Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԻԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՏԺՎԵԼ ԴԵՌԵՎՍ 2009 ԹՎԱԿԱՆԻՑՙ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Վերջերս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի շենքում տեղի ունեցավ «Զանգվածային բռնության իրավական եւ գիտական սահմանումը» թեմայով մի սեմինար, որի ընթացքում հետաքրքրական բացահայտումներ արվեցին: Սեմինարն անցկացվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Հայցադիմումների հանձնաժողովի նախագահ եւ Չեխիայի Հանրապետության կառավարության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ, պրոֆեսոր Հելենա Վալկովայի հովանու ներքո:

Սեմինարում ելույթներ ունեցան ծայրահեղականության եւ ցեղասպանության պատմության հետազոտողներՙ Բռնոյի Մասարիկի համալսարանի քաղաքագետ , դոկտոր Միրոսլավ Մարեշը , դոկտոր, Մեծ Բրիտանիայի Ուորվիկի համալսարանի Հոլոքոսթի պատմաբան եւ Թերեզինի տարանցիկ ճամբարի պատմության «Վերջին գետոն» ուսումնասիրության հեղինակ դոկտոր Աննա Հայկովա , Գնչուական մշակույթի թանգարանի տնօրեն, պատմաբան Յանա Հորվատովան եւ Պրահայի Չարլզի համալսարանի Հայոց ցեղասպանության մասնագետ, պատմաբան Մարեկ Յանդակը :

Քննարկման ընթացքում խոսվեց ցեղասպանության իրավական ասպեկտների, զանգվածային բռնության եւ սպանությունների սահմանման, ինչպես նաեւ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության եւ զանգվածային բռնության այլ դեպքերի ժխտման եւ խոսքի ազատության սահմանումների մասին:

Բանախոսներն անդրադարձան նաեւ Հոլոքոսթը կամ ցեղասպանությունները ժխտելու դեպքում առկա օրենսդրական կարգավորումներին: Այս խնդրում արժեքավոր «բացահայտում» կատարեց դոկտոր Մարեշը, որը ներկայացրեց Չեխական օրենսգրքում տեղ գտած սահմանումները: Պարզվում է, որ 2009 թվականին ընդունված օրենսգրքում,որում կատարվել են նաեւ լրացումներ, 405րդ պարագրաֆը նվիրված է ցեղասպանությունների մերժմանը, կասկածի տակ դնելուն, հաստատմանն ու արդարացմանը: Այդ կետում մասնավորապես ասված էՙ «Յուրաքանչյուրը, ով հրապարակավ հերքում է, կասկածի տակ է առնում, հաստատում կամ փորձում է արդարացնել նացիստական, կոմունիստական կամ այլ ցեղասպանության կամ նացիստական, կոմունիստական կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները կամ պատերազմական հանցագործությունները կամ խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները, կպատժվի ազատազրկմամբ վեց ամսից մինչեւ երեք տարի ժամկետով»:

Դոկտոր Վալկովան ասաց, որ այդ կետը օրենքում թեեւ կա, բայց մնացել է թղթի վրա եւ իրական կյանքում չի կիրառվում: Թերեզինի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցն էլ նշեց, որ ժխտման օրինակներ եղել են, մասնավորապես Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների ժամանակ Չեխիայում Թուրքիայի դեսպանությունը փորձել է ճնշումներ բանեցնել եւ կասեցնել իրենց միջոցառումները: Իհարկե, Հայոց ցեղասպանության հարցում կա դրական տեղաշարժ, քանի որ Չեխիայի խորհրդարանի երկու պալատները տարբեր բանաձեւերով ընդունել են Հայոց ցեղասպանությունըՙ մյուս ցեղասպանությունների շարքում: Հետեւաբար, այժմ ժխտման պարագայում, կարող են առնչվել քրեական օրենսգրքի նշված կետի հետ եւ ազատազրկվել:

Նշենք նաեւ, որ բանախոսների կողմից կարեւորվեց նաեւ Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության, գնչուների հոլոքոսթի թեմաները նաեւ դպրոցական դասագրքերում կամ կրթական ծրագրերում ներառելու հարցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԴԵՍՊԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական