Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՆԻՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան եւ թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվՙ առողջական եւ ֆինանսական պատճառներով, ավելի քան 40 տարի առաջ կառուցված հին տունը երբեւէ չէր հիմնանորոգվել: Տարիներ առաջՙ 2006-ին, դժբախտ պատահարի պատճառով, տան ավագ որդին` Ալիկը, հայտնվել էր անվասայլակին: Ընտանիքի համար դա ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆինանսական լուրջ խնդիր էր: Ալիկն ու կրտսեր եղբայրըՙ Արծրունը, աշխատում էին, սակայն տունը վերանորոգել չէր հաջողվում: Մինչդեռ խնդիրները քիչ չէին. կիսամութ սենյակներՙ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ եւ այլն:

Բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Բաբայաններն արդեն ավարտել են տան ներքին հարդարման աշխատանքները: Շուտով կտեղադրվի նաեւ ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամությամբՙ ընտանիքին օգնության են հասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները: Կամավորները համախմբվել ենՙ հասանելիության խնդիրը լուծելու համար: Համատեղ ուժերովՙ փայտյա թեքահարթակի փոխարեն կառուցվել է նորը: Իրականացվել են բետոնացման աշխատանքներ: Հարմարավետ տուն ունենալն արդեն երազանք չէ ընտանիքի համար:

«Ինձ համար թեքահարթակ ունենալն այսօր անհրաժեշտություն է, իսկ փայտյա թեքահարթակն այնքան էլ ապահով չէր: Բետոնապատ թեքահարթակը անվասայլակի համար նույնն է, ինչ մեքենայի համարՙ ասֆալտապատ ճանապարհը (ժպտում է): Շնորհակալ եմ, որ օգնում եք արագ լուծել ինձ համար ամենակարեւոր խնդիրը »,-ասել է Ալիկը:

«Եթե ուզում ենք երկիր շենացնել, պիտի պատրաստ լինենք համախմբվելու: Կարողանանք ստեղծել մի բան, որից օգտվողը ոչ թե մենք, այլ մեր հայրենակիցներից մեկն է լինելու: Երբ ամեն անգամ, ինչ-որ տեղ շինարարություն ենք իրակացնումՙ սրտանց ուրախանում եմ: Կամավորների կազմած շղթան, փրկության օղակի նման, գործն առաջ է տանում: Վստահ եմ, որ դրանից ոգեւորվում են ոչ միայն տան անհրաժեշտություն ունեցողները, այլեւ մեր աշխատակիցները: Լուսավոր կյանքի ճանապարհն սկսվում է մարդասիրությունից եւ պատասխանատվությունից: Այդպես են մտածում այստեղ աշխատող մարդիկ: Հակառակ դեպքում չէին աշխատիՙ խնդիրը համարելով ոչ իրենցը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը :

«Ամեն ընտանիք իր խնդիրներն ու դժվարություններն ունի: Այս ընտանիքի պարագայում կարեւոր է նշել, որ տոկունությունը, հումորի զգացումն ու դժվարությունները հաղթահարելու ձգտումը չեն լքել նրանց, եւ կան մարդիկ որոնք պատրաստ են աջակցելՙ ձեռք ձեռքի տալ, թեթեւացնելու ընտանքի ուսերին ընկած տարիների հոգսը: Թերեւս դա է բնակարանաշինության ծրագրի առաքելությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-60

Հաջորդ գրառումը

ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական