Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆՙ «ԻՆՔՆԱՇԵՆ ԼՈՒԾՈՒՄԸ» ԿՓՈԽԱՐԻՆՎԻ LED ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն եւ շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարեւան երկրի հետ: Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումովՙ ամենառմբակոծված գյուղերից է համարվում հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզիՙ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են:Գյուղի առաջնային խնդիրներից է արտաքին լուսավորությունը: Մեկ տարի առաջ, սեփական ուժերով փորձել են լուծել այն: Ֆինանսական միջոցներով պայմանավորվածՙ խնդիրը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպեսՙ ինչպես հնարավոր է եղել: Գործի է դրվել հնարամտությունըՙ հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու համար: Տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին ամրացվել են լուսատուներ: Իսկ դրանք անձրեւաջրերից պաշտպանելու համարՙ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: Գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը համոզված է, որ լուսավորության խնդրի լուծման դեպքում, հակառակորդը չի համարձակվի ակտիվություն դրսեւորել կամ հետախուզության փորձ անել:Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով: Այդ հարցում, երիտասարդ վարչական ղեկավարին եւ գյուղին աջակցելու պատրաստակամություն են հայտնել մարզերում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները: Ներքին Կարմիրաղբյուրն հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրնում: Բնակչության թվի աճ արձանագրող գյուղի համար նման աջակցությունը կարեւոր է:«Երբ ծրագիրն իրականացվի եւ գյուղը լուսավորվի մինչեւ գիշերվա 3-ըՙ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարեւոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք եւ ուշադրությունՙ անտեսված չզգալու համար»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը:Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզՙ 42 սան:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ ԷՐ ԵՎ…

Հաջորդ գրառումը

ՏԱՐԻՆԵՐԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԻՆԵՐԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական