Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԵՄ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 92 ՄԼՆ ԵՎՐՈ

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրոՙ անհետաձգելի եւ կարճաժամկետ կարիքներին աջակցելու նպատակով։

Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների եւ պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի եւ լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին եւ գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաեւ կորոնավիրուսային բռնկման հետեւանքներից տուժած սոցիալական եւ հումանիտար օգնությանը, հաղորդում են Եվրոպական միության պատվիրակությունից: