«Հետպատերազմյան շրջանում Նիկոլ Փաշինյանը և բոլոր իշխանականները ամենուրեք հայտարարում էին,որ խաղաղություն են բերելու, սկսվելու է խաղաղության դարաշրջան, ամեն ինչի գնով խաղաղություն է լինելու, բայց հիմա այդ նույն մարդիկ ասում են, որ խաղաղությունը միայն մեզանից կախված չէ, իրենք են ուզում ոչնչնացնել մեզ։
Հենց այսպես են խաբել ժողովրդին։ Ընտրական շրջանում, երբ ժողովրդից քվե էին խնդրում, վստահեցնում էին, որ խաղաղություն են բերելու»,- ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։