Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՍԻԱՆ ՎՃՌԱԿԱՆ Էՙ ԱՐԳԵԼԵՑ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ակնկալում ենք, որ Գերմանիան կհետեւի Ֆրանսիայի օրինակին

Գերմանական հեղինակավոր լրատվամիջոցիՙ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» Փարիզի թղթակից Միշայելա Վիգելը (Michaela Wiegel) թերթի նոյեմբերի 4- ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը արգելելու մասին: Ֆրանսիայի կառավարությունը չի երկյուղում թուրքական պետական ղեկավարության սպառնալիքներից եւ չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը (Ge՛rald Darmanin) Ազգային Ժողովում իրազեկել է, թե որոշում է կայացնելու արգելել ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը, քանի որ վերջին շրջանում դրան անդամակից ծայրահեղական հայացքների տեր թուրքեր հարձակվել են ֆրանսահայերի վրա, գրում է թերթի թղթակիցը եւ շարունակում. «Արգելքի նպատակն է արդարադատության մարմիններին հնարավորություն տալ առավել խիստ միջոցներ ձեռնարկել հիշյալ կազմակերպության անդամների հանդեպ, մի կազմակերպություն, որ Ֆրանսիայում պաշտոնապես չէ արձանագրված», գրում է «ՖԱՑ»-ի Ֆրանսիայի թղթակիցը: Նա մանրամասնում է, թե ՆԳ նախարարը պատգամավորներին բացատրել է, որ «Գորշ գայլերը» փորձ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ԼՂ հակամարտությունը Ֆրանսիա տեղափոխել: Ֆրանսիան ամեն ինչ կանիՙ հայկական արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար»:

Հայաստանյան լրատվամիջոցները հենց չորեքշաբթի տեղեկացրին, թե Ֆրանսիան արգելել է «Գորշ գայլերի» գործունեությունը, եւ այս առումով մեր ներկայացրածը նորություն չէ: Սակայն կարծում ենք, որ մեր թերթի ընթերցողներին արժե ծանոթացնել հավելյալ մանրամասներ հաղորդող այս հոդվածին, որ տեղի սղության պատճառով համառոտում ենք:

«ՖԱՑ»-ի Փարիզի թղթակիցը ծանուցում է, թե հոկտեմբերի 29-ին Դիժոնի փողոցներով «Ալլահ-ու-աքբար» գոռալով, թուրքական եւ օսմանյան կայսրության դրոշներով, բոլոր հայերի հանդեպ մահվան սպառնալիքներ հնչեցնելով, շարժվել է 80-ից ավելի ծայրահեղական թուրքերի հորդան: Ոստիկանության համար դժվար է եղել վայրագության պատրաստ թուրքերին վերահսկելը: Նախարար Դարմանինը այդ կազմակերպության անդամների մասին արտահայտվելիս նրանց բնութագրել է որպես «բացառիկ ագրեսիվ»: «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թեւը Ազգայնական շարժում կուսակցությունն էՙ MHP-ն, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությանՙ AKP-ի հետ Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում, գրում է ՖԱՑ-ը: Գերմանիայում այդ կազմակերպությունն արգելված չէ, իրավապահ մարմիններն աչալուրջ հետեւում են դրան հարողներին: 2019-ին Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության զեկույցի համաձայնՙ «Գորշ գայլեր»-ը «ազգայնական աջ ծայրահեղական գաղափարներ տարածող» որակումն է ստացել: Մեր կարծիքով, Ֆրանսիայի արգելքից հետո գերմանացիները միգուցե նաեւ վերանայեն իրենց որոշումը, մանավանդ Բունդեսթագի «Ձախ» խմբակցության ներկայացուցիչ քուրդ-ալեւի ծագմամբ Սեվիմ Դաղդելենը , նույն օրը ողջունելով Ֆրանսիայի վճռական քայլը, պահանջեց ԳԴՀ կառավարությունից ահաբեկիչներին սանձելու համար հետեւել հարեւան երկրի օրինակին:

ՖԱՑ-ի թղթակիցը նկարագրում է, թե անցած շաբաթավերջին Լիոնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դիմահայաց պատին հայտնվել են թուրքամետ կոչ գրություններ, այդ թվումՙ Ռեջեփ Թայիփ Էրդողան նշանակող լատինատառ RTE եւ «Գորշ գայլեր» ներկված մակագրությունները: Թաղամասը նաեւ Փոքր Հայաստան անունն է ստացել, քանի որ մեծաթիվ հայեր բնակվում են հենց այդ հատվածում, գրում է ՖԱՑ-ը: Այստեղ հայ համայնքն իրեն ապահով չի զգում հուլիսի 24-ից ի վեր, երբ արտոնված հանրահավաքի ժամանակ հարյուրի չափ թուրք ծայրահեղականՙ դանակներով ու երկաթյա ձողերով զինված, հարձակվեցին խաղաղ հանրահավաքի մասնակից հայերի վրաՙ ահաբեկելով հետապնդեցին կանանց ու տղամարդկանց: Մի քանի ժամ տեւեց, մինչեւ ոստիկանությանը հաջողվեց կարգուկանոն հաստատել: Օյոննաքսում (Oyonnax) բնակվող ֆրանսիացի թուրք Ահմեդ Չեթինը , որ ըստ երեւույթին «Գորշ գայլերի» անդամ է, եւ որը պետք է կանգնի դատարանի առաջ, սոցցանցերում արդեն ատելության կոչ էր ուղղել: Նա զինված վազել էր Դեսինի (De՛cine) փողոցներում, գոռացելՙ «Ո՞ւր են հայերը», ու դա տեսագրել էր: Մեկ այլ տեսանյութ դիտելիս պարզ երեւում է, թե ինչպես է իր մարտակից ընկերներին հորդորում դանակները պահել, երբ ոստիկանությունը մոտենում է: Համացանցի մեկ ուրիշ տեսանյութի մեջ հստակ լսելի է նրա խոսքըՙ «Տվեք ինձ 2000 եվրո եւ զենք, եւ ես կանեմ այն, ինչ պիտի արվի, որտեղ էլ լինի Ֆրանսիայում»: ՖԱՑ-ը գրում է, որ Չեթինը 2017-ին մասնակցել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին, «Հավասարություն եւ արդարություն» կուսակցության անդամ լինելով, մի կուսակցություն, որ Էրդողանի կուսակցության պատճենն է: Թերթը հիշեցնում է 2015-ի հոկտեմբերին Ստրասբուրգում Էրդողանի խոսքնՙ ուղղված 650 000 ֆրանսաբնակ թուրքերին: Թուրքիայի նախագահը նրանց կոչ էր անում ընդունել Ֆրանսիայի քաղաքացիություն: «Ինչո՞ւ մի հայրենակից էլ չունենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի կամ Սենատի անդամ լինի», հարցրել էր Էրդողանը եւ ստեղծել «Հավասարություն եւ արդարություն» կուսակցությունը: Այդ կուսակցությունը նկատելի դարձավ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր ծավալած պայքարով, իրազեկում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» թղթակիցը:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Լիոնի հայերն իրենց ապահով չեն զգում. Հոկտեմբերի 28-ին թուրքերն իրենց ավտոմեքենաներն ուղղեցին հայերի վրա, A7 ավտոմայրուղով 3 ժամ շարունակ երթեւեկությունը կանգ առավ: Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիային սահմանակից Բարդոնեքսում (Bardonnex) էլ վիճաբանություն եղավ: Որտեղ հայ ցուցարարներ են հայտնվում, ծայրահեղական թուրքերը հարձակվում են նրանց վրա: Նման հարձակումներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ օրենքի գերակայությունն իր վճռական գործունեությունը ցույց չտա, եզրահանգում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԵՐՄԱԿԻՆ ՍԵՎ ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ

Հաջորդ գրառումը

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ 100,000 ՏՈԼԱՐ ԿԸ ՅԱՏԿԱՑՆԷ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՐՑԱԽԻ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ 100,000 ՏՈԼԱՐ ԿԸ ՅԱՏԿԱՑՆԷ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՐՑԱԽԻ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական