Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կլինի՞ արդյոք հայ սփյուռք 100 տարի հետո

29/07/2022
- 29 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Այսօր հայ սփյուռքը ոչ ավելի քան 100 տարեկան մերօրյա երեւույթ է: Միգրացիայի առաջին ալիքը տեղի է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ երկրորդ ալիքը հետեւել է 1991 թվականին Խորհրդային Միության փլուզմանը:

Երբեմն թվում է, թե սփյուռքը մշտական երեւույթ է արտասահմանի հայ հանրության շրջանում: Այնուամենայնիվ, ինչպես կարծում է սոցիոլոգ, պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, եթե ներկայիս ստատուս քվոն շարունակվի, հայ սփյուռքի ներկայացուցիչների մեծամասնությունը կձուլվի եւ մի քանի սերունդ հետո կվերանա:

Դերլուգյանը Նյու Յորքի համալսարանի (Աբու Դաբիի մասնաճյուղ) սոցիալական հետազոտությունների եւ հանրային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր է: Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր ու տասնյակ գիտական հոդվածներ եւ հրապարակումներ սոցիալական պատմության բնագավառում: Խորհրդային Միության փլուզման մասին իր ուսումնասիրության գագաթնակետը «Բուրդիեի գաղտնի երկրպագուն Կովկասում» մրցանակակիր մենագրությունն է (Չիքագոյի համալսարանի հրատարակչություն, 2005 թվական): Նախկինում նա դասավանդել է Հյուսիս-արեւմտյան համալսարանում, Sciences Po եւ Universite՛ de Bordeaux-ում (Ֆրանսիա), ինչպես նաեւ Տալլիննի տեխնոլոգիական համալսարանում (Էստոնիա) եւ Կիեւի պետական համալսարանում (Ուկրաինա):

Ներկայիս ստատուս քվոն, իհարկե, անփոփոխ գործոն չէ եւ սփյուռքի ապագան կանխորոշված չէ:

Գետտոներ եւ գյուղացիներ

Սփյուռքի ապագան կանխորոշելու համար հարկավոր է հայացքն ուղղել դեպի անցյալը: Մասնավորապես, հարկ է ուսումնասիրել, թե ինչպես են հայերը գոյատեւել իրենց գոյության մի քանի հազարամյակների ընթացքում:

Մինչեւ 1064 թվականին թուրք սելջուկների կողմից Անիի գրավումը եւ հայկական Կիլիկիայի անկումը 14-րդ դարում, հայերն այս կամ այն ձեւով ունեցել են անկախ կամ կիսանկախ հայրենիք: Դրանից հետո հայերը ապրել են օտարների տիրապետության տակ:

«Հայկական լեռնաշխարհում դարեր շարունակ ապրող հայերի ճնշող մեծամասնությունը մինչեւ Հայոց ցեղասպանությունը գյուղացիներ էին: Նրանք ամուսնանում էին իրենց համայնքների նեղ շրջանակներում եւ լռելյայն հայերեն էին խոսում: Իսկ այն հայերը, որոնք ապրում էին ավելի խոշոր քաղաքներում, օտարների տիրապետության տակ, հիմնականում ապրում էին գետտոներում, որտեղ նրանք գործարքներ էին կատարում միմյանց հետ եւ իրենց ազգային միասնականությունը պահպանվում էր հայոց եկեղեցու եւ հայկական դպրոցների շնորհիվ»,- ասում է Դերլուգյանը:

Այն հայերը, որոնք այս երկու խմբերին չէին դասվում, ժամանակի ընթացքում ձուլվեցին գերիշխող էթնիկ խմբերին:

Սեփական հաջողության զոհերը

Հետաքրքրական է, որ ձուլվող եւ անհետացող սփյուռքը հիմնականում այն սփյուռքն է, որն ամենահաջողակն է եւ բախվում է ամենաքիչ հալածանքների (նրա նկատմամբ չեն իրականացվում ջարդեր եւ ցեղասպանություն), օրինակ՝ Հնդկաստանինը:

Դերլուգյանի խոսքով՝ նրանք իրենց սեփական հաջողության զոհերն են:

Այսօր սփյուռքահայերի ամենախոշոր համայքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում: Բոլոր երեք երկրներում էլ հայերին չեն հալածում եւ նրանք չեն բնակվում գետտոներում:

«Հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե որքան է հավանականությունը, որ ձեր երեխաները կամուսնանան հայերի հետ: Իսկ նրա՞նց երեխաները: Իսկ եթե ինչ-որ մեկը միայն մեկ քառորդով է հայ [էթնիկապես] կամ նույնիսկ դրանից պակաս չափով, ի՞նչը կարող է նրանց կապել իրենց հայկական արմատների հետ»,- հարցնում է Դերլուգյանը:

Խառնուրդ հայերը

Այնուամենայնիվ, հեռանկարն ամբողջովին բացասական չէ: 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ ժողովուրդներն առավել հանդուրժող եւ բաց են բազմամշակույթայնության նկատմամբ, սեփական ազգային արմատների պահպանումը միանշանակ ավելի հեշտ է դարձել:

«Վերջին 20 տարիների ընթացքում երկրորդ ինքնություն (ազգային պատկանելիություն) ունենալը գրավիչ է դարձել»,- ասում է Դերլուգյանը:

Նրանք, որոնք միայն կիսով չափ են հայ, հաճախ նույնքան, նույնիսկ առավել ոգեւորված են իրենց հայ լինելով, քան արտասահմանում կամ Հայաստանում բնակվող զտարյուն հայերը: Եվ իրոք, հայի հետ ամուսնացած եւ հայ ընտանիք ընկած օտարերկրացիները հակված են հարմարվել նոր մշակույթին:

«Երբ առաջին անգամ այցելեցի ԱՄՆ-ի հայ համայնք, ինձ համար ամենազարմանալի բաներից մեկ հայ տղամարդկանց հետ ամուսնացած ամերիկացի, մեքսիկացի կանանց ակտիվությունն էր հայ համայնքում, այդ թվում՝ հայ եկեղեցում»,- ասում է Դերլուգյանը:

Իրոք, սփյուռքի այս կառույցները (եկեղեցի, դպրոց եւ այլն) եղել եւ շարունակում են մնալ արտերկրի հայ համայնքների հիմնասյուները եւ նրանց շարունակական գոյությունը վճռորոշ դեր է խաղում սփյուռքի պահպանման հարցում:

Հաճույթի սկզբունքը

Ըստ Դերլուգյանի՝ «Հայ լինելը չի կարող շատ բարդ լինել»:

Այստեղ ակնարկ է արվում համաձայն հաճույքի սկզբունքի, ըստ որի մարդիկ ձգտում են առավելագույն հաճույք եւ նվազագույն ցավ ապրել: Հայ սփյուռքի դեպքում դա ներառում է Հայաստանին առնչվող բացասական իրավիճակների հետ կապված հուզական ցավը:

«Հայաստանը եւ հայ լինելը պետք է գրավիչ հեռանկար լինի (տնտեսապես կամ մշակույթային առումով): Հայաստանը պետք է ստեղծի «մշակույթային արժեքներ»,-ասում է Դերլուգյանը՝ հավելելով,- բոլորին է հայտնի է Արամ Խաչատրյանի «Սրերով պարը»: Սրա հետ առնչություն զգալը հայերի մեջ հպարտության զգացում է առաջացնում»:

Որպես այդպիսին՝ շատ բան կախված է հայկական պետության հաջողությունից, որն էլ իր հերթին մեծապես կախված է սփյուռքի ներգրավվածության մակարդակից: Վերջինս, անկասկած, հայկական պետության ամենախոշոր տնտեսական ակտիվն ու ներուժն է եւ մի շարք պատճառներով խիստ թերագտագործված է:

«Սփյուռք-պետություն հարաբերությունը պետք է լինի փոխադարձ հզորացնող աճման հարաբերություն: Չունենալով հաջողված պետություն՝ մեկ կամ երկու սերունդ հետո սփյուռքը կվերանա, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հաջողության չի հասնի առանց սփյուռքի աջակցության»,- ասում է Դերլուգյանը:

Կապն էական նշանակություն ունի

Հայերի ինքնությունը մի քանի հազարամյակ կենդանի պահած երեք հիմքերից՝ գյուղացիություն, սեգրեգացիա (գետտոներ) եւ անկախ հայրենիք, այսօր իրապես առկա է միայն մեկը:

Հայ սփյուռքի երկրարակեցության համար անհրաժեշտ է, որ հայրենիքում բնակվող հայերն ամուր կապեր ունենան սփյուռքի կազմակերպությունների եւ հաստատությունների հետ:

Դրանից բացի (գուցեեւ դրա փոխարեն), Հայաստանի Հանրապետությանը կապվածության նույնիսկ փոքր մակարդակը մեծապես կնպաստի, որ հաջորդ սերունդը չկորցնի իր հայկական ինքնությունը (անկախ անձի խառնուրդ լինելու հանգամանքից): Հայկական անձնագիր կամ Հայաստանում տուն ունենալը գրեթե անկասկած կամրապնդեն անձի եւ նրա ընտանիքի կապն իրենց հայկական արմատների հետ:

21-րդ դարի իրողություններն իրենց տեխնոլոգիական եւ սոցիալական առաջընթացներով հավասարապես հեշտացնում եւ բարդացնում են հայ սփյուռքի պահպանման խնդիրը:

Ի տարբերություն անցյալի, հայերն այլեւս պարտադրված չեն կազմելու սփյուռքի մաս: Ներկայումս դա ընտրություն է: Նույն կերպ, ի տարբերություն անցյալի, հայերն այլեւս չեն ենթարկվում հալածանքների եւ ձուլման նպատակով ակտիվ ճնշումների: Հետեւաբար, սա ազատ ընտրության հարց է եւ այդ ընտրությունը պետք է կատարի սփյուռքը:

ԱՎՈ ՓԻՐՈՅԱՆ

«Արմինիըն Միրոր-Սփեքթեյթըր»

Անգլերենից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

Լուսանկարում՝ Գեորգի Դերլուգյան

Նախորդ գրառումը

Գիտնականների պրպտումները հաջողությամբ շարունակվում են

Հաջորդ գրառումը

Դիմանկարների վարպետը Անդրանիկ Քոչարի 100-ամյակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դիմանկարների վարպետը Անդրանիկ Քոչարի 100-ամյակը

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական