Կառավարության՝ սեպտեմբերի 1-ի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է գործի 8 պետական բուհ, դրանք էլ տեղակայվելու են Աշտարակ քաղաքում։
Նրա հայտարարությունը, ինչպես միշտ, շատերին է վրդովեցրել։ Արդարադատության նախկին նախարար, դասախոս Գևորգ Դանիելյանն այսպես է արձագանքել.
Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլավոնական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին:
Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: Ճիշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական…