Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՆՃՆ ՈՒ ՃԱՆՃԵՐԸ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ամբողջ պատմութիւնը լեցուն է եղած անհաւասար պատերազմներով, ջարդ ու կոտորածներով, տուժած ենք շատ, կոտորակուած է մեր երկիրը ու կոտորակուած ենք մենք, փոքրացած է մեր երկիրը ու փոքրացած է մեր թիւը: Անհաւասար կռիւներու պատճառով յաճախ պարտուած ենք, սակայն գտած ենք ձեւը ըսելու, որ «Պարտուած ենք, բայց յաղթած ենք բարոյապէս…», այնքան ընտելացած ենք պարտութիւններուն, որ անոնցմով զոհի լուսապսակ շինած ենք ու զարդարած մեր գլուխները, այնքան բնական է եղած մեր պարտուիլը, որ նոյնիսկ բանաստեղծը ըսած է « մեր ..պարտութիւնն անգամ ունի հպարտութիւն…»:

Պարտութեան հպարտութիւնը անհասկնալի է ինծի համար: Կը հպարտանանք, երբ կը յաղթենք, կը տխրինք, երբ կը պարտուինք: Իսկական յաղթանակներ քիչ ունեցած ենք, սակայն անոնցմով արժանաւորապէս հպարտացած ենք ու մեր երեխաներն ալ դաստիարակած ենք անոնց ոգիովՙ Սարտարապատ, Նեմեսիս գործողութիւն, Արցախի ու Շուշիի ազատագրում, եւ վերջապէսՙ այս օրերու Արցախեան պատերազմը:

Օրը-օրին սրտատրոփ կը հետեւէինք իրադարձութեանց ու մեր սրտերը թունդ կ՛ելլէին ամէնօրեայ մեր յաղթանակներով: Այնտեղ խօսքին հետ փաստեր կային, թիւերը կը խօսէին, ուր թշնամի Ատրպէյճանի բանակին պարտութիւնը ակներեւ կ՛ըլլար:

Կենաց՛դ Արցախ, կենաց՛դ Հայաստան, կը բարձրացնենք գինիի բաժակները ու կը խմենք կենացը մեր յաղթական բանակին եւ կը խոնարհինք նահատակներու սխրալի անձնազոհութեանց առջեւ: Ու, յանկարծ, Տասներորդ բաժակը մեր շրթներուն չտարած, կը նկատենք որ ՃԱՆՃ մը ինկած է գինիին մէջ…

Ի՞նչ է պատահած: Կ՛ըսուի, որ պատերազմի առաջնագիծի զինուորներուն մէջ լուրեր տարածողներ եղած են, թէ անիմաստ է այս «շինծու» պատերազմը, անիմաստ է վասն ոչինչի զոհուիլը, աւելի ճիշդ է դասալիք ըլլալ եւ խնայել իրենց կեանքը եւ այլն. կազմակերպուած չարանենգութիւն, համազօր դաւաճանութեան:

Արդէն շաբաթ մը առաջ ալ լուր տարածուեցաւ, որ ձերբակալուած է նախկին բարձրաստիճան սպայ մը, որ լրտեսութիւն կ՛ընէր Ատրպէյճանի հաշւոյն…

Գինիի գաւաթը ձեռքս, կը քարանամ: Ճանճը թունաւոր է: Հայեր ջան, մենք իրաւունք չունի՞նք լիարժէք ուրախանալու: Ինչո՞ւ ամէն անգամ անպայման բան մը պիտի խառնուի մեր գինիին: Մի ըսէք, որ բոլոր ժողովուրդներուն նման ժողովուրդ ենք, ամէն տեղ լաւն ալ կայ, վատն ալ. ամէն տեղ հայրենասէրն ալ կայ, հայրենադաւն ալ. դրամը ողջ մնայ:

Ո՛չ, մենք բոլորին նման չենք, բոլորին նման ըլլալու չենք: Երկրային դրախտի տէրն ենք, այն օրէն, ուր Նոյը նախ իջաւ Արարատէն ու իջած տեղը կոչեց ՆԱԽԻՋԵՒԱՆ, ապա որթ տնկեց, խաղող հասցուց, գինի քամեց ու հողը մեզի յանձնեց, որպէս աստուածային աւանդ խնամելու, գեղեցկացնելու եւ պահպանելու համար: Դարերէ ի վեր, ի գին զոհողութեանց, մեր արիւնով որոգեցինք մեր հողըՙ դէմ դնելով մեր դրախտը ոտնակոխ դարձնել հանդգնողներուն: Ու կը շարունակենք նոյն ոգիով: Վայ անոնց, որ կը փորձեն մեր հողը աւերել, հազա՛ր վայ բոլոր անոնց, որոնք այս հողէն սնած են, անոր բարիքները վայելած են ու թէ՛ անցեալին եւ թէ՛ այսօ՛ր կը փորձեն կռնակ դարձնել մեր սրբութեան եւ թշնամիին ծառայել:

Ինծի համար գինին թափելն ու նոր բաժակ մը գինի լեցնելը դիւրին է, սակայն մեր յաղթական տրամադրութեանց անիւը շրջել փորձողներուն հաշի՞ւը ինչպէս պիտի մաքրուի: Կարծես չէր բաւեր թշնամիին հրետակոծումն ու հասցուցած աւերները Ստեփանակերտին, Շուշիին ու միւս քաղաքներուն ու գիւղերուն, կարծես չէր բաւեր մեր հարիւրաւոր լուսաւոր երիտասարդներուն նահատակութիւնը, հազարաւոր սգաւոր մայրերն ու հարսերը, քոյրերն ու եղբայրները, դեռ մանկութեան համը չառած որբուկները: Ու այս բոլորով հանդերձ ու անոնց ի գին կերտուած յաղթանակի բաժակին մէջ որպէս ճանճ պիտի իյնան, յաղթանակի՛ բաժակին վրայ մուր պիտի քսեն հոգինին մրոտած մարդանման ճանճերը:

Ճանճասպանները պատրա՛ստ, մեր քաջե՛ր, մաքրեցէ՛ք միջավայրը եւ բարձրացուցէ՛ք յաղթանակի բաժակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆԱԿ Է

Հաջորդ գրառումը

ՃԱԿԱՏ ՈՒ ԹԻԿՈՒՆՔՙ ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ՄԻԱՑՎԱԾ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՃԱԿԱՏ ՈՒ ԹԻԿՈՒՆՔՙ ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ՄԻԱՑՎԱԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական