Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՐՔԸ ՎԵՐԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է

29/11/0019
- 29 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

«Քաղաքը կարդում է» խորագրով Երեւանում անց կացվեց Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը: ՀԲԸՄիության երկու հարկերը 3 օրՙ նոյեմբերի 22-24-ը, մեղվի փեթակ էին հիշեցնում: Գրքին նվիրված որեւէ միջոցառում մինչեւ հիմա այնքան աշխույժ ու տրամադրող չի եղել, որքան այս փառատոնը: ՀԲԸՄ-իՙ առաջին հայացքից անբարեկարգ առաջին հարկը վերածվել էր գրքերի տաղավարների, որտեղ 37 հրատարակչություններ ներկայացնում էին իրենց գրքերըՙ բեսթսելերներ, հանրությանը դեռեւս անհայտ հրատարակություններ: Փառատոնի մեծ հնչեղությունն ապացուցեց, որ արդարացված ու նպատակային գաղափարի համար ոսկե պատեր կամ հսկայական գումարներ պետք չեն. ճիշտ մոտիվացիան, ազնիվ մղումները, պրոֆեսիոնալներին, գիտակներին հարթակ տրամադրելը հաջողության գրավական է: Փառատոնն ինչ-որ առումով նաեւ ստուգատես էրՙ արդյո՞ք ճիշտ են դժգոհությունները, թե հանրությունը, հատկապես երիտասարդները չեն կարդում: Կարդում են, գրքի նկատմամբ հետաքրքրությունը վերջին մեկ-երկու տարում աճել է:

Ներկայացված գրքերը բազմաժանր ու բազմաբովանդակ էինՙ ալբոմներից մինչեւ նորահայտ էջեր, դասականներից մինչեւ մանկական կոմիքսներ: Մեզանում առաջին անգամ կոմիքսի ժանրում ներկայացված էին Լուսինե Զաքարյանի եւ Վիկտոր Համբարձումյանի կյանքի եւ ստաղծագործության մասին պատմող մանկական գրքերՙ 3 եւ ավելի տարիք ունեցող երեխաների համար: Հրատարակիչների կարծքով մարդը գրքի հետ պետք է կապվի անգամ այն տարիքում, երբ նա աշխարհն ու տառերը դեռ չի ճանաչում: Ուրախ, գունազարդ կոմիքների միջոցով գրքերը մանկանն առաջին պատկերացումն են տալիս հանրաճանաչ ու տաղանդավոր մարդկանց մասին: Նույն ժանրում շուտով լույս կտեսնեն նաեւ մանկական կոմիքներ Շառլ Ազնավուրի եւ Ավրորա Մարդիգանյանի մասին:

Գրքի երեւանյան 3-րդ փառատոնի երեք օրերն էլ խիստ հագեցած էին: Կարելի էր ամբողջ օրըՙ առավոտից մինչեւ ուշ երեկո, անցկացնել ՀԲԸՄ-ում ու ոչ միայն գրքերին ծանոթանալ, այլեւ մասնակցել տարբեր հանդիպումների, զրույցների, քննարկումների, գրքերի շնորհանդեսների, վարպետության դասերի: Փառատոնը կազմակերպել էր ԿԳՄՍ նախարարությունը, բայց առաջին անգամ էր անց կացվում այս ձեւաչափով: Եթե նախկինում շեշտն ավելի շատ դրվում էր հրատարակչությունների աշխատանքի վրաՙ ջանալով ընթերցասերներին դարձնել գնորդ, ապա այս անգամ այցելուն կարող էր ամեն րոպե անակնկալի գալ. գրական, երաժշտական, կինոգիտական, մասնագիտական քննարկումների առաջարկները բազմաթիվ էին:

Իհարկե, հիմքերի հիմքը գիրքն էր, ծանոթությունը նոր հրատարակությունների հետ, իսկ ակնկալիքըՙ հնարավորինս շատ գրքերի վաճառքը: Այս հավակնություններն ունեին գրահրատարակիչները: Նրանք առաջարկում էին մինչեւ 40 տոկոս զեղչ, բայց լավ կլիներ, որ փառատոնի կազմակերպիչներն ավելի հետեւողական լինեին ու պարտադրեին ոչ թե մինչեւ, այլ առնվազն 40 տոկոս զեղչ: Գաղտնիք չէ ու ցավալի է, որ այսօր գիրքն իր ամենահարազատ ընկերը համարողն իր ամենահարազատ ընկերոջ վրա չի կարող շատ փող ծախսել: Գրքերն ամենեւին էլ էժան չեն: Փառատոնի ժամանակ նկատելի էր, որ շատերը մոտենում էին տաղավարներին, երանությամբ ձեռքներն առնում ցանկալի գրքերը, գինը հարցնում, ափսոսանքով տեղը դնում ու հեռանում: Ընթերցասեր լինելը դեռ չի նշանակում լինել պոտենցիալ գնորդ. ում համար 5-10.000 դրամը չնչին բան է, նա գրքի արժեքն ու դերը չգիտե, իսկ ով գիտե , գրպանում այդ 5-10.000 դրամը չունի: Ընթերցել ցանկացող, բայց ընթերցելու համար փող չունեցող երիտասարդներ շատ ունենք: Նրանք այնտեղ էինՙ գրքի փառատոնին, մեծ հետաքրքրությամբ մասնակցում էին բոլոր հանդիպումներին, նոր ծանոթություններ ձեռք բերում, սոցցանցերում ակտիվ տեղեկություններ հաղորդում փառատոնի մասին: Նրանք լուսավոր ու շիտակ հայացք ունեին, հագնված էին պարզ ու հասարակ ու երեք օր չհեռացան փառատոնի տարածքից:

Գրքի փառատոնին զուգահեռՙ գրքի ու երաժշտության կապի մասին զրուցեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը , կինոյի եւ գրականության աղերսները մեկնաբանեցին կինոգետ Կարեն Ավետիսյանն ու արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը , թարգմանիչ Սամվել Մկրտչյանի գրական ավանդը հետադարձ հայացքով ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը ՙ «Թարգմանչի կինը. Նաիրա Զոհրաբյան» խորագրով հանդիպման ժամանակ, հանրությունը ծանոթացավ օսկարակիր դերասան, վերջերս նաեւ արձակագիր դարձած Թոմ Հենքսի պատմվածքներին, գրական գործակալների դերի կարեւորությունը գնահատեցին ոլորտի մասնագետները, երեխային հեռախոսներից ու էկրաններից կտրելու եւ գրքի հետ կապելու ելքերն առաջարկեցին հոգեբանները: Չպարտադրող, բայց գրավիչ ծրագրերն անցան երաժշտության ուղեկցությամբՙ դասական, ջազ, ռոք:

Գրքի երեւանյան փառատոնը հանրային իրավիճակը վերլուծելու , գրական նոր քաղաքականության մասին մտածելու տեղիք տվեց: Հրատարակչությունները մասնավոր կազմակերպություններ են եւ իրենք են որոշումՙ ինչ հրատարակել եւ ինչ գնով վաճառել: Իհարկե, այս սկզբունքը մրցակցություն է առաջացնում, ինչպես նաեւ գրքերի բարձր գներ: Հասկանալի է, որ գիրք հրատարակելը մեծ ծախսերի հետ է կապված, եւ հրատարակիչները ստիպված են բարձր գնով վաճառել դրանք: Բայց ընթերցողը հաճախ խճճվում է գրքերի բազմազանության մեջ: Առաջարկվում է շատ ու բազմազան ընտրանի, որից ընտրություն անելը դժվար է:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ժամանակին առաջարկում էր, որ գրահրատարակչությունը պետության ձեռքերում լինի. հատուկ հաղորդաշարի միջոցով գրողը ներկայացնի իր նոր գրքի թեման, իսկ հատուկ հանձնաժողովն ու գրական հանրությունը որոշիՙ արժանի՞ է այն պետական ֆինանսավորման, թե ոչ: Գրողներն Արմեն Ամիրյանի առաջարկը չընդունեցին: Ծրագիրը չիրականացվեց: Իսկ միգուցե այն հետագայում լավ արդյունք ունենար: Ի վերջո, մասնավոր կազմակերպություններից բացի, նաեւ պետությունը պետք է որոշի, թե իրեն, իր ժողովրդին ինչ գրականություն է պետք: Գրքի պետական ռազմավարությունը ամբողջովին մասնավորին հանձնելու քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, եթե գրքերը պետական սուբսիդիա ստանան, նաեւ մատչելի ու հասանելի կլինեն ընթերցողին: Պարզապես հարկավոր է հստակ ու անաչառ սկզբունքներ մշակելՙ որ գիրքը տպագրվի եւ ի՛նչպիսի արժանիքների համար: Վրիպել, սխալվել այս հարցում չի կարելի, այլապես կկրկնվի հինը, երբ տարիներ շարունակ պետական միջոցներով գրական խոտան էր արտադրվումՙ «գրքեր», որոնք չէին կարդում անգամ դրանց հեղինակների ընտանիքի անդամները: Գիրքը ռազմավարական նշանակության արժեք է, գրքի եւ ընթերցողի կապը պետք է ազատ, բայցեւ վերահսկելի լինի: Անտեսանելիորեն վերահսկելի:

Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԱՐՁԱԳԱՆՔԸՙ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՍ ՄԵԶ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԲԵՌՆԱԿԻՐՆԵՐ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՍ ՄԵԶ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԲԵՌՆԱԿԻՐՆԵՐ»

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական