Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱԲԵՎԵՌ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին հաստատելու կամ մերժելու լիազորություններով օժտված 7 հոգանոց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ անվավեր են ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող որոշ անհատների ու մի շարք կուսակցությունների, այդ թվումՙ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:

Չի կարելի ասել, որ այդ կարգի մերժումները տարակուսանքով են ընդունվում մեր հասարակության կողմից: Ոմանք նույնիսկ մի քիչ էլ հումորով են մոտնում նման հարցերին:

Սակայն Իրանում մեծ տարակուսանքով ընկալվեց հունիսի 18-ին անցկացվելիք Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մեծաթիվ պոտենցիալ թեկնածուների, հատկապես Մեջլիսի նախկին խոսնակ եւ հոգեւոր առաջնորդի ներկայիս խորհրդական Ալի Լարիջանիի մերժման փաստը: Խնդիրն այն է, որ 12 անդամ ունեցող Իրանի Սահմանադրության Պահապան խորհուրդը, որն իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ին վերապահված գրեթե նույն (դեռ մի բան էլ ավելի) լիազորությունները, երկրի նախագահ դառնալու համար դիմում ներկայացրած 592 հոգուց վավերացրել է ընդամենը 7 թեկնածուների մասնակցության իրավունքըՙ մերժելով անցնող 40 տարիների ընթացքում Իրանի Իսլամական համակարգին հսկայական ծառայություններ մատուցած ականավոր գործիչների դիմումները:

Եթե Լարիջանին հնարավորություն ունենար մասնակցելու մրցապայքարին, հավանաբար ընտրությունները կլինեին երկբեւեռ, միգուցե նաեւՙ մրցակցային, եւ հնարավոր կլիներ ինչ-որ չափով լուծել ընտրությունների գործընթացի նկատմամբ ժողովրդի խորացող անտարբերության հարցը:

Դասական իմաստով կուսակցությունների բացակայության պայմաններում հետհեղափոխական Իրանում ձեւավորվել են երկու հիմնական քաղաքական հոսանքներ, որոնք պայմանականորեն կոչվում են «բարեփոխականներ» եւ «արմատականներ»: Իսկ Պահապան խորհուրդն այս անգամ որոշել է թույլ չտալ բարեփոխականների մասնակցությունը նախագահական ընտրություններին, ինչի հետեւանքով էլ, ինչպես Իրանում է ընդունված ասել, «ընտրությունների թոնիրը» սառած վիճակում է:

Իսկ Պահապան խորհրդի «ֆիլտրով» անցնելու արգելքը հաջողությամբ հաղթահարած նախագահի ամենահավանական թեկնածու Էբրահիմ Ռեյիսիի շուրջ ձեւավորված կոնսենսուսն էլ հանգեցրել է նրան, որ այսօր «մրցակցություն» բառը կորցել է իր հիմնական իմաստը: Իսկ Էբրահիմ Ռեյիսին, որը ներկայումս ղեկավարում է բոլոր տեսակի ընտրությունների ընթացքը վերահսկող Իրանի դատական մարմինը, իր հավակնությունների համար բավարար կռվաններ ունենաալու բերումով, համոզիչ կերպով հիմնավորել է մրցակից չունենալու իր հավակնությունը:

Կան, ճիշտ է, ընտրապայքարի մեջ մտած երկու թեկնածուներՙ Իրանի Կենտրոնական բանկի վերջերս պաշտոնանկ արված նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին եւ բարեփոխական նախագահ Խաթամիի կառավարությունում կարեւոր պաշտոններ զբաղեցրած հայտնի ճամբարափոխ Մոհսեն Մեհրալիզադեն , որոնք փորձում են իրենց տարբերվող ելույթներով, բարեփոխական թեկնածուների կեցվածքի շնորհիվ, շահել փոփոխությունների կարոտ ընտրազանգվածի համակրանքը:

Լարիջանիին «մերժելու» Պահապան խորհրդի այս աննախադեպ որոշմանն անմիջապես հակադարձեց Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեինՙ առաջարկելով վերանայել Պահապան խորհրդի կողմից նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստացած թեկնածուների ցուցակը: Սակայն, իր խորհրդականին հասցեագրված այս հաճոյաբանությամբ, հոգեւոր առաջնորդը բնավ էլ մտադիր չէր փոխելու հետհեղափոխական Իրանում ավելի քան 40 տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթների անկասելի ընթացքը: Այդ հայտարարությունը, հավանաբար, մերձավորին սիրաշահելու նպատակ էր հետապնդում:

Թերեւս հենց Լարիջանիին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելով, հօգուտ Ռեյիսիի, հարթվել է վերջինիս համար անարգել հաղթանակի ճանապարհը: Եվ ամենայն հավանականությամբ ո՛չ Լարիջանիին կհաջողվի բողոքարկման շնորհիվ մասնակցել հունիսի 18-ին Իրանում նախատեսված 13-րդ նախագահական ընտրություններին, ո՛չ էլ Արզաքանցյանինՙ հունիսի 20-ի հայաստանյան մրցապայքարին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՐԱՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹՅՈՒՐՔԱԽՈՍ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՅՈՒՐՔԱԽՈՍ ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Գյումրիի ավագանիում ՔՊ-ն ունի 14 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը միասին՝ 19 մանդատ. Մեծամասնություն ունենալու համար պետք է 17 մանդատ, այսինքն...

ԿարդալDetails

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական