Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ Է ԱՂԱՉԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ադրբեջանում հայ ռազմագերիներին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու զեկույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սկսում էՙ ցավոտ տվյալներ ներկայացնելով: Բազմաթիվ են դեպքերը, ասում է, երբ հայ ռազմագերիներին զրկել են ջրից ու սննդից, եւ այն տրամադրել են դաժան ծեծից, նվաստացումից հետո: Պատասխանատվության են ենթարկվել բանտերի այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք փորձել են փոքր-ինչ լավ վերաբերվել հայ ռազմագերիներին: «Սնունդը գցել են հատակին, ստիպել այնտեղից ուտել: Գերուն պահել են սոված, սնունդը նրա աչքի առաջ աղբարկղն են նետել: Եղել են դեպքեր, որ ուտելու համար տասը վայրկյան են տվել: Թքել են սննդի մեջ, խփել վերքին, մատով սեղմել այն: Ստիպել են, որ խնդրեն, աղաչեն բժշկական օգնության ու սննդի համար: Ձմռանը ստիպել են պառկել ու քնել գետնին, պատուհանը բաց են թողել, որ ավելի ցուրտ լինի, ու սառը ջուր են լցրել նրանց վրա: Հատուկ դաժան են վերաբերվելՙ պարտադրել ադրբեջաներեն փաստաթղթեր ստորագրել: Ծաղրել են, թքել մարդու վրա, որպեսզի Ադրբեջանի նախագահին գովերգող եւ ՀՀ կառավարությանը նվաստացնող խոսքեր լսեն»,- նշվում է զեկույցում:Թաթոյանի վստահեցմամբ, իմանալուն պես, որ Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահներն են այցելելու ռազմաագերիներին, ադրբեջանցիները պատրաստվել են դրան: Տեսակցությունների ժամանակ նախապես գերիներին տեղափոխել են նկուղային հարկեր, որպեսզի տեսանելի չլինեն: Բայց կոնկրետ փաստեր կան, որոնք մարդկային երեւակայության մեջ չեն տեղավորվում: Ադրբեջանում հայ գերիների ծեծի համար գործել են հատուկ ծեծող բրիգադներ. Թաթոյանի խոսքը իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն է լրացնում: Ադրբեջանը չի պահպանել պահանջը, որ ռազմագերիները պետք է պահվեն հատուկ ճամբարներում: Նրանց զրկել են ազատությունից եւ աշխարհի հետ կապը պահելու հնարավորությունից, ինչն ավելացնում է խոշտանգման հետքերը թաքցնելու հնարավորությունը:Սահակյանի տեղեկացմամբ, հայ ռազմագերիները Ադրբեջանի ռազմական ոստիկանության, քննչական մարմնի ու արդարադատության նախարարության մեկուսարանում են պարբերական ու պատժիչ ծեծի ենթարկվել: «Երեք գերատեսչությունների ղեկավարությունն ու աշխատակիցները ներգրավված են եղել այս ամենում: Կան իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Եթե լինի հետեւողականություն, ապա պատժամիջոցները կարող են կիրառվել Ադրբեջանի հանդեպ,-նշում է Սիրանույշ Սահակյանըՙ մանրամասնելով,- 2020-ին ընդունված ակտերից մեկով, որը գործում է ԵՄ-ում, սահմանված են այն արարքները, որոնց առնչությամբ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել: Փաստաթղթի համաձայնՙ պատժամիջոցների հասցեատեր են անձինք, կազմակերպություններն ու պետական մարմինները: Իսկ ԱՄՆ-ի ընդունած Մագնիտսկիի ակտի համաձայնՙ մարդու իրավունքների խախտումների դեպքում սանկցիաներ են կիրառվում: Նման կերպով կարող են սառեցվել անձի դրամական միջոցները, սահմանափակվել տեղաշարժի հնարավորությունները: Այս ակտի հիման վրա մի քանի հարյուր տարբեր պաշտոնյաներ սահմանափակումների են ենթարկվել»:Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կոնկրետ օրինակովՙ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչի մասին է խոսում, որին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը: Նա ընդամենը 4 ժամ է մնացել գերության մեջ, այնուհետ ռուս խաղաղապահների օգնությամբ նրան հայկական կողմին էին հանձնել: Բայց այդ կարճ ժամանակահատվածում անգամ անմարդկային վերաբերմունքի է արժանացել:«Ադրբեջանցի զինծառայողները նման անմարդկային վերաբերմունք նաեւ զոհված զինծառայողների, գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ են ցուցաբերել: Մեր զոհված տղաներից մեկիՙ հակառակորդի ձեռքին հայտնված հեռախոսից հերոսի մորը հաղորդագրություններ են ուղարկել: Օգտագործել են նրա օգտահաշիվը, հավանել մոր լուսանկարները եւ այլն»,- ընդգծում է Ստեփանյանը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆ-ՍԱՀՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՑԱՎՈՔ» ԱՍՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՑԱՎՈՔ» ԱՍՈՂ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական