Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐԳԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ «ՇՔԵՐԹՆ» ԱՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ

21/08/2020
- 21 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Ինչի՞ հետեւանք է այն եւ որո՞նք են գյուղատնտեսության անմխիթար վիճակի պատճառները

Այս տարին աչքի է ընկնում գյուղմթերքների անհամեմատ բարձր գներով: Ըստ վիճկոմի հրապարակած տվյալների, հունիս եւ հուլիս ամսիներին բանջարեղենի եւ հատկապես մրգերի գները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ամիսների գներին: Դիտարկենք թե ինչպե՞ս են փոխվել դրանք վերոնշյալ ամիսներին, ինչի՞ հետեւանք է դա եւ ինչպիսի՞ վիճակ է ստեղծվել գյուղատնտեսությունում:

Ակնհայտ է, որ բերքի սակավությունն է թանկացման պատճառը: Անգամ վիճկոմն է փաստում, որ, բացառությամբ կարտոֆիլի, մրգի, բանջարեղենի եւ հատկապես հացահատիկի բերքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քիչ է եղել: Փորձագետների գնահատականով, կրկնակի նվազել են նաեւ Հայաստանից արտահանված միրգն ու բանջարեղենը:

Այսպիսով, հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանջարեղենը 4,6 տոկոսով է ավելի թանկ եղել, իսկ հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատՙ 5,4 տոկոսով: Մրգի գները այս տարվա հունիսին անցած տարվա հունիսից ավելի բարձր են եղել 14,2 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին անցյալ տարվա հուլիսիցՙ 33,6 տոկոսով:

Հարկ է նշել, որ ամենից շատ սպառվող մրգերի եւ բանջարեղենի գներն են էապես բարձրացել: Այսպես, լոլիկի գինը հունիսին 37,2 տոկոսով է թանկ եղել անցած տարվա հունիսի համեմատ, հուլիսինՙ 28,9 տոկոսով անցած տարվա հուլիսի համեմատ: Վարունգի գները գրեթե անփոփոխ են մնացել, իսկ ահա սմբուկինը նույնպես հունիսինՙ 41,7 տոկոսով, հուլիսինՙ 27,2 տոկոսով է թանկ եղել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ:

Մրգերից ամենակտրուկ թանկացել է խնձորըՙ հունիսին 84,8 տոկոսով, հուլիսին 120,3 տոկոսով ավելի թանկ լինելով նախորդ ամռան նույն ամիսների համեմատ: Ծիրանի գները հունիսին ավելի թանկ են եղել 2,2 տոկոսով, իսկ ահա հուլիսինՙ 28,8 տոկոսով: Ելակը հունիսին թանկացել է 39,2 տոկոսով, հուլիսինՙ 36,5 տոկոսով, կիտրոնը հունիսին թանկացել է 40,1 տոկոսով, հուլիսինՙ 21,6 տոկոսով: Մենք բոլորս ականատես ենք նաեւ դեղձի եւ սալորի այս տարվա կտրուկ թանկացած գներին, որոնց վերաբերյալ սակայն վիճկոմը տվյալներ չի հրապարակել:

Էժանացել են հիմնականում ներմուծվող մրգերը: Օրինակՙ հուլիսին էժանացել է բանանըՙ պայմանավորված նրա միջազգային գներով եւ սեզոնային գործոնով: Էժանացել է նաեւ նուռը, որը դարձյալ ներմուծվող միրգ է, քանի որ հայկական նռան բերքը հասնում է միայն աշնան սկզբին:

Բանջարեղեից էժանացել են խառը կանաչին եւ կանաչ սոխը, գազարը եւ սունկը, կարտոֆիլն ու գլուխ սոխը: Այսինքն, էժանացել են բանջարեղենի այն տեսակները, որոնց մասին ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր «դուք մարդկանց ասում եքՙ միս մի կերեք, խառը կանաչի ու կանաչ սոխ կերեք»: Հիմա նա արդեն այդպես չի ասում, իսկ «հպարտ» քաղաքացիներն էլ առանձնապես չեն դժգոհում այս տարվա թանկացումներից: Մինչդեռ, այս իրավիճակը կառավարության սխալների հետեւանքն է:

Գյուղատնտեսության մյուս խոշոր ճյուղումՙ անասնապահությունում, վիճակը շատ չի տարբերվում: Նվազել են տավարի, խոզի, ոչխարի մսի արտադրության ծավալները: Միայն թռչնի մսի արտադրության աճի շնորհիվ է մսի արտադրության ընդհանուր ծավալներում աճ ստացվել: Կաթի արտադրությունը նույնպես նվազել է, ավելացել է միայն ձվի արտադրությունը:

Սակայն, հակառակ բերքի սակավության եւ թանկացման, մսի եւ կաթի արտադրության ծավալների նվազման, տարվա առաջին կեսին գյուղատնտեսությունում վիճկոմը 1,7 տոկոս աճ է ցույց տվել: Հարց է առաջանում ինչի՞ հաշվին:

Նման ցուցանիշի առաջին պատճառը թռչնի մսի եւ ձվի արտադրության աճն է: Երկրորդըՙ գյուղատնտեսության ցուցանիշների ավանդական աղավաղումը, որը վերջին տարիներին վերածվել է իրականությանը հակառակ պատկեր ցույց տալուն: Եվ երրորդըՙ օգնության են հասել գյւողատնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են անտառահատումըՙ «փայտամթերում» անվամբ եւ անտառաբուծությունը:

Փայտամթերումը տարվա առաջին կիսամյակում աճել է 2,1 անգամ: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Իջեւանում այս գործով զբաղվողների դեմ վարչապետ Փաշինյանը ոստիկանության հատուկ ջոկատներ դուրս բերեց: Սակայն, ինչպես տեսնում ենք, անտահառատման ծավալներն ավելի քան կրկնակի աճել են: Առավել արտասովորն այն է, որ իրենց բնապահպան համարողներն էլ լուռ են:

Անտառաբուծության ծավալներն աճել են 19 անգամ: Առաջին տպավորությամբ սա շատ լավ է, եթե իրականությանը համապատասխաներ: Ինչո՞ւ է դա անհավանական:

Անցյալ տարի 500 հազար ծառ տնկելու համար կառավարությունը հատկացրել էր 424 մլն դրամ, այս տարվա առաջին կեսին անտառաբուծության համար ծախսված գումարը կազմել է մոտ 784 մլն դրամ: Հետեւաբար, անցած մեկուկես տարում մենք պետք է ականատես լինեինք մոտ 1,5 մլն տնկված ծառերի: Անհնար է, որ դա աննկատ մնար, բայց արձանագրվեր վիճակագրության կողմից: Սակայն, տնկված ծառեր չենք տեսնում, բայց տեսնում ենք վիճակագրական տվյալներ:

Այսինքն, կարող ենք փաստել, որ գյուղատնտեսությունում իրականում անկում է տեղի ունենում, բայց դա ամեն կերպ թաքցվում է, քանի որ նման վիճակը հետեւանք է իշխանության կոպիտ սխալների: Թվարկենք դրանք:

1. Վարչապետ Փաշինյանը թույլ չտվեց, որ 2018 թ.-ին հուլիս-օգոստոս ամիսներին ոռոգման ջուր բաց թողնվեր Սեւանից: Գյուղատնտեսությունն այդ տարի տասնյակ միլիարդավոր դրամների վնաս կրեց, որի վերականգնման համար տարիներ եւ լուրջ ջանքեր ու միջոցներ են պահանջվում:

2. Նախկին իշխանությունների կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերըՙ պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորում, սերմացուի անվճար տրամադրում, այս իշխանությունները դադարեցրել ենՙ կոռուպցիոն ռիսկերի պատճառաբանությամբ:

3. Ներկայիս իշխանությունը առանց որեւէ մասնագիտական հիմնավորման փակել է գյուղատնտեսության նախարարությունը, որը զբաղվում էր ամենամեծաթիվ բնակչություն ընդգրկող ոլորտի առօրյա հարցերով եւ զարգացման ծրագրերով:

Մինչդեռ, կառավարության ծրագրում գյուղատնտեսությունը հռչակված է գերակայություն: Եթե նման մոտեցում է ցուցաբերվում գերակայություն հռչակված ճյուղի նկատմամբ, ապա զարմանալի չէ տնտեսության մյուս ճյուղերում ճգնաժամային կացությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՀԱՐՍԸ»

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԵԺԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԵԺԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական