Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՕՐԻՆԱԿ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցանկություն չունեմ որեւէ մեկին վիրավորելու կամ որեւէ հեղինակի վաստակն արհամարհելու, բայց գրքեր կան, որոնք թերթելուց հետո որեւէ մեկը չի կարող համոզել մեզ, որ այն գրված է մասնագետի կողմից, առավել եւս դժվար է համոզել, որ այն խմբագրի հայացքի է արժանացել:

Օրեր առաջ նման մի գիրք ընկավ ձեռքս, որը դրված էր գրախանութի դարակների պատմության բաժնում եւ ջանում էր վաճառվել մոտ երեք տասնյակ հազար դրամով:

Խոսքս 2018թ. հրատարակված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տեղեկատու» գրքի մասին է` հեղինակությամբ Սամվել Ավետիսյանի եւ Վահագն Գրիգորյանի : Գիրքը հրատարակության է երաշխավորվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հյուսիսային համալսարանի գիտական խորհուրդների կողմից: Գրախոսներն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության, կենսաբանության եւ քիմիայի ամբիոնի վարիչ Լեւոն Մարտիրոսյանն ու Հայաստանի ագրարային համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն են:

Հստակ չեմ կարող ասել, թե գրքում քանի «վրիպակ» կա, բայց կբերեմ մեկ-երկու օրինակ միայն, որից հետո, կարծում եմ, հեշտ կլինի կարծիք կազմել գրքի մասին:

Ուրեմն` խոսելով Գեղարքունիքի մարզի Փամբակ (իմ ծննդավայրի) եւ Դարանակ (ծննդավայրիս հարեւան գյուղը) համայնքների մասին, հեղինակներն ի թիվս տեղագրական այլ սխալների, թույլ են տվել նաեւ որոշապես կոպիտ սխալներ, որոնք վայել չեն նման ծավալ ու խորագիր ունեցող գրքին, ավելինՙ վայել չեն պատմաաշխարհագրական նման լայն ընդգրկում ունեցող գիրք կազմողների անվանը:

Հեղինակները 376-րդ էջում գրում են, որ Դարանակ գյուղը հիմնադրվել է 1921 թվականին` հարեւան Փամբակից տեղափոխվածների կողմից: Թվում է` ամեն ինչ կարգին է, սակայն պետք է նշեմ, որ 453-րդ էջում նույն հեղինակները գրում են, որ Փամբակ գյուղը հիմնվել է 1932 թվականին: Այստեղ արդեն պետք է հետաքրքրական լինի, թե Դարանակն ինչպե՞ս է հիմնվել Փամբակից տեղափոխվածների կողմից, եթե, ըստ գրքի հեղինակների` Փամբակը հիմնվել է Դարանակի հիմնումից տասնմեկ տարի անց:

Իրականում հեղինակները մասնակիորեն ճիշտ են` Դարանակը հիմնվել է Փամբակից տեղափոխվածների կողմից, ուղղակի Փամբակը հիմնվել է 1928թ.ին, գրքում նշված տարեթվից չորս տարի առաջ, իսկ Դարանակը` 1932-ին` գրքում տրված տարեթվից տասնմեկ տարի հետո:

Պարզից պարզ է, որ գիտական անբարեխղճությունն ու վրիպակներն այսպիսի տհաճ պատկեր են ստեղծել գրքում, բայց եթե միայն այդքանը լիներ, կարելի էր լռել: Ցավոք, հեղինակները պնդում են նաեւ, որ Փամբակ գյուղը 1873թ. ունեցել է 166 բնակիչ, 1897-ին` 283: Հետաքրքրական է` ինչպե՞ս է ստացվել, որ 1928թ. հիմնված գյուղում (իրենց պնդմամբ`1932) բնակիչներ կային դեռ 1873թ.ին:

Իհարկե, չեմ փորձում պնդել, որ մինչ բուն գյուղի հիմնումն այդ տարածաշրջանում բնակչություն չի եղել: Եղել է, միանշանակ, որի մասին փաստում են այդ վայրերում հին հայկական գերեզմանատներն ու միջնադարյան խաչքարերը, բայց այդ բնակության հետքերը կապել Փամբակ գյուղի հետ, եւ նրանց անվանել փամբակեցիներ, մեղմ ասած, սխալ է եւ աղերսներ չունի գիտական մոտեցման հետ:

Միաժամանակ ուզում եմ նշել ու հավաստիացնել, որ Դարանակ համայնքում մարդիկ չեն զբաղվում ծխախոտագործությամբ ու թռչնաբուծությամբ, ինչպես պնդում են գրքի հեղինակները: Այդ տեղեկությունը վերաբերում է խորհրդային շրջանին, երբ գյուղը Դարա (Ձոր) էր կոչվում եւ բնակչությունն էլ, ամբողջովին, բաղկացած էր ադրբեջանցիներից: Այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ գրքի հեղինակները ոչ թե օգտվել են հանրագիտարաններից ու չխմբագրված համացանցային տեղկություններից, այլեւ` ուղղակիորեն արտագրել են այնտեղ գրվածը, որն էլ դարձել է այսպիսի սխալ տեղեկություններ ներկայացնելու պատճառ: Հետանկախության շրջանում տպագրված որեւէ հանրագիտարանում նշված չէ, որ հիշյալ տարածաշրջանի որեւէ գյուղում մարդիկ ծխախոտագործությամբ են զբաղվում: Դա նույնպես փաստում է, որ գրքի հեղինակներն օգտվել են խորհրդային շրջանում տպագրված հանրագիտարաններից:

Բացի այդ, գյուղի բնակիչների մի մասը գաղթել է ոչ թե Տաշքենդից (ինչպես պնդվում է գրքում), որը Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի նախկին` խորհրդային շրջանի ադրբեջանական անվանումն է, այլ` Դաշքեսանից, որը գտնվում է ժամանակակից Ադրբեջանի տարածքում:

Կարծում եմ այսքանը բավարար է կարծիք կազմելու այդ գրքի մասին, մանավանդ որ ես ստուգել եմ ընդամենը երկու գյուղի տվյալներ` չլինելով պատմաբան, ոչ էլ աշխարհագրագետ:

Ահա թե տասնամյակների անուշադրությունն ու անհետեւողականությունն ինչի են հանգեցնում: Եթե պատկան մարմինները հայոց լեզուն ու մշակույթը երկրորդ-երրորդ պլան մղելու փոխարեն զբաղվեն նմանատիպ երեւույթները բացառելով, ամեն ինչ ավելի լավ կլինի… ինքնին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՅԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՊՐԻԶՄԱՅԻ ՄԻՋՈՎ

Հաջորդ գրառումը

ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական