Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Մայիսի 10-ին, երբ իսրայելական բանակը հարձակվեց Պաղեստինի Գազայի հատվածի վրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , հակառակ հոխորտալու իր սովորության, Իսրայելին նույնիսկ չդատապարտեց: Սակայն Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի գլխավորությանբ խոշոր քաղաքներում կազմակերպվեցին հակաիսրայելական բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները Իսրայելին արյունախում պետություն անվանելուց զատ, պահանջեցին Էրդողանից, որ անհապաղ Գազա ուղարկի թուրքական բանակը: Էրդողանը դա չարեց, բայց մայիսի 17-ին, ակնարկելով իսրայելցիների մասին ասաց. «Սրանք ստորաքարշ արարածներ են, արյունով են սնվում միայն»:Էրդողանի այս խոսքերին իսկույն արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարությունը, հայտարարությամբ դատապարտելով Էրդողանին, նրան մեղադրեց հակասեմականության մեջ: Մայիսի 19-ին մեղադրանքին Էրդողանի փոխարեն պատասխանել են փոխնախագահ Ֆուաթ Օքթայը , գլխավոր խորհրդական եւ խոսնակ Իբրահիմ Քալընն ու հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը , թե մեղադրանքն անհիմն է:Քանի որ հակաիսրայելական ցույցերը շարունակվում էին, ստանալով հակահրեական, իսկ պետքարտուղարության հայտարարությունից հետո նաեւ հակաամերիկյան հիստերիայի երանգ, Թուրքիան կանգնեց դրանց հետագա ծավալումը կասեցնելու հրամայականի առջեւ: Կասեցման, թերեւս, լավագույն միջոցը Թուրքիայի հանդեպ պաղեստինցիների «ապերախտության» ընդգծումն էր, ընդգծման լավագույն միջոցը Պաղեստինում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նամականիշի թողարկման, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեմում պողոտաներից մեկը «Հայաստան» անվանելու նախագահ Մահմուդ Աբբասի վարչակազմի նախաձեռնությունները վերհիշելը եւ դրանք վերստին շրջանառության մեջ դնելն էր:Այսպիսով գործի անցան թուրքական լրատվամիջոցները: Մինչ հեռուստատեսությունները քննարկումներ էին կազմակերպում նշված խնդիրների շուրջը , տպագիր ու էլեկտրոնային թերթեր սկսեցին վիճարկել Պաղեստինին վերագրվող Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Եդեռնի 100-րդ տարելիցին հատուկ նամականիշի թողարկման «պնդումների» իսկությունը: Հեռուստաէկրաններից թուրք քաղաքագետները սկսեցին նշել, թե մինչ իրենք պաղեստինցիների համար իրենց են կոտորում, վերջիններս շատ հանգիստ անտեսում են նախագահ Էրդողանի անվերապահ աջակցությունը ու հանուն Պաղեստինի անձնազոհության գնալու թուրքական զորքերի պատրաստակամությունը եւ տուրք տալով անհիմն պնդումներինՙ ճանաչում Հայոց ցեղասպանությունը:Այդ քաղաքագետներից ոմանք չմոռացան շեշտել նաեւ Գազա զորք ուղարկելու անհնարիության մասին, ընդգծելով. «Զորք ուղարկելը դեռ մի կողմ, Էրդողանը ինքը չի կարողանում Գազա գնալ, ավելի շուտ 2013-ից ի վեր գնում է, բայց տեղ չի հասնում»: Գալով տպագիր եւ էլեկտրոնային մամուլին, ապա այնտեղ շրջանառվում է երկու հակադիր տեսակետ: Որոշ թերթեր կասկածի տակ են դնում Պաղեստինում Հայոց ցեղասպանության ճանաչման, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նամականիշի թողարկման եւ պողոտաներից մեկը Երուսաղեմում «Հայաստան» կոչելու, այսպես կոչված, պնդումների իսկությունը, ինչպես «Հուրիյեթն» է արել մայիսի 17-ի համարում, կամ մայիսի 29-ին «malumatfurus.org» կայքը, մյուսներն էլ հակադրվում են:Ի տարբերություն «malumatfurus.org»-ի, «teyit.org» կայքը նշում է, որ սոցցանցում սկսել են վերստին շրջանառվել Պաղեստինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հատուկ նամականիշի թողարկման լուրերը, որոնք առաջ էին քաշվել դեռեւս 2015-ին, «Oda TV»-ի, «Tarih Gazetesi»-ի, «Sozcu»-ի պես թերթերի էջերում: Այս կայքէջը, գրելով հանդերձ, որ Պաղեստինի ղեկավարությունը, ինչպես նաեւ պաղեստինյան ներկայացուցչությունները Թուրքիայում եւ Ադրբեջանում թեեւ հերքում են այդ լուրերը, բայցեւայնպես գրում է. «Խնդրո առարկա նամականիշի վրա տեղադրված է Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը, ինչպես նաեւ «1915-2015. հարյուրամյա պայքար» մակագրությունը»:Այսպիսով ստեղծվում է յուրատեսակ խառնաշփոթ, թերեւս պայմանավորված Պաղեստինում Էրդողանի վարկանիշը բարձր պահելու եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քրիստոնյա պետությունների մահմեդական Թուրքիայի դեմ ձեռնարկած «խաչակրաց արշավանքին» վերագրելու թուրքական նկրտումներով: Ակնհայտ է, որ եթե Էրդողանը բարձր վարկանիշ ունենար, այսինքն պաղեստինցիների աչքում նա լիներ «հերոս», ինչպես թուրքական շրջանակներն են փորձում ներկայացնել նրան, ապա Պադեստինը չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ եթե Ցեղասպանության ճանաչումը պայմանավորվեր «քրիստոնյաների խաչակրաց արշավանքով», ապա այդ դեպքում էլ կբացահայտվեր թուրքական այդ թեզի սնանկությունը, քանի որ առնվազն զավեշտական է մահմեդական պաղեստինցիների մասնակցությունը դավանակից Թուրքիայի դեմ ձեռնարկվող այդ արշավանքին:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՊՈԼՍՈ ԵՇԻԼԳՅՈՒՂ ԹԱՂԻ ՀԱՅՈՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԳՎԱԾ ՀԱՅԸ, ՈՐԻ ՊԱՏՎԻՆ ՈՏՔԻ ԷԻՆ ԿԱՆԳՆՈՒՄ ՄԶԿԻԹՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐԳՎԱԾ ՀԱՅԸ, ՈՐԻ ՊԱՏՎԻՆ ՈՏՔԻ ԷԻՆ ԿԱՆԳՆՈՒՄ ՄԶԿԻԹՆԵՐՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական