Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Փարիզի ավելի քան մեկ դարյա հայկական առաքելական եկեղեցին իր գրկում հավատացյալների բազում հայտնի ու անհայտ սերունդների է տեսել: Այն Ֆրանսիայում հայ համայնքի ամենախորհրդանշական հուշարձաններից էՙ հուշի եւ ավանդույթի վայր: Այս եկեղեցու խոնարհ ծառա եւ հենասյուն Գեղամ Թորոսյանը մի աշխատություն է հրատարակելՙ Ֆրանսիայում հայության համար հիշարժան այս կառույցի մասին:

Ցեղասպանությունը վերապրածների որդի Գեղամ Թորոսյանը ծնվել է 1932 թվականին: Փարիզի Ժան Գուժոն փողոցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Հայկական եկեղեցին եղել է նրա, կարելի է ասել, երկրորդ տունը: Մանուկ հասակում նա գնում էր այնտեղ պատարագի. այնտեղ էլ պատերազմից հետո անցավ իր կատեխիզիսը, իսկ 1958 թվականին դարձավ Արա Պարթեւյանի (1902-1986) ղեկավարած եկեղեցական երգչախմբի անդամ: 1979 թվականին դառնալով լուսահոգի Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի (1908-1984) առաջնորդած Փարիզի Կրոնական ընկերակցության անդամ, ապա` ատենապետ (1990-2008)ՙ մինչեւ 2015-թվականն ծավալել է վարչական, թեմական, էկումենիկ բնույթի բուռն գործունեություն, ինչի համար նրան շնորհվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան: Նա նաեւ հեղինակել է Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ բազմաթիվ գրքույկներ, հոդվածներ ու մենագրություններ, այդ թվումՙ Աստվածաշնչի ամեն շաբաթվա կիրակնօրյա ընթերցումների (1990-2015) ամփոփումների եւ Ֆրանսիայի թեմի ծիսական տոմարի (2008-2015) հրատարակությունը:

Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի նախաբանով սկսվող այս աշխատանքը 1994 թվականին տաճարի օծման 90-ամյակի առթիվ պատրաստված ուսումնասիրության լրամշակված եւ ընդլայնված տարբերակն է: Տասնամյակներ շարունակ հեղինակը կուտակել եւ խնամքով պահպանել է այս հուշարձանի պատմության եւ կառուցման վերաբերյալ բազմաթիվ վավերագրեր:

Տեսնելով, թե ինչպես են ժամանակի քմահաճույքով մեկ առ մեկ մարում 1920-ականների թեմի առաջին սերնդի նվիրյալներըՙ Գեղամ Թորոսյանը հղացել է նրանց վերաբերյալ հիշողությունը փոխանցելու գաղափարը: Նա չի բավարարվել լոկ հիշատակելով ու թվարկելով նրանց անունները. Եկեղեցու բարերար Ալեքսանդր Մանթաշով, Թեմի առաջին առաջնորդ Վռամշապուհ եպիսկոպոս Քիպարյան, Երուսաղեմի ապագա հայոց պատրիարք Տիրան արք. Ներսոյան, ավագ քահանա Թովմաս Մինասյան-Մնացականյան, Արտավազդ արքեպիսկոպոս Սուրմեյան (Փարիզի արքեպիսկոպոսը 1946-1951 թթ.), Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյան, բարեգործ Նուրհան Ֆրենկյան եւ շատ ուրիշներ… Նա վերակենդանացրել է այն հավատացյալ անձանց, որոնք իրենց ծառայությամբ ու ներգրավվածությամբ ավանդումի ու միասնականության առաքելություն են կատարել:

Սոսկ հուզմունքով կարելի է կարդալ այն էջերը, որտեղ արտացոլված են արդեն հեռացած այնքա՜ն անուններ ու դեմքեր: Ի՞նչ է մնացել Ֆրանսիայի հին հայկական համայնքից: Գեղամ Թորոսյանըՙ այս Եկեղեցու անխոնջ սպասավորը, որի սյուներից մեկն է նաեւ, Նորվան սրբազանի հետ միասին մեծ ներդրում ունեցավ նոր թեմի կանոնադրության լրամշակման գործում:

Հեղինակը հիշում ու արթնացնում է մոռացության մշուշի մեջ թաղված անցյալը, կյանքի կոչում այն կերպարներին, որոնք կերտեցին այս տաճարը, որ կերպարանափոխվեց նոր թեմի ստեղծմանը զուգընթացՙ մեծ դպրոցաշինարար Նորվան սրբազանի ջանքերով, ում Գեղամ Թորոսյանն իրավացիորեն համեմատում է նրա հեռավոր նախորդիՙ եկեղեցիների նշանավոր շինարար եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի հետ:

Այս գրքում ընդգրկված են նաեւ բազմաթիվ լուսանկարներ, մինչեւ 2015 թվականը առաջնորդների հաջորդական կենսագրականները, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատմության, վարդապետության, խորհուրդների, ծեսերի, տոմարի եւ այլ իրողությունների վերաբերյալ մի շատ ողջունելի ամփոփիչ խոսք: Այստեղ կարելի է տեսնել մեր այս եկեղեցու կյանքնՙ իր մեծությամբ ու տկարություններով հանդերձ: Մի խոսքով, կենսալից մի հանգրվան, որ կարող է թանգարան լինել, քանզի Ժան Գուժոն փողոցի այս տաճարի տարեգրության միջով մեզ է ներկայանում մեր պատմության մի ամբողջ ժամանակաշրջան: Պատմությո՛ւնը Սփյուռքում ապրող մի ժողովրդի, որը միավորվեց Ֆրանսիայի ազգային հյուսվածքինՙ չուրանալով իր հավատն ու արմատները:

Նկար 2. Եկեղեցու Ժան Գուժոն փողոցի Ճակատը:

Նկար 3. Փարիզի հայկական եկեղեցու առաջին քարի տեղադրումը 1902 թ. հոկտեմբերի 5-ին:

Նկար 4. Հիսուս Քրիստոսի մկրտությունը (խճանկարըՙ Արտավազդ Բերբերյանի, 1975 թ.)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ՔՆԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ՔՆԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական