Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԵՆՍԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԹՌԵԼ ԷՐԲԻԼ

29/11/2019
- 29 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չհայտարարված այցով օրերս մեկնել էր Իրաք: The Associated Press գործակալությունը այդ մասին պատմում է հետաքրքրաշարժ մանրամասներով: Պարզվում էՙ ամեն ինչ գաղտնի պահելու նպատակով Փենսը Իրաք էր թռել Boeing C-17 բեռնատար օդանավով, որը վայրէջք էր կատարել Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմակայանում, որը գտնվում է Իրաքի արեւմուտքի անապատային վայրում, հեռախոսազրույց էր ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մեհեդիի հետ, բայց չէր հանդիպել նրա հետ: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը դա բացատրել էր նրանով, որ ԱՄՆ փոխնախագահը չի կարող Իրաքի ղեկավարների հետ հանդիպում ունենալ երկրի հարավում բողոքի ցույցերի ցրման կոշտ մեթոդների պատճառով:

Այնուհետեւ Փենսը ուղեւորվել էր Իրաքյան Քրդստանի կենտրոնՙ Էրբիլ քաղաք, որտեղ բանակցել էր ինքնավարության նախագահ Նեչիրվան Բարզանիի եւ վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Ամերիկացի որոշ փորձագետների գնահատման համաձայն, հենց դա է եղել Փենսի ուղեւորության գլխավոր նպատակը, «որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իրաքյան եւ սիրիական քաղաքականության հետ, ներառյալ այն դերը, որը քրդերը խաղում են եւ ուզում են խաղալ երկու երկրներում»: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա ԱՄՆ փոխնախագահը փորձել է փարատել այն կասկածները, թե ամերիկացիները լքում են քրդերին: Սակայն մի ժամանակ Վաշինգտոնին նման մեղադրանքներ հասցեագրել են սիրիացի, բայց ոչ իրաքցի քրդերը: Բացի դրանից, ամերիկացիները վերադարձել են Սիրիա: Այս կապակցությամբ քուրդ փորձագետ Հեմեն Աբդուլլահը ենթադրում է, թե Փենսը որոշել էր Էրբիլին տեղեկացնել ապագայում տեղի ունենալիք փոփոխությունների մասին եւ հստակեցնել քրդերին հատկացվելիք դերը ոչ միայն Իրաքում, այլեւ ողջ տարածաշրջանում: Իսկ ինչպիսի՞ փոփոխությունների մասին է խոսքը:

Թուրքիան վերջերս Իրաքի հյուսիսում իրականացրեց «Խաղաղության ակունք, ռազմական գործողությունը եւ դա պատճառաբանեց այնտեղ քրդական պետության ստեղծում թույլ չտալու ցանկությամբ»: Դժվար է ասել, թե սիրիացի քրդերը իրականում ունեցե՞լ են արդյոք նման մտադրություն: Բայց առանց կրակի ծուխ չի լինում: Վերջերս Փարիզում խաղաղության միջազգային երկրորդ համաժողովում ելույթ ունենալով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Վաշինգտոնը ձգտում է անջատել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքը եւ ամեն ինչ անում է, որպեսզի այնտեղ ստեղծի պետության նման ինչ-որ բան: Եվ հիմա ԱՄՆ-ը պնդում է, որ սիրիական նավթից ստացվող ամբողջ եկամուտը բաժին է ընկնում քրդերին, այլ ոչ թե ամերիկացիներին:

Բացի դրանից, Սիրիայի հյուսիսում քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների վերահսկողությանը ենթակա տարածքներում վաղուց հռչակված է Հյուսիսային Սիրիայի Դաշնություն, ինչը փաստորեն գնահատվում է որպես Սիրիան Դամասկոսից անկախ մի քանի մասերի բաժանելու ձգտում: Իրադարձությունների նման ընթացքը կհաջողվի՞ արդյոք կանխել թուրք-սիրիական սահմանի երկայքով ստեղծված այսպես կոչված անվտանգության գոտու միջոցով, որտեղ անցյալում պարեկություն էին անում թուրքերն ու ամերիկացիները, իսկ ներկայումս նույն գործով զբաղված են ռուսական եւ թուրքական ստորաբաժանումները: Հարցն առայժմ մնում է անպատասխան:

Երբ Թուրքիան հայտարարում է, թե հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, սիրիացի քրդերը պատասխանում են, որ իրենք նույնպես համաձայն են դրան: Բայց երբ Անկարան ճշգրտում է, որ ինքը դեմ է երկրի դաշնապետական բնույթին, քրդերը պատասխանում են, որ դա բացառապես Սիրիայի ներքին գործն է: Ավելին, ԱՄՆ-ը թույլատրելի չի համարում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության վերսկսումըՙ Անկարային սպառնալով տարատեսակ պատժամիջոցներով: ԱՄՆ-ը թուրքերին նաեւ առաջարկում է բանակցություներ սկսել սիրիացի քրդերի առաջնորդների հետ, ինչը կկարողանար վերջիններիս տալ որոշակի սուբյեկտության կարգավիճակ:

Վաշինգտոնում «Քրդական կուսակցությունը» ղեկավարում է հենց փոխնախագահ Փենսը, որն անցյալում հանդես է եկել որպես թուրք-քրդական հարաբերությունների միջնորդ: Էրբիլում նա ուներ ուրիշ գործառույթ, այն էՙ որպես միջնորդ հանդես գալ իրաքցի եւ սիրիացի քրդերի փոխհարաբերություններում, հասնել նրանց գործողությունների համաձայնեցմանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պետ Քենեթ Մաքքենզին հայտարարել էր, որ ամերիկացի զինծառայողները քրդերի Սիրիական դեմոկրատական ուժերի ղեկավարությամբ շուտով Սիրիայում կվերսկսեն պայքարը «Իսլամական պետության» դեմ:

Միեւնույն ժամանակ սիրիացի քրդերը վախենում են, որ Վաշինգտոնի հետ իրենց դաշինքը կլուծարվի «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակից կարճ ժամանակ անց, եւ որ ինչ-որ փուլում Վաշինգտոնը կվերականգնի Անկարայի հետ սասանված դաշինքը: Քրդերը հույս ունեն, որ ժամանակի հենց այդ միջակայքում Վաշինգտոնը կհամաձայնի Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության կամ պետության հռչակմանը, որը կճանաչեին ԱՄՆ-ը եւ նրա արեւմտյան գործընկերները: Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, բացառված չէ, որ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում Փենսը քննարկած լինի նաեւ այդ սցենարը: Պատահական չէ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի այն հայտարարությունը, որ նպատակահարմար է քրդերի Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատների շուտափույթ միացումը Սիրիայի կառավարական զորքերի հետ: Նրա խոսքերով, դա որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ կլինի ամենքի համար: Բայց ինչո՞վ է պայմամավորված նման շտապողականությունը:

Բուն Թուրքիայում քրդամետՙ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը վաղաժամկետ ընտրությունների կոչ է արել, իսկ երկրի հարավ-արեւելքում, որտեղ կուսակցության դիրքերն առավել ամուր են, կառավարությունը փոխել է 24 քաղաքապետի: Ամեն ինչից երեւում է, որ տարածաշրջանում սպասվում են փոփոխություններ, որոնցում քրդերը որոշակի դեր են խաղալու:

Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԶԱԲԵԼԸ» ԲԵՄԱԿԱՆԱՑՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ԶԱԲԵԼԸ» ԲԵՄԱԿԱՆԱՑՎԵԼ Է

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական