Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսական ֆաշիզմ․ ո՞ւմ շահերն է սպասարկում Ռուստամ Բադասյանը

15/07/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տնտեսական ֆաշիզմ և հարկային տեռոր․ ո՞ւմ շահերն է սպասարկում ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը

Պետության անվտանգության ու զարգացման հիմքերից մեկը տնտեսությունն է։ Երկիրը կարող է փլուզվել առանց մեկ կրակոցի, եթե տնտեսական հարաբերությունները սխալ են կառուցված։ ԽՍՀՄ–ը դրա վառ ապացույցներից է։

Շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունն է։ Սրբության սրբոց է համարվում բանկային գաղտնիքը։

Եթե իշխանությունը որոշում է մտնել մասնավոր հարաբերոությունների մեջ և «հոտոտել» բանկային հաշիվները, ապա դա քաղաքական տոտալիտարիզմի նախերգանքն է դառնում ու պետության փլուզման նախանշանը։

Նիկոլական իշխանությունը տնտեսական դաշտին առնչվող մի շարք որոշումներ է կայացնում, որոնք բերելու են նույնանման փլուզումների, ինչպիսին որ բերեցին բանակը կազմաքանդելու, հանրությանը պառակտելու և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը փակուղի մտցնելու իրենց քայլերը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որը բառիս բուն իմաստով մեր տնտեսության հերն անիծելու է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

ՊԵկ ղեկավար Ռուստամ Բադասյանը, ով կասկածելի արժանիքների համար նշանակվել է գլխավոր հարկահավաք, գործում է այնպես, ինչպես կգործեր թշնամական երկրի դիվերսանտը կամ գործակալը։ Նա առաջարկում է փոփոխություններ մտցնել մեր օրենսդրության մեջ («Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներ)։ Այդ փոփոխությունները պետք է հնարավորություն տան ՊԵԿ–ին տիրապետել յուրաքանչյուր տնտեսվարողի (մեծից մինչև փոքր) բանկային տեղեկատվությանն առանց դատարանի որոշման։

Նախկինում ՊԵԿ–ի համար տնտեսվարողների բանկային գաղտնիքը հասանելի էր միայն որոշակի հիմքերի ու դատական որոշման դեպքում։ Հիմա առաջարկվում է ՊԵԿ–ի համար կանաչ լույս վառել հարկային տեռորի և բանկային ոլորտում քիթը խոթելու համար։

Եթե ՊԵԿ–ի առաջարկներն անցնեն, ապա Հայաստանում տնտեսական ֆաշիզմ կհաստատվի։ Այդ պայմաններում խոսել ներդրումներից, բիզնեսի զարգացումից պարզապես անիմաստ կդառնա։ Կապիտալը ոչ թե կարտահոսի Հայաստանից, այլ կփախչի։ Տնտեսական ճգնաժամը կվերածվի տնտեսական աղետի։

Թե ինչ նպատակով է այս հակապետական նախաձեռնությունն իրականացվում, կարելի է միայն ենթադրել։ Եթե մեր թշնամի պետությունը ցանկանա փլուզել Հայաստանը, ապա տնտեսության մեջ պետք է իրականացնի այն, ինչն առաջարկում է Բադասյանի «կանտոռան»։ Սա տնտեսական կյանքում երիտթուրքություն անել է նշանակում, այլ գնահատական հնարավոր չէ տալ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաեւ Էստոնիայում

Հաջորդ գրառումը

Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025
Նորություններ

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
Նորություններ

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական