Ռոսպոտրեբնադզորն ավարտել է այն վայրերի ստուգումը, որոնք ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացումից անմիջապես առաջ այցելել է Տոմսկ քաղաքում: Արդյունքները փոխանցվել են դատախազություն: Ստուգման ավարտի մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ տեղեկացված աղբյուր վկայակոչելով: Ստուգումն իրականացվել է գերատեսչության տարածարջանշային վարչության կողմից:
Հայտնի է նաև, որ իր հերթին ոստիկանությունը հետաքննել է քաղաքական գործչի առողջության վատթարացմանը նախորդող իրադարձությունների հանգամանքները: