Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանցիները փորձում են բյուրեղացնել ադրբեջանական արհեստածին ինքնությունը»

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է». պնդումն ադրբեջանցի պատմաբան Սաբուի Հուսեյնովինն է, որ իր «Երեւանի Թեփեբաշի թաղամասի ադրբեջանական ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» աշխատությամբ վստահեցնում է, թե Երեւանի Կապույտ մզկիթը որեւէ աղերս չունի իրանական մշակույթի ու իրանցիների հետ:

Ըստ պատմաբան Հուսեյնովի, 1917-ին Երեւանում մոտ 100 իրանցի է ապրել, այնինչ 1831-1920թթ. Երեւանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ են եղել: «Համաշխարհային հռչակ ունեցող հետազոտողներն են անգամ ծիծաղում այն բանի վրա, որ Կապույտ մզկիթն իրանական են անվանում: Մզկիթ չէին կառուցի 100 մարդու համար, Կապույտ մզկիթն իրանական չպետք է համարվի»,- հայտարարել է Հուսեյնովը:

Հուսեյնովի առաջ քաշած ոչ հիմնավոր թեզը դեռ ամիսներ առաջ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակներում Երեւան այցելած ադրբեջանցի երկու պատգամավոր էին առաջ քաշել: Նրանք լուսանկարվել էին մզկիթի տարածքում, այն տեղադրել սոցիալական ցանցերում ու կից գրառում արել, թե 18-րդ դարի կառույցը Հայաստանի մայրաքաղաքում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է: Մեջլիսի անդամները նաեւ հույս էին հայտնել, թե այդ մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան այդտեղ աղոթել:

Միջադեպից հետո Երեւանի Կապույտ մզկիթի հոգեւորական Մահմուդ Մովահեդիֆարին, լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել էր: «Սա ո՞ր լեզուն է՝ պարսկերե՞ն, թե ադրբեջաներեն: Նույնիսկ եթե մեկ սալիկ լիներ այստեղ ադրբեջաներեն, մենք կընդունեինք այդ փաստը,- ցույց տալով մզկիթի պատերին՝ պարսկերենով արված գրությունները, ասել էր նա՝ շարունակելով,- Կապույտ մզկիթի սալիկների պարսկերեն գրությունները, դուռը, պատերը, գմբեթը, մինարեթը, շինարարության մեջ օգտագործված նյութերը, ամեն ինչն ապացույց է, որ սա իրանական մզկիթ է, ոչ թե ադրբեջանական: Եթե այդ պարոնայք պնդում են, որ սա ադրբեջանական մզկիթ է, ապա այստեղ թող գոնե մեկ նշան ցույց տան ադրբեջանական պատմությունից»:

Ըստ Մահմուդ Մովահեդիֆարին՝ բազմաթիվ փաստեր ունեն վստահ պնդելու, որ Կապույտ մզկիթն իրանական է:

18-րդ դարի մզկիթը աղոթատեղի ունի՝ բոլորի շուրջը պարսկերենով գրված բանաստեղծություններ են, նշված է շինարարության տարեթիվը: Հոգեւորականը ցույց է տալիս նաեւ մզկիթի պատերից մեկի վրա առանձնացված ապակիները, որոնք նրա խոսքով, իրանական հին տներն ունեն: Ապակիների աշխատանքի ձեւը, ասում է, կարող եք տեսնել Պարսկաստանի Շիրազ, Էսֆահան, Թավրիզ եւ այլ քաղաքներում: Ուրիշ ոչ մի տեղ այսպիսի ապակիներ չկան:

Ադրբեջանցի պատգամավորների հրապարակումից հետո չէր ուշացել նաեւ Իրանի դեսպանության պատասխանը. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը եւ ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համար ակներեւ է՝ նմանատիպ հայտարարություններով ադրբեջանցիները փորձում են պատմական լեգիտիմության հիմք ապահովել: «Ազգ»ի հետ զրույցում ընդգծում է՝ Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը որեւէ պարագայում չի կարող ադրբեջանական համարվել, քանի որ անգամ «ադրբեջանական մզկիթ» հասկացություն գոյություն չունի: «Իսլամական ճարտարապետության մեջ «ադրբեջանական ճարտարապետական ուղղություն» չկա, մինչդեռ իրանական ճարտարապետությունը հատկապես հետիսլամական շրջանում շատ հայտնի է: Ու այս առումով ակնհայտ է, որ Երեւանի Կապույտ միզկիթը նույնպես իրանական ճարտարապետության նմուշներից է: Ընդ որում՝ ոչ միայն շարքային նմուշ, այլ այդ ոճի ճարտարապետության գոհարներից մեկն է, որ կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ Երեւանի խանությունն իրանական  կայսրության կազմում էր»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Ոսկանյանը փոխանցմամբ՝ մզկիթն «ադրբեջանական» լինել չէր կարող նաեւ այն պարզ պատճառով, որ Երեւանում բնակվող մահմեդական բանկչությունն իրեն ադրբեջանցի համարել չէր կարող, որովհետեւ ադրբեջանցի հասկացությունը, որպես էթնիկական միավոր, ի հայտ է եկել Խորհրդային Միության ձեւավորմանը զուգահեռ՝ Ստալինի ընդունած սահմանադրության հետեւանքով: Հետեւաբար, բացատրում է, Երեւանի խանությունում բնակվող թուրքախոս մահեմադականները նույնպես իրենց իրանցի էին համարում: «Ու երբ կառուցվում էր մզկիթը, թե՛ Երեւանի խանը, թե՛ այդ մզկիթում աղոթողները հիմնականում երկու լեզվով էին խոսում՝ թուրքերենով ու պարսկերենով: Ակնհայտ է, որ պատմության կեղծարարության հետ գործ ունենք, բայց այդ կեղծարարությունը հեռուն գնացող նպատակներ ունի, այն է՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար պատմական լեգիտիմության հանգամանք ապահովել, որին հետեւելու է քաղաքական ու տարածքային պահանջների առաջ քաշումը: Ադրբեջանական ինքնությունը, որպես այդպիսին, սկսվել է ձեւավորվել 1828-ից հետո, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանում նախկին խանությունները ռուսական կայսրությանն անցան 1813-ի Գյուլիստանի ու 1828-ի Թուրքմենչայի պայմանագրերով: Եվ այս համատեքստում ինքնության կերտման ու ձեւավորման խնդիր ունենալով՝ էթնիկական տարբեր խմբերի ու ժողովուրդների ստեղծած մշակութային ժառանգությունն Ադրբեջանը փորձում է յուրացնել: Եթե դիտարկենք ինքնության այս գործընթացը, ապա ակնհայտ է, որ սկզբնապես ադրբեջանական ինքնության կրող էթնիկական տարրն իրեն բացառապես նմանեցնում էին իրացիներին ու համարում Իրանի անքակտելի հատվածը՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ ինքնության իմաստով: Հետեւաբար, նոր կերտված ինքնությունը կարիք ունի նաեւ մշակութային ու պատմական ժառանգության, ինչը «ստեղծվում» է այլ ժողովուրդների կամ էթնիկական խմբերի պատմական ու մշակութային ժառանգության յուրացման միջոցով»,- հավելում է իրանագետը:

Ադրբեջանցիներն անգամ Նիզամիին, Խաղանիին են ադրբեջանցի համարում՝ մինչդեռ նրանք, Ոսկանյանի փոխանցմամբ, թուրքական բարբառով մեկ տող անգամ չեն գրել: Այս պահին, կրկնում է մեր զրուցակիցը, ադրբեջանցիները տարածաշրջանի անխտիր բոլոր ժողովուրդների՝ հայերի, վրացիների, լեզգիներ, ավարների, իրանցիների, թալիշների մշակույթի ագրեսիվ յուրացմամբ են զբաղված: Նման ձեռագրով փորձում են ստեղծել, բյուրեղացնել ադրբեջանական արհեստածին ինքնությունը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Եթե Եվրոպայից հորդորում են նշաձողն իջեցնել, ուղարկենք նրանց այս վերլուծականը, որ ամրագրում է՝ ԼՂ դե ֆակտո հանրապետություն

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանը Ղարաբաղում վերականգնել է պատմական արդարությունը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանը Ղարաբաղում վերականգնել է պատմական արդարությունը»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական