Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միքայել Բադալյանն ազատ կարձակվի. դատավորը հրապարակեց որոշումը

22/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, ժամը 22:00-ին դատարանը հրատապ կարգով քննել է բլոգեր, քաղբանտարկյալ Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը:

Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն է, ում որոշմամբ կալանավորվել էր հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Ավելի վաղ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ մուտքագրվել է դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Որպես գրավի չափ է նշվել 5 մլն ՀՀ դրամը:

Կալանավայրում այսօր կտրուկ վատացել է «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել  Բադալյանի առողջական վիճակը՝ ներքին արունահոսությամբ, նախաինսուլտային վիճակում նա տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:

Նշենք, որ հուլիսի 18-ին Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 20 օրով:

Ավելի վաղ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ կալանքը չի կարող երկարաձգվել, քանի որ նոր քրեական օրենսգրքում չկա այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել։

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիօտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ տեղեկություն է տարածել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է միջնորդությունը. Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ «Դատավորը գտնվեց իր բարձունքում»,- նշել է փաստաբանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանձնարարականով խաչեր են խաչվելու

Հաջորդ գրառումը

Լավ պարելը Մարուքյանին չի ներվի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
Հաջորդ գրառումը

Լավ պարելը Մարուքյանին չի ներվի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական