Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը և այդ մասին տեղեկացրել Twitter-ի պաշտոնական էջում։
«Իլհամ Ալիեւի հետ զրույցում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջեւ այն եկխոսության հարցերը, որոնք առնչվում են բրյուսելյան օրակարգին։
ԵՄ-ի համար կարևոր է, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ և խաղաղ»,- գրել է Շառլ Միշելը։