Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՃԱՊՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Կիոտոյում (Ճապոնիա) գործող «Նիչիբունկեն» ճապոնագիտական միջազգային հետազոտական կենտրոնի «Սեկայ նո նիհոն կենկյու» («Ճապոնագիտությունն աշխարհում») տարեգրքի անցած տարեվերջին հրատարակված հատորում (տպագիր եւ առցանց) տեղ է գտել նաեւ երեւանցի ճապոնագետ Աստղիկ Հովհաննիսյանի «Ճապոնագիտությունը Հայաստանում» ճապոներեն հոդվածը (էջ 3747): Հեղինակը նշում է, որ թեեւ Հայաստանում ճապոնագիտությունը երկար պատմություն չունի եւ որ 2009 թվականից Երեւանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդվում է ճապոներեն, Ճապոնիայի վերաբերյալ հայերեն գրքեր հրատարակվել են արդեն 20-րդ դարի սկզբից, իսկ ճապոնական գրականությունը հայոց լեզվով թարգմանվել է ռուսերենից: Հոդվածը ներկայացնում է Ճապոնիայի մասին Հայաստանի Ազգային գրադարանում պահվող գրքերը եւ հայերեն թարգմանված ճապոնական գրական ստեղծագործությունները, ինչպես նաեւ Հայաստանում ճապոնագիտության ներկա վիճակը: Հովհաննիսյանը ոլորտում մասնավորապես կարեւորում է ճապոնագետներ Ռուզան Խոջիկյանի եւ Լիլիթ Խանսուլյանի գործունեությունը ճապոներենի դասավանդման, հայ-ճապոնական համագործակցության եւ թարգմանության ոլորտներում, ինչպես նաեւ Արծվի Բախչինյանի «Հայաստան-Ճապոնիա. Պատմամշակութային առնչություններ» աշխատությունը:

Աստղիկ Հովհաննիսյանն ուսանել է Տոկիոյի համալսարանում, այնուհետեւՙ Հիտոցուբաշիի համալսարանի ասպիրանտուրայում: Պաշտպանել է «Եվգենիկան նոր եւ նորագույն շրջանի

Ճապոնիայում» դոկտորական թեզը: 2010 եւ 2013 թթ. Տոկիոյի «Ճապոնա-հայկական բարեկամության ընկերակցության» հրավերով դասախոսություններ է կարդացել Հայաստանի մասին եւ հոդված գրել հետխորհրդային Հայաստանի մասին, համագործակցել է «Միջազգային ըմբռնողության աջակցման ընկերակցության» հետ, որոնց ծրագրերի շրջանակներում ճապոնական դպրոցներում պատմել է Հայաստանի մասին: Տոկիոյի «Ասահի» մշակութային կենտրոնում դասավանդել է հայոց լեզու, հանդես եկել Հովհաննես Թումանյանի մասին դասախոսությամբ: 2016-ին երկու կիսամյակ Սաիմատայի համալսարանում դասավանդել է «Արդի Ճապոնիայի պատմություն» եւ «Արդի ճապոնական քաղաքական ու սոցիալական միտք» առարկաները: Աստղիկ Հովհաննիսյանը նաեւ Ճապոնիայի գիտական մամուլում հանդես է եկել ճապոներեն ուսումնասիրություններով, մասնավորապեսՙ բժշկության սոցիալական պատմության վերաբերյալ: Ճապոներենից հայերեն է թարգմանել Հայաշի Ֆումիկոյի, Ակուտագավա Րյունոսկեի պատմվածքները: Նրա թարգմանությամբ առանձին հատորներով հայերեն լույս են տեսել Հիրոյոշի Սեգավայի «Հայերի մոռացված ցեղասպանությունը. հետազոտություն ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու վերաբերյալ» աշխատությունը (2004, թարգմանության համահեղինակՙ Կարինե Քարամյան ) եւ Սայակա Մուրատա «Կոնբինիի մարդը» վեպը (2020):

Նախորդ գրառումը

ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԴԵՄ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական