Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐԲ ՏՂԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԱՇԻՑ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դասախոսություն Լեփսիուսհաուսում

«Հայոց ցեղասպանագիտությանը նվիրված հսկայական գրականության մեջ հատուկ դեր ունեն առանձին ականատես վերապրողների վկայությունները, որոնք մեկը մյուսից տարբեր լինելով, ունեն որոշակի նմանություններՙ տագնապ ու սարսափ, բաժանում, տարագրություն եւ անորոշություն: Վերապրողներից շատ-շատերի անունները գուցե ծանոթ են հրատարակված հատորների շնորհիվ, բայց կան հազարավորներ, որոնք ցարդ անհայտ են մնացել», գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը Պոտսդամից, որտեղ գործող Լեփսիուսհաուսում ներկա է գտնվել հիմնարկի աշխատակիցներից դոկտ. Հայկ Մարտիրոսյանի արխիվային նյութերի վրա հիմնված դասախոսությանըՙ նվիրված Օսմանյան կայսրությունում ծնված, հետագայում Ֆրանսիայում եւ Գերմանիայում ապաստանած որբ տղայիՙ Հենրիխ Մելիտոնյանին:

Մելիտոնյանը ծնվել է 1901-ին եւ ընդունվել Մարաշում գործող գերմանական «Hulfsbund fur Christliches Liebeswerk im Orient» (DHCLO) նպաստամատույց որբանոցը, որտեղ քույր Պաուլա Շաֆերի առաջարկով նրան այդ անուն-ազգանունով կնքել է բողոքական հոգեւորական Ռիչարդ Բրուննեմանը: Գերմանիայում ապրող հոգեւոր ծնողների նվիրատվությունների շնորհիվ Հայկը այդ որբանոցում է մնացել մինչեւ կառավարության որոշման համաձայն, այլ որբերի հետ, ուղարկվել է աշխատելու Բաղդադի երկաթգծի շինարարության վրա, որտեղ հիվանդացել է դողէրոցքով (մալարիա) եւ ետ ուղարկվել: Այդ կերպ նա թեեւ կարողացել է վերապրել ցեղասպանությունը, սակայն 1918-ի վերջերին սկսվել է նրա ոդիսականը, որը նրան տարել է Կիլիկիա, հետո Ադանա եւ այլ վայրեր: Բարեբախտաբար, որբանոցում ձեռք բերած լեզուների (գերմաներեն, թուրքերեն եւ անգլերեն) շնորհիվ նա ավելի լավ վիճակում է հայտնվել, քան ուրիշներ եւ կարողացել է աշխատել որպես թարգմանիչ: 1920-ին Միջին Արեւելքի նպաստընկալ ընկերության երեխաներին Ադանայից Կիպրոս է ընկերակցել: Այնտեղ նա ամերիկյան քոլեջ է հաճախել, մինչեւ դարձյալ երեխաների հետ Տարսոն տեղափոխվելը: Տարսոնում նա սովորել է ամերիկյան Սբ. Պողոս քոլեջում, բայց քաղաքական իրադարձությունները ստիպել են նրան փախչել Զմյուռնիա: Երբ ճանապարհին թուրքերը նավը կանգնեցրել են եւ ուղեւորներին կարգադրել դուրս գալ, Հենրիխը հասկացել է, որ թուրքերը բոլորին սպանելու են եւ մի քանի երեխաների հետ թաքնվել է եւ փրկվել:

Հետագայում նա իր հուշերում գրելու էր. «Ես Բարձրյալին խոստացա, որ երախտապարտ կլինեմ եւ կծառայեմ նրան ամբողջ կյանքիս ընթացքում, եթե ազատվեմ այդ մահացու վտանգից»: Զմյուռնիայում նա շարունակել է ուսումը տեղի ամերիկյան քոլեջում եւ 1922-ին ընդունվել հոգեւոր ծառայության բողոքական եկեղեցում: Սեպտեմբերին, երբ սկսվել են կոտորածները, այլոց հետ նրան էլ են ձերբակալել եւ բանտարկել: 1923-ի մայիսին, Լոզանի պայմանագրի դրույթներով ազատ է արձակվել եւ մեկնել նախ Հունաստան, ապա Ֆրանսիա, Անգլիա եւ Կանադա, որտեղ բնակության իրավունք չստանալով վերադարձել է Ֆրանսիա: 1927-ին իր հոգեւոր ծնողների միջամտությամբ հաստատվել է Գերմանիայում եւ որոշ ժամանակ ուսանելուց հետո դարձել սարկավագ, բայց նրան չի թույլատրվել աշխատել որպես պաստոր: Տարբեր քաղաքներում սկսել է համագործակցել YMCA կազմակերպության հետ: 1930-ականներին որոշել է հուշերն ու փորձառությունները հանձնել թղթին: Մեկը մյուսի ետեւից հրատարակել է «Անցյալ, բայց չմոռացված: Հայ որբի հիշողությունները եւ միսիոներական կայանը Մարաշում», «Վտանգավոր քարափներով», «Լույսՙ մթությունից հետո» եւ «Քննարկումներ հայ քրիստոնյայի հետ» գրքերը, որոնցում իր թափառաշրջիկ կյանքն ու որբանոցային առօրյան է պատկերել, իսկ վերջին գրքումՙ փորձել հայերին ներկայացնել գերմանացիներին:

«Մանրամասնություններով հարուստ նրա ականատեսի վկայությունները այսօր էլ չափազանց կարեւոր են մեզ համար: Հարյուր հազարավոր որբեր սպանվեցին, առեւանգվեցին կամ անհետ կորան: Մելիտոնյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչքան ջանք մարդ պետք է գործադրի, ինչքան հուսախաբություններ հաղթահարի եւ ինչքան անսասան պայքարի, որպեսզի կարողանա ողջ մնալ եւ հարատեւել», նշել է իր եզրափակման խոսքում դոկտ. Հայկ Մարտիրոսյանը :

Նկար 1. Դոկտոր Հայկ Մարտիրոսյանը Լեփսիուսհաուսում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸՙ ԱՌԱՅԺՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ

Հաջորդ գրառումը

ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ԴԱՍԱՏՈՒ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ԴԱՍԱՏՈՒ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական