Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ… ՀԱՅ ԵՆ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Պատերազմական այս ծանր օրերին հայ ժողովուրդը դարձյալ մեկ բռունցք դարձած կանգնել է հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին: Հայրենի սահմաններին իրենց ավագ եղբայրների սխրագործությունները անտարբեր չեն թողել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր եւ միջին դպրոցական տարիքի երեխաներին:

Դպրոց դեռ չեկածՙ թողել են ամեն ինչ եւ ամբողջ օրը մեկ մարդու պես շրջել ամբողջ գյուղով, մեքենայի անվադողերը բերել եւ հավաքել Վարդենիս գյուղի` Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Նրանց մի մասն էլ դեռ շրջում է գյուղի տարածքում եւ ձգտում հնարավորինս շատ անվադողեր հավաքել, որպեսզի իրենք էլ իրենց այս քայլով օգնեն իրենց արծիվ եղբայրներին: Անվադողերը հավաքելու ժամանակ երեխաներից մեկը լացակումած, բայց գոռալով բարձրաձայնեց. «Ես էլ կգնամ կկռվեմ. կապ չունի, որ 16 տարեկան էլ չկամ,ես մեր տանը նենց գործեր եմ անում ու հաստատ էնդեղ էլ մի բանի պետք կգամ. ես սահմանին կանգնած ախպերներիս մոտ եմ ուզում գնամ, փոքր ախպորս համար կգնամ, որ ինքը ստեղ ապահով լինի, մենակ թող ինձ էլ տանեն…»:

«Մենք թղթերին գրում ենք, որ մենք հաղթելու ենք.դա էլ իրենց հերիք է», ասաց Երկրապահ աղջիկներից մեկը: Վարդենիսի Երկրապահ Կամավորականներըՙ աղջիկ թե տղա, եւս միացել են հայրենիքին օգնելու գործինՙ ապաստարաններ գտնելով, հագուստ, սնունդ եւ դեղորայք հավաքելով, ինչպես նաեւՙ կամավորագրվելով հայրենիքի պաշտպան լինելու սուրբ գործին: Աղջիկ կամավորները զինվորներին նամակներ են գրում, որպեսզի տղաները զգան իրենց աջակցությունը: «Գոնե էսպես կարողանանք ինչ-որ բան անենք, գրենք իրանց, որ մենք իրանց հետ ենք: Շատ կարեւոր ա էդ: Որ կարդան, էդ պահին զգան… Մենք աղջիկ ենք, բայց մենք հոգով-սրտով էնտեղ ենք, իրենց հետ ենք, որ պետք լինի կգնանք կկանգնենք իրանց կողքը ՙճակատում կամ թիկունքում»: Այո՛, նրանք անտարբեր չեն կարող անցնել յուրաքանչյուր զոհված զինվորի համար արցունք թափող եւ արցունքն աչքերին առ Աստված աղոթք հղող իրենց մայրերի կողքով, քանզի նրանք արդեն լավ են սերտել հայ ազատագրական պայքարի ռահվիրա Գարեգին Նժդեհի` այս օրերի համար արդիական խոսքերը. ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ:

Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ. ԳԵՐՄԱՆԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԱՇԽԱՐՀԸ ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԻ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական