Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՐԴՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՐՍԿԱԳԵՏՆԵՐԻՆ

26/08/2021
- 26 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թող պարսկերենի գիտակները չփորձեն ինձ համոզել, որ Աֆղանստանում տեղաբնակների հետ հաղորդակցվելը ջուր խմելու նման հեշտ է: Թեեւ դարին` farsi (պարսկերեն) եւ փաշթուն (աֆղաներեն) Աֆղանստանի պաշտոնական լեզուներն են, եւ բնակչության մեծամասնությունը տիրապետում է դարի լեզվին, բայց, միեւնույն է, աֆղանների հետ շփվելիս, պարսկերենի գիտակները կարող են հայտնվել այնպիսի իրավիճակներում, որ ստիպված լինեն երբեմն խոր շունչ քաշել:

Երբ 1976 թվականին որպես թարգմանիչ գործուղվեցի Քաբուլ, կարծում էի իմ պարսկերենի իմացությունն աֆղանների հետ հաղորդակցվելու համար միանգամայն բավարար կլինի: Բայց շուտով հասկացա, որ աֆղաններին հասկանալու եւ միտքդ նրանց փոխանցելու համար կա՛մ պետք է օժտված լինես լեզվագիտական «հոտառությամբ», կա՛մ էլ առնվազն մի քանի տարի ապրես այդ երկրում:

Քաբուլ այցելելուս առաջին օրը մտքովս անցավ գնումների համար դուրս գալ փողոց: Խանութում վաճառողին խնդրեցի հաց (nn) փաթեթավորել: Վաճառողն առարկեց, թե իր խանութում nn չեն մատուցում: Ես նեղսրտած ցույց տվեցի բագետ տեսակի ֆրանսիական հացն ու պահանջեցի հենց դրանից փաթեթավորել: Հետո հասկացա, որ nn (հաց) Աֆղանստանում նշանակում է ճաշՙ իր բոլոր ատրիբուտներով, իսկ հացի համար օգտագործվում է [nn-e xok]` (չոր հաց) բառակապակցությունը: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Հայաստանում ուտել-խմելու ուսմունքը դավանող գուրմանների բառապաշարում «մի կտոր հաց ուտել»-ը նշանակում էՙ «բոլոր ատրիբուտներովՙ տեղը տեղին ճաշել»:

Թույլ տվեք շարունակել հանապազօրյա հացի թեման: Մի անգամ էլ որոշեցի աֆղանական paraki տեսակի հաց գնել, որի համար պետք է գնայի հացթուխարան: Սկզբում, հաշվի առնելով հայկական լավաշի հետ աֆղանական ՓԱՐԱՔԻ հացի արտաքին նմանությունը, փորձեցի այն կապել հայերեն ԲԱՐԱԿ բառի հետ, սակայն շատ շուտ հասկացա, որ բառը ծագում է փետուր իմաստով հնդեվրոպական նախալեզվից հնդեվրոպացիներիս ժառանգություն հասած ՓԱՐ [pr] () բառի հետ, եւ անմիջապես հասկացա, որ փետրի նման օր-օրի քաշը նվազող ու բարակ շերտերի վերածվող մեր լավաշին էլ տեղին է ՓԱՐԱՔԻ (թարգմանաբարՙ փետրանման) անվանել: Ինչեւէ, հացթուխարանում հինգ հատ ՓԱՐԱՔԻ խնդրեցի, որին հետեւեց հացթուխի արձագանքը, թե ո՞ւր է իմ «փայտը»: Իմանալով, որ ինձ մոտ փայտ չկա, հացթուխը տարակուսեց. «ուրեմն դուք կանխի՞կ եք վճարելու»: Այսպիսով, ինձ համար պարզեցի, որ «փայտ» կոչվածը ապառիկի տետրի գործառույթը կատարող մոտավորապես մեկ մետր երկարությամբ ճիպոտ է, որի վրա հացթուխը գնված հացերի քանակությամբ դանակով խազեր է դնում:

Կյանքիս փորձից գիտեմՙ եթե Քաբուլում վերցնեք հեռախոսն ու սխալ համար հավաքեք, ձեզ կպատասխանեն, որ դուք ղալաթ եք արել, որի համար բնավ վիրավորվել պետք չէ. Դա էլ թյուրիմացությունների շարքին դասեք:

Աֆղանստանում թյուրիմացությունների կարելի է հանդիպել գրեթե ամեն օր: Մի անգամ էլ մի տեղացու հետ վիճաբանության մեջ մտաՙ փորձելով նրան համոզել, որ ես օտարական եմՙ ՂԱՐԻԲ (arib), բայց նա պնդում էր, թե ղարիբն ինքն է, այլ ոչ թե ես: Թեեւ զրուցակիցս ընդունում էր, որ ծնվել ու մեծացել է Քաբուլում, բայց միեւնույն էՙ համարում էր, որ ղարիբը հենց ինքն է, քանի որ շատ ցածր աշխատավարձ է ստանում: Հետագայում հասկացա, որ Աֆղանստանում ՂԱՐԻԲ (arib) նշանակում է աղքատ, չունեւոր: Նաեւ հասկացա, որ բարձր աշխատավարձի դեպքում, օտարության մեջ գտնվելով հանդերձ, կարելի է պանդխտության ցուպը մի կողմ դնել ու ղարիբության զգացում չունենալ:

Մի օր էլ մեզ սպասարկող ազգությամբ աֆղան վարորդը հետաքրքրվեց, թե ինչու նախորդ օրը աշխատանքի չէի ներկայացել: Ասացիՙ ստամոքսս էր ցավում: Նա էլ կարեկցանքով, թե ուրեմն թաքլիֆ (taklif) (պարսկերենովՙ տնային առաջադրանք) ունեիք: Ասացիՙ ոչ, թաքլիֆ չունեի, պարզապես ստամոքսս էր ցավում, նա էլ, թե ուրեմն ստամոքսի թաքլիֆ ունեիք: Էլ չփորձեցի հակաճառել ու ընդունեցի, որ թաքլիֆ եմ ունեցել: Բայց հետո պարզեցի, որ թաքլիֆ (taklif) Աֆղանստանում նշանակում է, ոչ թե տնային առաջադրանք, այլ պարզապես խնդիրՙ պրոբլեմ:

Այդպիսի թաքլիֆների, կներեքՙ խնդիրների հանդիպում էի գրեթե ամեն օր: Մի օր էլ, ուշ երեկոյան տանը նստած աշխատում էի: Պետք է աշխատանքս հաջորդ օրն առավոտյան ներկայացնեի ղեկավարիս, բայց հարեւան բնակարանից լսվող երաժշտության խլացնող ձայնը խանգարում էր: Որոշեցի հարեւանիս դուռը թակել ու զգուշացնել: Լսելով խնդրանքս, հարեւանս անհաջող կատակ արեց ու խորհուրդ տվեց գլխարկս իջեցնեմ մինչեւ ականջներս, որ երաժշտությունն ինձ չխանգարի: Հետո նա նկատեց իր անտեղի կատակից շառագունած դեմքս ու ասաց. «Պարոն ինժեներ, չլինի՞ իմ խոսքերից խեղդվեցիք»: Թեեւ կոնտեքստից հասկացա, որ Աֆղանստանի դարի լեզվով խեղդվել (xafa odan) « նեղանալ» է նշանակում, բայց պատասխանեցի, որ իր ասածից չխեղդվեցի, այլ սրտխառնոց ունեցա: Գոնե բավարարված եմ, որ իմ այդ վերջին արտահայտությունը ճիշտ ընկալվեց:

1978 թվականի ապրիլին Քաբուլում տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքով իշխանության ղեկն ստանձնած նախագահ Նուր Մոհամմադ Թարաքքիի մասին տեղի մամուլը տպագրել էր վերջինիս կենսագրականը, որի վերջում գրված էր. «Ամուսնացած է, երեխաներ չունի (ոչ տղա, ոչ աղջիկ)»: Անկեղծ ասածՙ այդ օրը փակագծերի մեջ գրվածի իմաստը չհասկացա:

Մի անգամ էլ հետաքրքրասիրությունից դրդված բազմազավակ գործընկերներիցս մեկին հարցրեցի, թե քանի՞ երեխա ունի: Նա հպարտությամբ ասաց. -վեց երեխա եւ չորս աղջիկ: Այն պահին, երբ մտքով տարված փորձում էի վերլուծել զրուցակցիս ոչ ստանդարտ պատասխանը, տեսնելով իմ անշարժ վիճակը, մտածեց անելիք չունեմ եւ առաջարկեց դուրս գալ ու մաքուր օդ շնչել: Աֆղան գործընկերս քայլելու վերաբերյալ իր առաջարկությունը հիմնավորելու համար արտասանեց աֆղանական հետեւյալ ասացվածքը. «Պարապ մնալու փոխարեն, ավելի լավ է աղջիկ երեխա ծննդաբերես» (az bikr itan kada doxtar zayidan xub ast): Ես միշտ էլ հավատացել եմ, որ ժողովրդական ասացվածքները կյանքից վերցրածՙ իմաստուն խոսքեր են, բայց այս ասացվածքի փիլիսոփայությունն այդպես էլ չհասկացա:

Ժամանակի ընթացքում ավելի էի ինքնավստահ դառնում: Աֆղանստանում իմ աշխատած չորս տարիների ընթացքում ահագին հմտացել էի, եւ գրեթե անսխալ արտահայտում էի մտքերս: Բայց կարծես դեռ «հասունության» վկայական չէի ստացել:

Մի օր մեջքիս ցավը մեղմելու համար դիմեցի մեր թաղամասի դեղատան աշխատակցին եւ խնդրեցի մինչեւ բուժարան գնալս մեջքացավիս համար որեւէ դեղահաբ կամ քսուք առաջարկի: Մեջքացավի համար օգտագործեցի պարսկերեն kamar-dard բառը: Իմ արտասանած բառի պատճառով հանկարծ դեղատան աշխատակցի աչքերը ակնախորշերից դուրս պրծան: Նա ապշահար ինձ էր նայում, եւ կարծես ուզում էր ինձ կշտամբելու համար հարմար արտահայտություններ ընտրել: Վերջապես նա կարողացավ վերահսկել իրեն եւ քաղաքավարության սահմանները պահպանելով, հանդիմանեց ինձ. -«Պարոն ինժեներ, մենք ձեզանից նման բան չէինք սպասում, անհարմար է»: Թե ի՞նչն էր անհարմար, ես ոչինչ չհասկացա: Ինձ չօգնեցին նաեւ տանը ձեռքիս տակ եղած բառարանները: kamar-dard բառիմաստի աֆղանական տարբերակն իմանալու համար մեկ անգամ էլ դիմեցի աֆղան գործընկերներիցս մեկին, որի այլայլված դեմքի արտահայտությունն ինձ հուշեց, որ այլեւս ոչ մի դեպքում, ոչ մի աֆղանի մոտ չպետք է խոսել այդ արտահայտության մասին:

Իմ խորհուրդը պարսկերենի գիտակներին. Սիրելի գիտակնե՛ր, խնդրում եմ ոչ մի պարագայում, աֆղաններից չփորձեք ճշտել kamar-dard բառի իմաստը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

Լավրովը շնորհավորել է Իրանի նոր արտգործնախարարին

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Լավրովը շնորհավորել է Իրանի նոր արտգործնախարարին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական