Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ»

03/09/2021
- 03 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ում առաջին անգամն է հրատարակվում այս անունըՙ Սեւակ Վրույրի Վարդումյան: Ծննդով Լոռու մարզից էՙ Ախթալայից: Լրագրության մեջ առաջին քայլերը ուսանող ժամանակ է արելՙ 2010-ինՙ թղթակցելով «Եթեր» շաբաթաթերթին, այնուհետՙ «Առավոտ» օրաթերթին: Միջնակարգ կրթությունը Ախթալայի թիվ 1 դպրոցում է ստացել, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Բակալավրիատը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, այն նույնպես ավարտել գերազանցությամբ: Աշխատել է «Հայոց Աշխարհ» եւ «Իրատես» թերթերում, 24News.am ու այլ կայքերում: Շուրջ 6 տարի խորհրդարանի աշխատանքներն է լուսաբանում: Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մասնագիտական պարտականությունները կատարելիս բեկորային վերք է ստացել:

Նիկոլ Փաշինյանի վերընտրված կառավարության ծրագիրը ոչ միայն սեփական թիմի ու համախոհների, այլեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար է ընդունելի ու դրվատանքի արժանի: Օրերս Թուրքիայի նախագահը հարկ է համարել գնահատական տալ Փաշինյանի կաբինետի ծրագրային դրույթներին ու եւս մեկ անգամ հիշեցնելՙ Հայաստանը պետք է գնա հարեւանների հետ խաղաղ ապրելու ճանապարհով: «Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նույն դիրքորոշումն ունի նաեւ Ադրբեջանը, որը Հայաստանին առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել` միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման հիման վրա»,- ընդգծել էր Էրդողանը:

Թեեւ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, թե խաղաղության պայմանագրի մասին որեւէ խոսակցություն, քննարկում ու երկխոսություն չկա, բայց դրա մասին խոսակցությունները կարմիր թելի նման անցնում են բարձրագույն ղեկավարության հայտարարություններում: Օրերս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը , անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, ասել էր, թե Էրդողանի ասածներն իր համար դրական իմաստով ընկալելի են: Դեռ մինչեւ պատերազմը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, թե Արցախյան հարցի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից: Պատերազմը, սակայն, ցույց տվեց, որ, ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բնավ էլ այդպես չի մտածում:

Մինչ մեր իշխանավորները հերքում են, թե մտքերի ծայրով անգամ խաղաղության պայմանագրի մասին չեն մտածել, ռուսական կողմը տրամադրությունն է շոշափում: Օրերս ռուսական հեռուստաալիքներից մեկը հենց այդՙ հայերի ու ադրբեջանցիներիՙ իրար կողքի հաշտ ու խաղաղ ապրելու մասին ռեպորտաժ էր պատրաստել: Տեսանյութի հիմնական ասելիքն այն էր, որ հարեւան ժողովուրդները կարող են ապրել առանց կռիվ-դավի: Հարցվածներն անգամ օրինակ էին բերում, թե ինչպես են խորհրդային տարիներին փոխադարձ այցեր կատարել ու բարեկամության փառատոներ կազմակերպել:

44-օրյա պատերազմի արհավիրքը, հազարավոր զոհերի ու վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների աղետը տեսնելովՙ հնարավո՞ր է, թե՞ ոչ ադրբեջանցիների կամ թուրքերի հետ խաղաղ, հաշտ ապրել, հարեւանություն անել: Պատասխանը լավագույնս տվել է Հրանտ Մաթեւոսյանը . «Բա հազար տարի ապրես թշնամուդ հետ ու չհասկանա՞ս, որ քեզ մորթելու է»:

Ու մինչ մենք, տեսածից ու ապրածից դասեր չքաղելով, շարունակում ենք «հում-հում հումանիզմ» խաղալ, Ադրբեջանի նախագահն իր օրակարգն է թելադրումՙ խաղաղության պայմանագրի կնքելուն ինքն էլ է համաձայն, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ

Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԺՄ ԷԼ ԱԺ ՑԱՆԿԱՊԱՏՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԺՄ ԷԼ ԱԺ ՑԱՆԿԱՊԱՏՆ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական