Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ ուսուցիչ դառնալու համար մանկավարժի որակավորում ստանալը այլեւս պարտադիր չէ:

Խորհրդարանը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ առաջարկիՙ եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

– Կարծում եմ ամենասխալ որոշումն է, քանի որ եթե կա տվյալ մասնագետը «պատրաստող» համալսարան, ուրեմն պետք է տվյալ համալսարանի շրջանավարտը աշխատի իր մասնագիտությամբ: Միայն այն, որ անձը լավ մաթեմատիկա, քիմիա կամ լեզուներ գիտի, դեռ չի նշանակում, որ տիրապետում է մանկավարժի հմտություններին ու կարող է աշխատել երեխաների հետ: Այստեղ ոչ միայն գիտելիքներն են կարեւոր, այլեւՙ երեխաների հետ աշխատելու փորձը, որը ձեռք ենք բերում պրակտիկաների միջոցով»,- ասում է Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Սեդան , ապա ավելացնում. «Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն տնային բժշկությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ կարող է բժիշկ դառնալ, աշխատել հիվանդանոցում` առանց բժշկի որակավորման»:

Ըստ նախագծի հեղինակի, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորվածՙ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաներիՙ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-2020 թ. ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների թիվը 31, 018 է: Նրանցից 28,768 ուսուցիչ ունի բարձրագույն կրթություն, 362-ըՙ թերի բարձրագույն, 1774-ըՙ միջին մասնագիտական, իսկ 114-ըՙ միջնակարգ:

Մեզ հետ զրույցում Երեւանի հիմնական դպրոցներից մեկի ուսուցչուհի Անահիտ Մնացականյանը ասում է. «Ծրագիր են մտածում, որ միջնակարգ ուսումնական հաստատություններում ուսուցչական կազմում նոր մասնագետներ ընդգրկեն, բայց դրա փոխարեն կարող են ուսանողներին խթանող հանգամանքներ ստեղծել, որ անցած տարվա նման խայտառարակ արդյունք չունենանքՙ ֆիզիկա մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի դիմել որեւէ հաստատություն: Նրանք կարո՞ղ են պատասխանել, թե մի քանի տարի անց ո՞վքեր են ֆիզիկա դասավանդելու դպրոցներում ավտոմեխանիկները, թե՞ տաքսու վարորդները:

Ըստ պաշտոնական տվյալների, 2020-2021 ուսումնական տարում ոչ մի դիմորդ չի ընտրել ֆիզիկա մասնագիտությունը, իսկ 2019-2020 ուսումնական տարում հանրապետության 32 դպրոցներոմ ֆիզիկա առարկան չի դասավանդվել, նույնքան դպրոցներում էլՙ քիմիա, երեք դպրոցում չի դասավանդվել մաթեմատիկա:

Այս ամենից զատ, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ասում է, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: Այսինքն, մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով:

«Էլեկտրոնային տարբերակով ավարտական վկայական ստանալը կօգնի խուսափել մի շարք խոչընդոտներիցՙ փաստաթուղթը կորցնելուց մինչեւ կոռուպցիոն ռիսկեր: Բայց լավ կլինի, որ երկու ձեւն էլ համատեղեն, այսինքն թե՛ էլեկտրոնային փաստաթուղթը, թե՛ թղթային տարբերակը տրամդրվի շրջանավարտին, քանի որ դրա հանձնման արարողությունը շատ գեղեցիկ ու սիմվոլիկ միջոցառում է»,- մեզ հետ զրույցում ասաց 3-րդ կուրսի ուսանող Գեւորգը, ապա ավելացրեց, որ եթե ծրագիրը օգտակար լինի եւ ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում բացակայեն կոռուպցիոն ռիսկերը, դա եւս ձեռքբերում կլինի կրթության ոլորտում:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի, ծախսերի տեսանկյունից նույնպես շատ արդյունավետ կլինի: Տարեկան առնվազն 20 մլն դրամ ծախսվում է միայն վկայականների տպագրության վրա, ինչը պետությունը կարող է տրամադրել այլ նպատակների:

«Չորս տարի սովորելով բակալավրում, ապա եւս երկու տարի մագիստրատուրայում, արդյոք ինձ հնարավորություն չի՞ տալիս իմ ձեռքում ունենալ փաստաթուղթ: Մի՞թե վեց տարվա վճարված վարձը թույլ չի տալիս տրամադրել տպագված դիպլոմ: Ինձ թվում է ուսանողի համար դժվարություն չի լինի վեց տարվանից բացի եւս մեկ օր տրամադրել եւ համալսարանից վերցնել իր ավարտական վկայականը»,- ասում է ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկը , ապա ծիծաղելով հարցնում. «Եթե ուսանողը ունենում է բարձր առաջադիմություն, իսկ այդ դեպքում էլեկտրոնային ինչպիսի՞ հղում են ուղարկելու. կարմի՞ր»:

Նախագծերը մեկը մյուսին հերթ չտալով ընդունվում են, իսկ կրթության որակը մնում է նույն մակարդակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉ ԲԱՑԻԿՆԵՐ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԵՐԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ, ԿԱՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԵՐԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ, ԿԱՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական