Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմական այս ծանր օրերին մեր քաջ զինվորները աչքի են ընկնում բազում սխրանքներով, որոնք հավերժ հիշվելու են բոլորիս կողմից: Ընդամենը 18-ից 20 տարեկան մեր զինծառայողները աչքի են ընկնում մարտական այնպիսի գործողություններով, որոնց առաջին հայացքից դժվար է հավատալ: Այդպիսի մի սխրանք է գործել նաեւ ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Մուսախանյանը :

Հոկտեմբերի 28-ին թշնամին սկսում է հրետակոծել այն մարտական դիրքը, որտեղ զինակից ընկերների հետ առաջնագծի իր մասն էր պահում կրտսեր սերժանտ Գեւորգ Մուսախանյանը: Երբ ադրբեջանական ուժերը սկսում են հրետանի կիրառել մարտական դիրքի ուղղությամբ , դիրքի անձնակազմը շտապում է դեպի թաքստոց, հրետանու հարվածներից պաշտպանվելու համար, սակայն թշնամու վերջին արկը ընկնում է թաքստոցի վրա , ինչի հետեւանքով անձնակազմի մի մասը վիրավորվում է, իսկ երկու հոգի զոհվում:

Կրտսեր սերժանտ Մուսախանյանը, որին բարեբախտաբար ոչինչ չի պատահում, չկորցնելով իր զգոնությունը, վիրավոր անձնակազմին դուրս է բերում փլուզված թաքստոցից ապահով վայր եւ մյուս զինծառայակցի` Մարտին Դաթոյանի հետ շտապում է դեպի խրամաբջիջՙ դիտարկում կատարելու:

Դիտարկման ժամանակ նկատելով թշնամական ուժերի ձեռնարկած գրոհը դեպի իրենց դիրքեր, նրանք երկուսով մարտ են վարում վերջիններիս հետ, կասեցնելով նրանց առաջխաղացումը: Զինծառայողներ Գեւորգ Մուսախանյանի եւ Մարտին Դաթոյանի հմուտ ու արհեստավարժ գործողությունների շնորհիվ հաջողվում է անառիկ պահել դիրքը, մինչ նոր հերթափոխի օգնության հասնելը:

Զիվորի ընտանիքի անդամները սակայն մինչեւ օրս չեն իմացել իրենց որդու հերսական քայլի մասին:

Գեւորգ Մուսախանյանի հերոսական արարքը, մեկն է այն բազում սխրանքներից, որոնց թիվն օր-օրի ավելանում է:

Նմանօրինակ քայլերով, հայ զինվորն ամեն օր եւ ամեն ժամ ցույց է տալիս իր բազկի զորությունը եւ անկոտրում ոգին, ապացուցելով որ`հաղթելու ենք:

Այսպիսինն են մերօրյա հերոսները, ովքեր անգամ 2 հոգով պատրաստ են մտնել մարտի , քանակապես գերազանցող թշնմաու դեմ , չթողնելով իրենց վստահված մարտական հենակետը:

Փառք եւ պատիվ մեր հերոս զինվորներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՈՍՖՈՐԱՅԻՆ ԶԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔՙ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔՙ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական