Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԻԵՎՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԹՈՂՆԻ՞ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելված է դուրս գալ երկրից: Սեփական աղբյուրներ վկայակոչելովՙ լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կապված է ԱԳՆ-ում իրականացված հակակոռուպցիոն գործողությունների հետ, եւ Մամեդյարովը ստիպված կլինի պատասխանել քննության բազմաթիվ հարցերի:

Բաքվի փորձագիտական աղբյուրները հայտնում են, որ Ալիեւի եւ Մամեդյարովի փոխհարաբերություններում փորձաքար է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ Մամեդյարովի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հարցին առնչվող բանկցությունների կապակցությամբ, իբր հենց Մամեդյարովն է Ալիեւին ներշնչել Փաշինյանին լռելյայն պաշտպանելու եւ բանակցություններին այնպիսի ընթացք տալու գաղափարը, որը պետք է հանգեցներ Արցախի հարցի փոխզիջողական լուծմանը, եւ որ այդ գաղափարն իբր արժանացել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հավանությանը: Բայց տվյալ գաղափարի դեմ հանդես էր եկել Ադրբեջանի «թուրքամետ կուսակցության» ղեկավարությունըՙ գտնելով, որ Երեւանը խաբում է Բաքվին, եւ որ Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց երկու տարի հետո էլ սայլը տեղից չի շարժվել, իսկ Բաքուն մնացել է ձեռնունայն:

Ուստի որոշվել է հարված հասցնել Մամեդյարովին: Ինչ վերաբերում է Մոսկվային, նախարարի պաշտոնանկության վերաբերյալ շշուկները դիվանագիտական շրջանակներում պտտվում էին արդեն անցյալ տարեվերջին:

Նկատի ունենալով, որ երկար տարիներ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Մամեդյարովը տիրապետում է իր երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ գաղտնի տեղեկությունների, իշխանությունները դժվար թե թույլատրեն նրա մեկնումը արտերկիր: Նրա հետ կապված սկանդալը կարող է ահագնանալ կամ մեղմանալՙ նայած արտաքին եւ ներքին որոշ գործոնների:

Այսօր հայտնի է հետեւյալը: Ալիեւը կտրուկ փոխում է իր գործողությունների ոճն ու մարտավարությունը Արցախի ուղղությամբ, թեեւ առայժմ դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցություններից: Բաքուն առայժմ պատրաստ չէ առավել վճռական բնույթ կրող գործողությունների, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ըստ որում, դրանց մեջ ակտիվորեն ներքաշվում են թուրքական ուժեր: Դժվար է ասել, թե Ալիեւը ներկայումս ինչպիսի խնդիրներ է լուծումՙ ներքին, թե՞ արտաքին, քանի որ կադրային փոփոխություններն իրականացվում են տարածաշրջանի որոշ երկրներում, մասնավորապես Թուրքիայում եւ Իրանում նկատվող սրացումներով: Ըստ Տարասովի, Բաքուն Հայաստանի հետ հակամարտության մեջ մտնել չի կարող, քանի որ պատերազմը կարող է դուրս գալ տարածաշրջանային կարգավորման շրջանակներից եւ ներքաշել մի քանի երկրներ, ներառյալ Ռուսաստանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՅԴԵՆԻ ԸՆՏՐՎԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՉԻՔԱԳՈՅԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՃՊԱՐԱՐԻ ՄԱՀԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՉԻՔԱԳՈՅԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՃՊԱՐԱՐԻ ՄԱՀԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական