Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈՒ ՊՈՒՏԻՆԸ «ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵՑ» ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

19/07/2019
- 19 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ասում են, որ քաղաքականությունը երկրորդ հնագույն մասնագիտությունն է: Սակայն ես հանգել եմ այն եզրակացությանը, որ նա շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի առաջինի հետ»: ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի այս հայտնի աֆորիզմը կամա թե ակամա վերհիշում ես ռուս-վրացական հակամարտության սրման ներկա փուլի կապակցությամբ: Վրացիները, բնականաբար, չեն մոռանում եւ չեն կարող մոռանալ իրենց երկրի տարածքի քսան տոկոսի կորուստը: Ռուսներն էլ սկսում են հոգնել այն պարագայից, թե ինչու վրացիները չեն ուզում հասկանալ, որ իրենց հակառուսական քաղաքականությունը միայն ու միայն չարիք է բերում իրենց երկրին ու ժողովրդին, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Որ Վրաստանը, որպես նախկին խորհրդային հանրապետություն, շարունակում է մնալ ռուսական կայսրության շահերի ու անվտանգության շրջանակում: Լրատվատարածքում բազմաթիվ են պատմական էքսկուրսներն այն մասին, որ Վրաստանը վաղուց դուրս թռած կլիներ աշխարհի քաղաքական քարտեզից, եթե ժամանակին չմտներ ռուսական կայսրության կազմի մեջ:

Սակայն այս օրերին քննարկվող ամենաէկզոտիկ հարցը թերեւս այն է, թե ինչու ռուսաց կայսր Պուտինը, շատերի համար անսպասելիորեն, թերթերից մեկի արտահայտությամբ, «բարեհոգի գտնվեց ու ներում շնորհեց դատապարտյալին»: Պետդուման արդեն պատրաստվում էր արգելել վրացական գինինիների ու հանքային ջրերի ներմուծումը, դրամափոխանցումները, ինչը շոշափելի հարված կհասցներ Վրաստանի տնտեսությանը: Հեռուստահաղորդավար Գաբունիան «անթերի» ռուսերենով «մեր քրֆեց», իսկ նա, որ երբեք կուլ չի տալիս վիրավորանքը, համարժեք պատասխան չտվեց: Այդ քաղաքական ոչնչության ելույթը դիտվեց որպես հուսահատության ու անզորության ճիչ:

Ազնվությո՞ւնը խոսեց աշխարհի ուժեղագույն պետություններից մեկի ղեկավարի մեջ: Ոչ, իհարկե: Հենց այստեղ էլ պետք է հիշել Ռեյգանի խոսքերը: Բարոյականությունն այստեղ վերջին տեղն է գրավում: Պուտինի անձնական շահը պետության շահերն են: Առկա է քաղաքական սառը հաշվարկը: Նշենք ռուսական մամուլում բերված բազմաթիվ վարկածներից սոսկ մեկը: Եթե Պուտինը ավելի սրեր հակամարտությունը, ապա Վրաստանում խիստ կվատթարանար տնտեսական իրավիճակը եւ շանս կտար իշխանության վերադառնալու Սաակաշվիլու «հանցախմբերին»: Իսկ սրանք իրենց հակառուսական թույնով հնարավոր է Ռուսաստանին հարկադրեին ձեռնարկել նոր մի ռազմարշավՙ Վրաստանի համար նոր տարածքների հավանական կորստով:

Սակայն ինչ կհետեւեր դրան. այս տարբերակը կուժեղացներ… Քլինտոններինՙ դեմոկրատներին, թուլացնելով Թրամփին: Իսկ սա ձեռնտու չէ Ռուսաստանին, քանզի, ռուսների կարծիքով, ոչինչ չի թուլացնում ԱՄՆ-ին այնքան, որքան երկու առաջատար քաղաքական ուժերի գզվռտոցը: Հետեւաբար պետք չէ խախտել այդ «հավասարակշռությունը»: Ահա եւ, Պուտինը որոշում է ընդունում ոչ թե հօգուտ Վրաստանի, «Գաբունիային դատապարտող» վրացիների, այլ ընդամենը ելնում է իր երկրի իրական շահերից: Ինչպես ասում են, որ ի՜նչ անձնականՙ բացառապես մեծ քաղաքականություն:

Եվ առհասարակ բազում մեկնաբանությունների մեջ այնուամենայնիվ ամեն ինչ հանգում է հենց այդ մեծ քաղաքականությանը, տվյալ դեպքում մեծ եւ փոքր պետությունների հարաբերություններին: Ռուսները վրացիներին անսեթեւեթ հասկացնում են, որ դուք փոքր պետություն եք եւ մեզ համար խնդիր չեք ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական առումով: Ցինի՞կ է: Անշուշտ: Սակայն անողոք իրողություն է: Ռեյգանահիշատակ նույն քաղաքական անբարոյականությունը, որ, ավա՜ղ, նորմալ երեւույթ է մեծ պետությունների համար: Եվ շատ հաճախ ռուսական լրատվամիջոցները խորհրդանշանակացնում են կռիլովյան հայտնի առակը փղի ու շնիկի մասին: Ներկայացնենք լրագրային մի մեջբերում առանց մեկնաբանության. «Ներկա խմորումներում ջրի պես արտացոլվում են ռուսական եւ վրացական պետությունների իրական մասշտաբները: Շնիկը չի կարող խնդիր դառնալ փղի համար, փիղը կողմնորոշվում է միայն դեպի մյուս փղերը: Դժվարությունների առջեւ կանգնում է ոչ թե փիղը, այլ շնիկըՙ ի՞նչպես անել, որ կծելով փղին, չընկնես նրա ոտքի տակ եւ չջարդես ատամներդ: Պետք չէ նեղսրտել փղից, պարզապես պետք է իմանաս քո տեղը ջունգլիների աշխարհում ու քեզ պահես համապատասխանաբար: Այնժամ շանս կստեղծվի գոյատեւելու մինչեւ ծերություն: Սա էր Պուտինի գլխավոր դասը վրացիներին»:

Հ.Գ. Դրվատանքի է արժանի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ողջամտությունը. նա իրեն թույլ չի տալիս ոչ մի հակառուսական արտահայտություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ. «ԱՅՍ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԻՐԱՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ ԲՈԼՈ՛Ր ԱՌՈՒՄՆԵՐՈՎ…»

Հաջորդ գրառումը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական