Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՄԱՆԻԻ 8-ՐԴ SR ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՄԱՐՏԻ 15-ԻՑ 21-Ը

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդեմ բռնության եւ ատելության, հանուն սոցիալական ու մարդասիրական խնդիրների դրական լուծմանը նպատակաուղղված ճանաչված դերասանուհի եւ կինոարտադրող Նորա Արմանիի SRFF կինոփառատոնը, հիմնադրված 2014-ին, տեղի է ունենում Նյու Յորքում այս շաբաթ: Մարտի 15-ից 21-ը ցուցադրվելու են 65 ֆիլմեր 33 երկրներից: Օտար ֆիլմերից բացի հայկական հետեւյալ 6 ֆիլմերն են ներկայացվելու: Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Վերադարձ Սյոլեզ» (Back to Soloz) ֆիլմը, որը 1987-ից 2019-ը ընկած ժամանակահատվածում 4 անգամ Ստամբուլից 170 կմ դեպի հարավ գտնվող իր նախնիների այդ գյուղը կատարած այցելությունների արդյունք է: Այնտեղ այժմ հայեր չեն ապրում:

Միակ հայկական ներկայությունը ավերված եկեղեցիներից ու հուշարձաններից պոկված քարերի վրայի հայերեն արձանագրություններն են: Ֆիլմը վավերագրական է, տեւողությունըՙ 65 րոպե:

Երկրորդ ֆիլմը ֆրանսահայ Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին դադարի» գեղարվեստական ֆիլմն է («Si le vent tombe»), որը հաջողությամբ ներկայացվել է Կաննի, Տորոնտոյի եւ Տոկիոյի կինոփառատոներում: Թեման միջազգային վերստուգիչի այցն է Արցախՙ գնահատելու համար նորակառույց օդակայանը գործարկելու հնարավորությունները: Քամին սակայն դադարելու փոխարեն վերածվում է փոթորկիՙ խլելով մարդկանց կյանքը, հույսերը եւ ապագան:

Երրորդըՙ Մարիամ Ավետիսյանի 17 րոպե տեւողությամբ «Ապրելու ցանկությունը» (The Desire to Live) ֆիլմն է, որ պատմում է վերջին պատերազմի ժամանակ բռնի տեղահանվածների ոդիսականը:

Չորրորդըՙ Մարիամ Օհանյանի 22 րոպեանոց վավերագրական ֆիլմըՙ «Ցողիկի կառուցած տունը» (The House that Built Tsoghik) վերնագրով: Պատմում է ճարտարապետ Ցողիկ Արաբյանի (1950-ական թվերին մեծապես ճանաչված) հիշարժան կյանքի մասին:

Հինգերորդըՙ Հարլան Բասմաջյանի «Տրանզիտ» (In Tranzit) կամ «Անցումային շրջան» վավերագրական ֆիլմն էՙ հոր ավանդական սահմանափակումների դեմ որդու ընդվզումների, հայր ու որդի հարաբերությունների, նաեւ ընտանեկան պարտականությունների մասին: Ամերիկահայ Բասմաջյանը (Պասմաճյան) մոտ 20 ֆիլմերի ռեժիսորն է:

Եվ վերջապես վեցերորդ ֆիլմը փառատոնի մտահղացող ու կազմակերպող Նորա Արմանիի «Ներգաղթյալ կանայք» (iMigrant Women) խորագրով 35 րոպեանոց ֆիլմն է, որ ներբողում է օտար ափերում կանանց ձեռնհասությունը:

Չորեքշաբթի օրը հատուկ միջոցառում է կայացել «Լիբանանը կիզակետում» խորագրի ներքո, որն անդրադարձել է այդ երկրի ներկա զարգացումներին:

Փառատոնի մանրամասնություններին կարելի է ծանոթանալ այցելելով «www.ratedsrfilms.org» կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

90-ականներին նիկոլի քաղաքական հոր` ԼՏՊ-ի օրոք, ատոմակայնը փակվել էր։ Թե ինչ եղավ հետո բոլորս հիշում ենք․Արա Վարդանյան

Հաջորդ գրառումը

«ԽԼՈՒՐԴԸ» – «MI-6»-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԽԼՈՒՐԴԸ» - «MI-6»-ՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական