Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…ԵԹԵ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԲԵՄԻ ՎՐԱ ՎԱՂԸ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ ՏԵՍՆԵԼ

15/01/2021
- 15 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես հանրությունը, մտավորականներն ու արվեստագետներն են էլ բաժանված երկու ճակատներիՙ նիկոլամաններ ու հականիկոլականներ: Նկրտումները գաղաղափարական լինեն, թե անձնապաշտական, միեւնույն է, քաղաքականացված են, իսկ հիմքում դարձյալ «նախկիններ ու ներկաներ, սեւեր ու սպիտակներ» արդեն հնացած ու իրեն սպառած բաժանումն է:

Նիկոլաման մտավորականներն ու արվեստագետները համացանցում Նիկոլի շուրջը համախմբվելու կոչեր են անում, իսկ հականիկոլականները վիրտուալ տիրույթից դուրս են գործում. ժամանակ առ ժամանակ հավաքվում են, քննարկում երկրի վիճակը, «Նիկոլի հերթական օյիններից» հալումաշ եղածՙ սիրտները դատարկում ու միմյանց սիրտ տալիս:

Մտավորականների նախաձեռնությունը դարձել է «Ձայն հայրենյաց» շարժում, որը մտադիր է ավելի գործնական քայլեր անելՙ հանդիպումներ մարզաբնակ մեր հայրենակիցների հետ, որոնք իշխանությունների արած-չարածի մասին կարծիք են կազմում միայն Հ1-ի լուրերից ու ապրում են Հ1-ի Հայաստանում: Մտավորականները մտադիր են մեկնել զորամասեր, կանգնել մեր զինվորների կողքին, հոդվածներ ու հրապարակախոսություններ գրելՙ բացելու ֆեյքերի ու նիկոլամանների մանիպուլյացիաներով կերակրվող, նախկինների «վերադարձի» ահից սարսափած հանրության աչքերը:

«Ձայն հայրենյանցը» հստակ արձանագրում է, որ քաղաքական ընդդիամդիր կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց ժողովրդի մեծ զանգվածներին ոտքի հանել ու Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային շարժում դարձնել: Մտավորականներն իրենց ներսում են տեսնում այն ուժը, որը ի զորու է առաջնորդել հանրության առողջ գիտակցությունը, իսկ հիվանդ, ընդարմացած գիտակցությունըՙ բուժել: Նրանց օրակարգային հարցը եղել եւ մնում է Փաշինյանի հրաժարականի պահանջը, բայց քանի որ հստակ էՙ նա վարչապետի աթոռից պոկվողը չէ, ուստի մտավորականները կոչ են անում համախմբվել, բռունցքվել եւ այդ դեպքում, ինչպես օպերատոր Սամվել Թադեւոսյանը նշեց, իրենց առաջ ծնկի կգա ոչ միայն Նիկոլը, այլեւ նրա տերերը:

«Ձայն հայրենյացի» հանդիպմանը առաջարկ հնչեցՙ ցուցակագրել նրանց, ովքեր շարժման անդամներ են, նշել, թե ովՙ ինչով է զբաղված ու ինչ է առաջարկում ու պահանջում: Հարկավոր է հստակ օրակարգ, ծրագրեր մշակել ու դրանցով առաջնորդվել. ելույթների, պերճախոս քննադատությունների ժամանակն անցել է, գործել է պետք: Առաջարկ հնչեց հրավիրել ուժային կառույցների սպաներին, գեներալներին, համագործակցել նրանց հետ ու միասնական թիմ դառնալ: Մտավորականները համակարծիք ենՙ ամեն անցնող օր մեզ մոտեցնում է հայրենիքը վերջնականապես կորցնելու, Հայաստանը թուրքացնելու սպառնալիքին: Եկեղեցին, ինչ խոսք, նախաձեռնության կողքին պետք է լինի, որովհետեւ այլեւս կասկածից վեր էՙ պետական քաղաքականության մակարդակով նետերն ուղղված են ինչպես հայ հոգեւոր արժեքների, կրթության, մշակույթի ոչնչացմանն, այնպես էլ հայոց բանակի, պետականության, եկեղեցու թուլացմանն ու կազմաքանդմանը:

Մտավորականներից շատերն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի հետեւանքները. որդի, թոռ, ազգական են կորցրել, նրանք էլ են բախվել իշխանությունների ապիկարության դրսեւորումներին: Զայրույթ, վրդովմունք, ցասում, հուսալքություն. արդեն անցել են, մտավորականները լավ իմաստով վտանգավոր են դառնում:

Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը բոլոր լրատվամիջոցներինՙ հեռուստաընկրություններ, թե էլեկտորանային կայքեր, առաջարկում է չլուսաբանել Նիկոլ Փաշինյանին, առհասարակ ոչ մի կադր ցույց չտալ, ոչ մի տող չգրել նրա մասին: Մանասյանի հաջորդ առաջարկը դատաիրավական հարթակում է: Պատերազմի օրերին ամերիկահայերը մոտ 70 միլիոն դոլար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ ամերիկյան օրենքի համաձայնՙ բարեգործական նվիրատվություն կատարող ԱՄՆ քաղաքացիներն ազատվում են հարկերից: Հայտնի է, որ համահայկական հիմնադրամի գումարների մի մասը Հայաստանի կառավարությունը փոխանցեց պետբյուջե, այսինքնՙ նվիրատվությունը չծառայեց բարեգործական նպատակներին: Ստացվում էՙ ԱՄՆ հայ քաղաքացիները նվիրատվություն անելու պատճառով հարկ չեն մուծել, այսինքնՙ վնաս են հասցրել Ամերիկայի պետբյուջեին, իսկ նրանց հանգանակած գումարը Հայաստանի պետբյուջե է մտելՙ չծառայելով բունՙ բարեգործական նպատակին: Գագիկ Մանասյանն ամերիկահայերին հորդորում է միավորվել ու դատի տալ Նիկոլ Փաշինյանին. համոզված էՙ դատը կշահեն, եւ ԱՄՆ բյուջեին վնաս հասցրած մարդը նույն ԱՄՆ-ի սահմաններին մոտենալ, քարտային պարզագույն գործարք անգամ անել չի կարող:

Երկիրը, հայրենիքը, պետականությունը, ազգային արժեքները կորցնելու վտանգն անգամ մտավորականների ու արվեստագետների լրացուցիչ բանականությունն ու յոթերորդ զգայարանն է սրել: Նրանց մտահոգությունները քաղաքականացված չեն, աթոռի, կուսակցական պաշտոնի համար չեն պայքարում, նրանք հայրենիքի փրկության գործն իրենց կոչումն են համարում: Հայ ազգը դժվարին ժամանակներ հաճախ է ապրել. պատմությունը վկայում է, որ մտավորականներն այն ուժն են եղել, որի վրա են խարսխվել պետությունը կործանումից փրկելու քայլերը:

«Մենք զինվոր ենք ու միշտ մնալու ենք խրամատում, կռվելու ենք, պայքարելու ենք բոլոր ուղղություններով, եթե ոչ, վաղը այս նույն բեմում, որտեղ կանգնած ենք, կիսալուսին ենք տեսնելու»,- հանդիպումն ավարտեց բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՐՄՅԱԿՈՎՅԱՆ ՑՈՒՑԻՉՙ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԱՍՔ ԱՆՁՈՒԿ ՕՐԵՐԻ, ԼԱՎԱՏԵՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՀԵՆՈՅԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՍՔ ԱՆՁՈՒԿ ՕՐԵՐԻ, ԼԱՎԱՏԵՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՀԵՆՈՅԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական