Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՏԱՀՈԳԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ «ՊԱՀԱՆՋՆԵՐ». ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Երեւանի պետական համալսարանի Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն անդրադարձել էր ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծին: Իր մտահագությունն ու անհանգստությունը հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջՙ Յու. Ավետիսյանը բերում է անհերքելի փաստեր, որոնք հաստատում են, որ նախագծի մի շարք կետեր ու ենթակետեր հարցականի տակ են դնում բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը: Յու. Ավետիսյանի անդրադարձը մեջբերում եմ ստորեւ.

1. Օրենքում մի շարք հոդվածներով ու ենթահոդվածներով բուհերի ինքնավարությունն ու ինքնակառավարումը (ակադեմիական ինքնավարություն, մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն եւն) հռչակվում ենՙ որպես անբեկանելի արժեքներ: Մինչդեռ մի շարք կետերով ուղղակի կամ անուղղակի խստորեն սահմանափակվում եւ շրջանցվում են այդ արժեքները: Այսպես.

ա) Հանրային բուհի կառավարման խորհրդի ձեւավորումը եւ ռեկտորի «նշանակումը» ըստ էության վերապահվում են «համապատասխան լիազոր մարմնին» (խորհրդի 12 անդամներից միայն երկուսն են բուհի հիմնական ակադեմիական կազմից, 6-ին առաջադրում է համապատասխան նախարարը եւն. հոդվ. 26): Իր հերթին ռեկտորը նշանակում է ֆակուլտետների դեկաններին (նախկինում վերջիններս ընտրվում էին), որը իր կողմից ձեւավորած գիտական խորհրդում ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ամբիոնի վարիչների ԸՆՏՐՎԵԼԸ: Բրգաձեւ կառավարման այս համակարգում հետնամուտքերում են հայտնվում բուհական ինքնավարությունը եւ հանրային (ակադեմիական կազմի) կամքն ու կառավարման ազատությունը:

բ) Հոդվ. 31-ը հռչակում է բուհի ռեկտորի պաշտոնում ընտրվելուՙ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը, եթե նա «ունի գիտական աստիճան եւ բուհում դասավանդման կամ գիտական կամ վարչական աշխատանքի փորձ» եւն: Նախՙ նախընտրելի է ռեկտորի պաշտոնում տեսնել դոկտորի գիտական աստիճան ունեցող մեկին. դա ենթադրում է գիտական որոշակի կարգավիճակ եւ հեղինակություն: Եվ երկրորդՙ օրենքի համապատասխան կետում անպայման պիտի շեշտադրվի ռեկտորի թեկնածուի աշխատանքային փորձի առկայությունը նույն բուհում. կարծում ենքՙ բուհի ռեկտոր կարող է ընտրվել տվյալ բուհում 5 տարի աշխատած եւ վաստակ ունեցող գիտնականն ու կառավարիչը եւ ոչ թե այլ բուհից «բերման ենթարկված» մեկը:

2. Օրենքի նախագծում հստակ չեն սահմանվում բուհի ակադեմիական կազմի տեղակալման իրականացման սկզբունքներըՙ ասիստենտի, դոցենտի, դասախոսի պաշտոններում ընտրության կարգը եւն:

3. Բուհում վարչական պաշտոնում ընտրված կամ նշանակված անձի լիազորությունների դադարեցման տարիքի այդչափ սահմանափակումը (65 տարեկան. հոդվ. 38, կետ 15) կրթական-գիտական փորձի ենթադրվող սահուն փոխանցումներում լայն դուռ է բացում ձախորդ զարգացումների համար:

4. Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հավասարազորացումը դոկտորի գիտական աստիճանին, այսինքնՙ գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգի վերացումը (հոդվ. 41, կետ 3-րդ) խստորեն կմղի գիտական լուրջ կորուստներիՙ մասնավորապես հայագիտության ոլորտում: Հիշեցնենքՙ երկաստիճան համակարգը գործում է Եվրասիական միության անդամ երկրներում. փոփոխությունը մեզանում դժվարություններ կստեղծի այդ անդամ երկրների հետ գիտակրթական արդյունավոր գործակցության մեջ: Բացի այդ, երկաստիճան համակարգը իրենց քաղաքակրթական փորձով արդյունավետ են համարել եւ պահպանել են գիտական անբեկանելի արժեքներ դավանող եվրոպական մի շարք երկրներՙ Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա եւն:

5. Օրենքի նախագծում մոռացության է մատնված բուհական կրթության համակարգում հայագիտական առարկաների, մասնավորապեսՙ Հայոց լեզվի (այժմՙ «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ») պարտադիր ուսուցման անպայման իրավունքը, որը սահմանված է ՀՀ լեզվի մասին օրենքով («Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են». ՀՀ օրենքը լեզվի մասին, 1993 թ., հոդվ. 2. օրենքը հետագայում մասնակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն այս կետը մնացել է անձեռնմխելի), եւ որը, ի դեպ, արձանագրված է նաեւ ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին գործող օրենքում. «….անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունիցՙ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ». հոդվ. 8, 2-րդ կետի 2-րդ ենթակետ, 2004 թ.:

6. Օրենքի այս նախագիծը աշխատանքային ավարտուն տեսքի բերելու համար, կարծում ենք, պետք է կազմակերպվեն հանրային լսումներ եւ քննարկումներՙ առանց անհարկի շտապողականության»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-30

Հաջորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական