Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸՙ 500 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ՍԱՏԱՐՄԱՆ ՓԱԹԵԹ

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 7- ի մեր հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ԵՄ ֆինանսների նախարարները տեսախորհրդակցություն են գումարելՙ նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամը մեղմելու նպատակով։

Երկարատեւ, սուր բանավեճերից հետո երեկՙ ապրիլի 9- ի ուշ երեկոյան մասնակիցները թվիթերյան գրառմամբ ծանուցեցին, թե իրենց հաջողվել է արդյունք գրանցել։ Երկար վիճաբանություններից հետո փոխհամաձայնության են եկել համաեվրոպականՙ շուրջ 500 միլիարդ եվրո սատարման փաթեթի վերաբերյալ. գումարը տրամադրվելու է կորոնավիրուսի հետեւանքով տուժած պետություններին, ֆիրմաներին, աշխատողներին։

ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը գնահատել է երեկվա օրըՙ որպես եվրոպական համերաշխության մեծ վկայություն։ «Միասնականությունը ցույց է տալիս, որ ԵՄ պետությունները բանակցում են, եւ Եվրոպական Միությունը գործում է»։

Նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ճգնաժամի պատճառով Եվրոպայում տնտեսական անկումն անխուսափելի է։ Միլիարդավոր գումարներ կազմող սատարող միջոցառումները կբարձրացնեն պետությունների ազգային պարտքը։ Դա հատկապես ծանր կլինի Իտալիայի համար։ Ի թիվս այլ երկրների, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան պահանջում են այսպես կոչված Կորոնա պարտատոմսերի միջոցով փրկել իրադրությունը։ Եվրոպական երկրները կարող են համատեղ գործարկել հաստատագրված տոկոսադրույքով արժեթղթեր։ Այս եղանակով կառավարությունները ֆինանսական շուկաներից կոլեկտիվ վարկ ( այսինքնՙ պարտք) կվերցնեն, այնուհետ համատեղ պատասխանատվություն կստանձնենՙ տոկոսների եւ պարտքի մարման համար։

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները դիմակայում են, տեսախորհրդակցության ժամանակ էլ դեմ են արտահայտվել, մերժել են Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայիՙ պարտատոմսերի պահանջը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՀԵՐԹ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐՙ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ

Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական