Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ Լենինգրադի մարզի Պրիօզերյան շրջանում մի ավան (Ստեպանյանսկոյե), մի լիճ եւ մի դպրոց կրում են Արցախի Շուշիի ծնունդ փառապանծ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը: Այս մասին վերջերս տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգի «Հայկական ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կայքէջը: Դրանք գտնվում են նշված շրջանի Սեւաստյանովո գյուղական վարչատարածքում, որի կենտրոն նույնանուն ավանում նաեւ կանգնեցված է հուշաքար ԽՍՀՄ երեք հերոսների, այդ թվումՙ մեր մեծ հայրենակցի անուններով:

Իսկ օգոստոսի 21-ին, ըստ նույն կայքի հաղորդման, մարզի Լոմոնոսովյան շրջանի Լեբյաժյե ավանումՙ Լենինգրադի երկնքի պաշտպանների հուշահամալիրում, հանդիսավոր բացվել են ԽՍՀՄ մեր լեգենդար հերոսի եւ Ռուսաստանի հերոս Անատոլի Լեբեդի կիսանդրիները: Բացման հանդիսությանը ներկաների թվում են եղել եւ խոսք ասել տվյալ վարչատարածքի ու շրջանի ղեկավարները, Լենինգրադի Ա. Պուշկինի անվան պետական համալսարանի ռեկտորը, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, այլ պատվավոր հյուրեր: Ելույթ ունեցողներից ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, պահեստի գնդապետ Վրեժ Հարությունյանը , ներկայացնելով մասնավորապես Նելսոն Ստեփանյանի սխրանքները, նաեւ դատապարտող խոսքով հիշել է ինչպես ժամանակին Արցախի իր ծննդավայրում Խորհրդային Միության մյուս կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի, այնպես էլ Շուշիում այս հերոսի հուշարձանի ոչնչացումը ադրբեջանցիների ձեռքով:

Նույնի մասին հիշատակում կա նաեւ Լեբյաժյե ավանի ղեկավարությանը Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Կարախանյանի հղած նամակում: Հանդիսության ժամանակ այն հասցեատերերին է հանձնել Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը :

«Նելսոն Ստեփանյանը,- նախարարի շնորհակալական խոսքից հետո ասված է նամակում,- ծնվել է Արցախի սրտումՙ աներեւակայելի գեղեցիկ Շուշի քաղաքում: Ու չնայած նա ապրել է ընդամենը 31 գարուն, սակայն արդեն կենդանության օրոք դարձել է լեգենդ, հայրենիքի պաշտպանի անկրկնելի օրինակ եւ թշնամիների սարսափ… Լենինգրադի մարզում հերոսին հուշարձանի կանգնեցումը Արցախի հայերիս համար նաեւ յուրատեսակ մխիթարանք է հայրենի Շուշիում բոլորովին վերջերս նրա հուշարձանի բարբարոս ոչնչացումից հետո»: «Մենք համոզված ենք, որ աշխարհն ըստ արժանվույն կգնահատի մեծ հերոսի վաստակն ու նրա ավանդը ֆաշիզմի դեմ պայքարում: Եվ հերոսների հիշատակը կրկին կվերադառնա Շուշի որպես հուշարձան, որպես հրաշալի հիմն Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնազոհության»,- խոսքը եզրափակել է արցախցի նախարարը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ՈՒՄ «ՖՈՐՄՈՒԼԱ 1»-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՄՈՆՐԵԱԼԱԲՆԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՆՐԵԱԼԱԲՆԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական