Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25-30 տոկոսով

Ռուսաստանն ու Հայաստանը մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հարցում:Մենք մշտական ​​կապի մեջ ենք Ձեզ հետ, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում եւ հեռախոսով զրուցում արդիական հարցերի շուրջ: Բայց, այնուամենայնիվ, այսօրվա ա հանդիպման ժամանակ կարեւոր եմ համարում հիշել, որ այս տարի մենք նշեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը եւ հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը. հայտարարել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը: 

Ռուսաստանի և Հայաստանի միջև առեւտրաշրջանառությունն աճում է․ վերջին շրջանում այն աճել է 25-30 տոկոսով. հավելել է Ռուսաստանի նախագահը։

Հայաստանի վարչապետն էլ իր խոսքում շեշտել է, որ 2022 թվականը կարևոր էր ինչպես ՀԱՊԿ – ի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում: Նա նաև խոսել է  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դերի մասին:

«Պետք է ընդունել՝ դա բարդ առաքելություն է:   Հայաստանը բարձր է գնահատում  խաղաղապահների գործունեությունը»,- նշել  է Փաշինյանը: