Անգլ. թարգմանեցՙ ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
105 տարի շարունակ մենք անցկացնում ենք ոգեկոչումներ, խաղաղ ցույցեր, հուշարձաններ ենք կառուցում, հոդվածներ գրում մեր տեղական թերթերում, խնդրում աշխարհի առաջնորդներին եւ նրանց երկրներին ճանաչել եւ դատապարտել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը: Այս հիշարժան ամսաթվերն ընդգրկում էին հայերի ավելի քան երեք սերունդ: Եվ մարդիկ կհարցնեն… ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է այսքան փորձությունների միջով անցնել` հիշելու համար, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ: Մենք ՙ հայերս, հաճախ ենք լսում, երբ մարդիկ ասում են մեզ. «Պարզապես մոռացեք անցյալը»: Անցյալն անցյալ է, պարզապես բաց թողեք այն: Կռահեք ինչ… անցյալը դարձել է ներկա: Մեր խաղաղ ցույցերն ու հուշահամալիրները կրկի՞ն աննկատ են մնացել: Իզո՞ւր էին մեր բոլոր նախազգուշացումները: Ինչ-որ մեկին հետաքրքրո՞ւմ էին հայերը 1915 թ-ին: Այդ ժամանակ թերթերում շատ հոդվածներ կային հայերի կոտորածի մասին:Ինչ որ մեկը մատը մատին տվե՞ց օգնելու այդ խեղճ մարդկանց: Արդյունքում, այդ ժամանակ կոտորվեց 1,5 միլիոն հայ, ինչը Ռաֆայել Լեմկինը իր «Առանցքի ուժը բռնազավթված Եվրոպայում» գրքում 1944 թվականին անվանեց «ցեղասպանություն»:
Այսպիսով, 105 տարի անց մենք հայտնվեցինք նույն իրավիճակում: Մենք մեր թերթերում կարդում ենք Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումների մասին: Պետք է ինքներդ ձեզ հարցնեքՙ ինչո՞ւ: Կա՞ն նավթի հարուստ պաշարներ կամ գուցե ոսկո՞ւ: Իրականում այնտեղ բացի լեռներից, հնագույն եկեղեցիներից եւ հայ ժողովրդից ովքեր դարեր շարունակ երկրպագել են այդ եկեղեցիներում, ուրիշ ոչինչ չկա:Հիմա նրանց վրա հարձակվում են միայն մեկ նպատակի համար` պահանջել հող, որը երբեք իրենց չի պատկանել եւ ոչնչացնել այդ հողերում դարերով բնակված մարդկանց ու նրանց մշակույթը: Ինչպե՞ս եք դա անվանում, երբ մի երկիր վերացնում է մի ժողովուրդ իր նախնյաց հողերից եւ ոչնչացնում է նրա մշակույթը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Իր պատմության ընթացքում Արցախը / Ղարաբաղը ղեկավարել են շատ հզոր հարեւաններ, բայց անվիճելի փաստն այն է, որ հայ ժողովուրդը այս աբողջ ընթացքում ապրել է այդտեղ:Այո,ինչպես շատ ուրիշ երկրներում, այստեղ նույնպես կան փոքրամասնություններ, բայց եթե մի փոքր ուսումնասիրություն կատարեք, կարող եք գտնել ճշմարտությունը: 1926-ինՙ Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդային երկրների կազմավորումից անմիջապես հետո, Արցախի բնակչությունը կազմում էր տեղի բնակչության գրեթե 90% -ը: Հետո նրանք ճանաչվեցին որպես կիսանկախ ժողովուրդ, եւ Արցախը ստացավ «ինքնավար մարզի» կարգավիճակ: Եկեք ավելի սերտ ուսումնասիրենք այս եզրույթը: Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության ինքնավար մարզերը վարչական միավորներ էին, որոնք ստեղծվել էին մի շարքՙ ավելի փոքր ժողովուրդների համար, որոնց ԽՍՀՄ տասնհինգ հանրապետություններում ինքնավարություն էր շնորհվել: Հիմնաբառը «ինքնավարություն» է: Իոսիֆ Ստալինը այս փոքրիկ երկրամասին տվեց «ինքնավարություն», սակայն հանձնեց Ադրբեջանին ՙ Թուրքիային հանգստացնելու համար: Նրանց տրվեց նաեւ խորհրդային կառավարության պաշտպանություն: ԽՍՀՄ փլուզմամբ այդ պաշտպանությունը դադարեց: Նախկին Խորհրդային Միության անդամ երկրները հռչակեցին իրենց անկախությունը, այդ թվում ՙ Արցախի Հանրապետությունը:
Այժմ, 105 տարի անց, պատմությունը կրկնվում է: Մենք ոչինչ չսովորեցի՞նք: Մենք տեսնում ենք, որ աշխարհի երկրները դատապարտում են հարձակումները: Մենք լսում ենք երկրների ձայնը, որոնք հրադադար են պահանջում: Ինչպե՞ս պետք է «հրադադար» լինի, երբ նրանք են մեզ վրա կրակում: Եթե հայերը չպաշտպանվեն, նրանք կկործանվեն: Մարդկանց այս փոքր խումբը ինքնապաշտպանվում է համաշխարհային խոշոր տերությունների եւ բանակների դեմ: Եթե մենք չենք ցանկանում կրկնել 1915 թվականը, ապա աշխարհի երկրները պետք է ավելին անեն, քան պարզապես «խոսել»: Բավական չէ միայն Թուրքիային ասել, որ դադարեցնի զենքի ու բանակի մատակարարումը Ադրբեջան: ԱՄՆ-ին պետք չէ զորք ուղարկել կռվելու, Թուրքիայի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ կան: Եթե երկրները լուրջ են վերաբերվում, նրանք պետք է անհապաղ տնտեսական ամբողջական շրջափակման ենթարկեն Թուրքիային կամ կրակի վրա յուղ լցնող որեւէ այլ երկրի: Թուրքիան արդեն փուշ է դարձել ԱՄՆ-ի համար. ժամանակն է դադարեցնել խոսակցությունները եւ քայլեր ձեռնարկել:
1915-ի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Խնդրում եմ, համաշխարհային տերություններ, թույլ մի՛ տվեք, որ Արցախի Հանրապետությունը դառնա 21-րդ դարի առաջին ցեղասպանություն:
ՍԹԻՎԵՆ Ռ. ԱԴԱՄՍ, Վարդանանց Ասպետների գերագույն հրամանատար
արդանանց ասպետներ, հայ տղամարդկանց եղբայրության սկզբունքների վրա հիմնված կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է հայկական ժառանգության եւ նրա մշակութային ավանդույթների պաշտպանությանը եւ պահպանմանը: Դրա կազմը ներկայացնում է հայ համայնքի ղեկավարության ողջ սպեկտրը: Այն հիմնադրվել է 1916 թ.-ին Ֆիլադելֆիայում եւ հիմնված է ԱՄՆ-ում `23 տեղական մասնաճյուղերից, որոնք աջակցում են հայկական գործերը ամբողջ աշխարհում:
Վարդանի ասպետների եւ դուստրերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք http://kofv.org