Օրերս լույս կտեսնի հայտնի լեզվաբան, գրականագետ, մանկավարժ Աշոտ Տեր-Մինասյանի ««Սամվել» վեպի երկրորդ հատորի առեղծվածը», որը մանրամասնորեն, նոր լույսի տակ քննում եւ փաստերով ապացուցում է, որ հայ մեծ վիպասան Րաֆֆին ո՛չ թե պլանավորել էր գրել «Սամվել» վեպի երկրորդ հատորը, այլ գրել է, որը, դեպքերի բերումով, անհետացել է: Գրքի խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է:
Շնորհանդեսի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: