Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓՉԱՑՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեւական ժամանակ է արդեն, որ առօրյա, ընթացիկ, սովորական տեսարանի են վերածվել մարդկանց ձերբակալելու գործողությունները Հայաստանում: Այնքան սովորականՙ որ նման տեսարանների բացակայությունը հեռատեսիլի, համակարգիչների ու հեռախոսների էկրաններից, վստահ եմ, զարմացնելու է մեր հայրենակիցներին, ներսում թե դրսում:

Դիմակավոր, հուժկու, ահարկու տեսքով ոստիկաններՙ ինչ-որ մեկի թեւերը մեջքի վրա ոլորած կամ հետեւի կողմից ձեռնաշղթաներ կապածՙ քարշ են տալիս դեպի մոտակա ավտոմեքենա, ոստիկանատուն կամ ԱԱԾ շենք. անցնող մեկուկես տարիներին քանի՞ անգամ ենք տեսել նման պատկերներ, որոնք բացի վախից ու անհանգստությունից, շատ մարդկանց մոտ առաջացնում են նաեւ արգահատանք ու զզվանք, անկախ այն բանից, թե ձերբակալվածը սովորական գրպանահա՞տ է, ավազա՞կ, օլիգա՞րխ, գործարա՞ր, թե՞ քաղաքական գործիչ:

Պատահում են նաեւ ավելի սարսափազդու տեսարաններ, հատկապես ձեռնաշղթա անցկացնելու արարողության ժամանակ, երբ մեկին կամ միանգամից մի քանիսին պառկեցնում են (քիչ էր մնացել լսողական հիշողությամբ օգտագործեի «պառկըցնել» ձեւը) ուղղակի ասֆալտին, տառացիորեն իրականացնելով մեր բարձրագույն պաշտոնյայի սպառնալիքները: Ո՛չ, դեռեւս չենք տեսել պատին ծեփված քաղաքացիների, սակայն ներկա ընթացքով կարող ենք վստահ լինել, որ կհասնենք նաեւ դրանՙ այնքա՜ն մեծ է հրահանգները տառացիորեն եւ ավելորդ ոգեւորությամբ կատարելու ոմանց պատրաստակամությունը:

Դեպի ո՞ւր են նայում Ազգային ժողովի մեր պատգամավորները, ներառյալ սորոսականները, որոնց հրահանգիչն անգամ նախորդ օրը բողոքեց «Ադեկվատի» տղաների նկատմամբ ոստիկանների «անհամաչափ ուժի կիրառումից»: Ո՞ւր են նայում մարդու տարատեսակ ու բազմատեսակ իրավունքների մեր իրավ կամ անիրավ պաշտպանները, համապատասխան նախարարությունների, զբոսաշրջության, արտաքին ու ներքին քարոզչության պատասխանատու մեր պետական այրերն ու… այրուհիները:

Ո՞ւր են նայում անվտանգության ծառայությունների, քննչական մարմինների ղեկավարները եւ առաջին հերթինՙ ոստիկանության պետերը, որոնց հրահանգով գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ տարածվում են տեսաձայնային հաղորդագրություններ իրենց քաջարի աշխատակիցների արդյունավե՜տ գործողությունների մասինՙ ընդդեմ տարբեր հանցագործների, զազրելի ոճրագործներից մինչեւ մի խեղճ քաղաքացուհու ավելի խեղճ պարունակությամբ դրամապանակը գողացողի: Ի՞նչ տպավորություն կթողնեն դրանք, այդ «բոյեվիկական» տեսարանները, մեր դեռահասների եւ առհասարակ քաղաքացիների վրա: Չհաշված սադիստական որոշ շրջանակներին, դրանք, անշուշտ, ծանր, ընկճող տպավորություն են թողնում բոլոր նորմալ մարդկանց վրա, գրեթե այնպես, ինչպես սովետական ժամանակաշրջանում թողնում էին Մոսկվայիցՙ կենտրոնական հեռուստատեսությամբ տրվող «Մարդը եւ օրենքը» հաղորդումները, որոնց ընթացքում անպայման մատնացույց էր արվում նաեւ մի հայ սպեկուլյանտի, օրինակՙ «տակից» կոշիկ վաճառելիս:

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե այդպիսով ցույց է տրվում բռնողների ուժը բռնվողների նկատմամբ, անվտանգության մարմինների աչալրջությունը եւ հզորությունը, առավել եւսՙ մեր օրենքի ու կարգուկանոնի երկիր լինելը: Երբեւիցե մտածե՞լ են այդ մարդիկ, թե նման տեսարաններն ու հաղորդագրությունները ինչպիսի՜ հակաքարոզչություն են նաեւ այն օտարերկրացիների համար, որոնք մտադրություն ունեն այցելելու մեր երկիրՙ ոչ միայն բնության ու պատմական հուշարձանների գեղեցկության, այլեւ, ի տարբերություն շատուշատ երկրներիՙ Հայաստանի ապահով երկիր լինելու համար, որը համարվում է մեր գրավչություններից մեկը:

Այստեղ թող թույլ տրվի ինձ «հովվերգական» մի շեղում կատարել դեպի… Ավստրալիա, որտեղ, տարիներ առաջ եղել եմ ընկերներիս հրավերով: Շուրջ 10 օր մնացի իսկապես չքնաղագեղ Սիդնեյում, որը ավստրալացիների պնդմամբՙ Աստված նկարել է իր իսկ ձեռքով, կիրակնօրյա հանգստի պահին: 10 օրում ես այդ քաղաքում որեւէ ոստիկանի, որեւէ համազգեստավորի չհանդիպեցի, թեեւ ընկերներս ասում էին, որ այդ երկրում, որը, ինչպես հայտնի է, ավելի քան 200 տարի եղել է Բրիտանական կայսրության կալանավայրը ցմահ ազատազրկման դատապարտվածների համար, անվտանգության ուժերը հսկում են աչալուրջ եւ շատ արագ եւ աննկատ վնասազերծում օրինախախտներին:

Արդարեւ, պետությունների ներքին անվտանգության, կարգուկանոնի եւ օրենքի գերիշխանության մակարդակը չի չափվում ոստիկանների, նրանց շարունակ աղմկող ավտոմեքենաների, վայրենի գործողությունների առատությամբ:

Սակայն այստեղ կա առավել կարեւոր մի խնդիրՙ ոստիկանության աշխատակիցներին, քննիչներին, դատախազներին, նույնիսկ դատավորներին փչացնելու խնդիրը: Մեր փոքր երկրում, ուր ամեն մարդ ամեն մարդու ճանաչում է եւ ուր հիշաչարությունն ու քինախնդրությունը դեռեւս փոխանցվում է սերնդեսերունդ, անմարդկային է իրենց ենթակա ծառայողներին նսեմացնելը, ժողովրդային լեզվով ասածՙ նրանց փչացնելը: Տակավին սովետական օրերից ի վեր Հայաստանում մարդիկ չեն ուզում լսելՙ «ի՞նչ անեի, հրահանգ էր», կամՙ «վլաստը (իշխանություն) նրանց ձեռքին էր, ես քանի՞ գլխանի էի, որ….» արդարացումները:

Մեղավորներին ձերբակալեք առանց կրքի ու ցուցամոլության, նրանց դատեք օրենքով ու խստությամբ, բայց մի՛ վիրավորեք նրանց արժանապատվությունը, մի՛ նսեմացրեք նրանց, ինչպես նսեմացնում եք նրանց ձերբակալող ձեր աշխատակիցներին, մեր ոստիկաններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական