Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(1943-2021)

Օգոստոսի 22-ին, Նյու Ջերսիում (ԱՄՆ), 77 տարեկան հասակում վախճանվել է պատմաբան, պրոֆեսոր Ջորջ Բուռնությանը : Նա հայտնի էր Հայաստանի, Անդրկովկասի, Ռուսաստանի եւ Միջին Արեւելքի պատմության հարցերին նվիրված իր ուսումնասիրություններով, ուշ միջնադարի հայ պատմագիտական երկերի անգլերեն թարգմանություններով:

Ջորջ (Ժորա, Ժորժ) Բուռնությանը ծնվել էր 1943-ի սեպտեմբերի 25-ին, Սպահանում (Իրան), հայ հոր եւ լեհ մոր ընտանիքում: Ավարտել է Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանը: Թեկնածուական աստիճանը ստացել 1976-ին, նույն համալսարանումՙ որպես հայոց, իրանական եւ ռուսական պատմության մասնագետ: 1989 թվականից Ջորջ Բուռնությանը Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս է եղել Նյու Յորքի Այոնա քոլեջում: Հայոց եւ իրանական պատմություն է դասավանդել Կալիֆոռնիա, Քոլումբիա, Թաֆթս համալսարաններում, Քոնեքթիքութի համալսարանի երեք կամպուսներում, Նյու Յորք համալսարանում, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռաթջերս համալսարանում, Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռամապո քոլեջում եւ Գլենդեյլի համայնքային քոլեջում: Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի եւ Ավստրալիայի քաղաքներում:

Ջորջ Բուռնությանի հեղինակությամբ եւ անգլերեն թարգմանությամբ լույս են տեսել հետեւյալ հատորներըՙ «Արեւելյան Հայաստանը պարսից տիրապետության վերջին տասնամյակներին. 1807-1828» (1982), «Երեւանի խանությունը Ղաջարական տիրապետության ներքո, 1795-1828 (1992), «Ղարաբաղի պատմությունը» (1994, նույնըՙ պարսկերեն, 2003), «Ռուսաստանը եւ Անդրկովկասի հայերը, 1797-1889. վավերական փաստաթղթեր» (1998), «Կաթողիկոս Աբրահամ Կրետացու Ժամանակագրությունը» (1999), «Աբրահամ Երեւանցի, Պատերազմների պատմություն, 1721-1738» (1999), «Հայ ժողովրդի պատմություն, I. նախապատմությունից մինչեւ 1500 թ.» (1993, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Հայ ժողովրդի պատմություն, II. 1500 թ. մինչեւ ներկան» (1994, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» (հինգ հրատարակություն, 2002-2006, նույնը իսպաներենՙ 2003, Բուենոս Այրես, թուրքերենՙ 2011, Ստամբուլ, արաբերենՙ 2012, Կահիրե, հայերենՙ 2012, Երեւան, ռուսերենՙ 2014, Երեւան, ճապոներենՙ 2016, Տոկիո), «Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը» (2003), «Հայերը եւ ռուսները, 1626-1796. վավերական փաստաթղթեր» (2003), «Զաքարիա Քանաքեռցու Ժամանակագրությունը» (2004), «Առաքել Դավրիժեցու Պատմությունը, երկու հատոր» (2005-2006), «Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը» (2007), «Կաթողիկոս Սիմեոն Երեւանցի, Ջամբռ» (2009), «Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյան, Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի (2009), «Ղարաբաղ նահանգի ռուսական հաշվետվությունը 1823 թ.» (երկու հրատարակություն, 2011-2012) եւ այլն:

Ջորջ Բուռնությանը վարժ տիրապետում էր հայերեն, ռուսերեն, պարսկերեն եւ լեհերեն լեզուներին: Նրա մյուս հետաքրքրությունները ներառում էին դասական դաշնամուրային երաժշտությունը եւ կինոն, որոնց վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել տարբեր հայկական եւ ոչ հայկական թերթերում ու ամսագրերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼՄԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ՀԱՃԱՐԵՆՈՒՑ ՔԱՄԱՆՉԱ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ, ՈՐՈՎ ՆՎԱԳԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ՀԱՃԱՐԵՆՈՒՑ ՔԱՄԱՆՉԱ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ, ՈՐՈՎ ՆՎԱԳԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական