Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՂԲԻ՜ ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՐԲԻ՜ ՀԱՅՐԵՆԻՔ…»

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Ան, բալե՛ս, ցավդ տանեմ, պապան Աստված պապիկի մոտ է գնացել

– Ինչի՞ է գնացել Աստված պապիկի մոտ, արի տաքսիով գնանք, իրեն տուն բերենք…

Լսելով փոքրիկ Անիինՙ արյունը սառեց երակներումս: Կապիտուլյացիայից հետո թվում էր սառել են էմոցիաներս, բայց լսելով փոքրիկին հասկացա, որ ուզում եմ վշտից ճչալ, հիշողությանս արխիվը դատարկել ու մի օրով գոնե ամեն ինչ մոռանալ:

Մեր երկրի ամեն անկյունից ցավի հոտ է գալիս, սակայն կառավարությունը չի ապրում այն վիշտը, որ զոհվածների հարազատներն են ապրում, փոխարենը «հայրենիք փրկողները» շարունակում են հայհոյել ու անիծել իրար, անհնազանդության ցույցերից անմասն չմնալով:

«Նիկոլից բացի մարդ չկա էստեղ, Նիկոլն եկավՙ մի քիչ խելքի բերեց: Հները թալանեցին երկիրն ու բանակը», «Քոչարյանի ժամանակով ավելի լավ էինք ապրում,Նիկոլը եկավ ծախեց մեր երկիրը ու կերավ». իշխանություն-ընդդիմություն քաղաքացիական պատերազմ է հասունանումՙ ֆեյսբուքից տեղափոխվելով փողոց:Նիկոլականները հականիկոլականներին են թշնամանք հորդում, հականիկոլականներըՙ նիկոլականներին:

«Հներից ոչ ոք չպիտի իշխանության գա, Նիկոլի ցավը տանեմ, եթե Նիկոլը չկանգնացներ, հիմա չգիտես ինչ կլիներ: Թող չմեղադրեն Նիկոլին, իրանց եփած բորշն էր, քցին էդ խեղճ մարդու ջեբը, մենք կանգնած ենք Նիկոլի կողքը», «Իսկ դու ի՞նչ գիտես, այ նիկոլազավր, զոմբիի նման փակ աչքերով ապրում ես»: Տղամարդիկ բացում են հայհոյանքների տոպրակները ու կանգառում նիկոլական-հականիկոլական քաշքշոցն ավելի է թեժանում:

Զուգահեռ իրականությունում ֆեյսբուքի, ֆեյքերի համալսարանը ֆորմալիզացված մարդիկ են: Մաղձն ու թշնամանքը սրտերումՙ անեծքներ սովորելու վարպետության դասեր են անցնում, լոկ մի like մուրալու համար:

Մեր միակ լուսավոր իրականությունը լռել ու տեղ է գտել Եռաբլուրում: Հայրենիքն ու պետությունն ամեն ինչից վեր դասող մարդիկ գրկել են Եռաբլուրը: Սո՛ւտ է, երբ ասում են, թե Եռաբլուրում զոհվածներ կան. էնտեղ մի մեծ, մի մեծ ընտանիք կա, մի ընտանիք, որ շնչում է…

Ողբի՜ հայրենիք, որբի՜ հայրենիք… Թումանյանի խոսքերն են դոփում սրտիս մեջ, որը հիմա ճաք է տվել:

Մեր սրտերի վերքը, հետքը, վիհը երբեք այսչափ մեծ չի եղել: Մենք երբեք ինքներս մեզանից այսքան բաժան ու ինքներս մեզ հետ այսքան անհաշտ չենք եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՏՅԱՆՙ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՔԱՐՏՆ Է

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱՔԱՐՏՆ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական