Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մոսկվան կհետևի Միքայել Բադալյանի հետ կատարվող իրադարձություններին

«Հայաստանի բոլոր ներքաղաքական հարցերը պետք է լուծվեն իրավական եւ սահմանադրական դաշտում»,-

ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն է ասել:

Նա այսպես մեկնաբանել է հասարակական գործիչների, այդ թվում ՝ Արմեն Գրիգորյանի և Միքայել Բադալյանի նկատմամբ դատական գործընթացներն ու ընդգծել, որ Միքայել Բադալյանի ճակատագրին Մոսկվայում կհետեւեն: Նրանք նաեւ շփումներ կունենան բարեկամ քաղաքական ուժերի հետ:

«Պատրաստ ենք Երևանի խնդրանքով աջակցել, մասնավորապես, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը», – ընդգծել է Նեչաևը: