Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 11-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթՙ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի հիշատակին:

Նարեկ Մեսրոպյանը ծնվել է 1989 թվականին Ստեփանակերտում: Դեռ մանկուց փայլել է բոլոր բնագավառներում. երգում էր, դաշնակահար էր, դերասան: Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախմբի սաներից էր: Ապա երգել է այդ երգչախմբի հիմքի վրա ստեղծված «Մռակած» պետական կամերային երգչախմբում:

Սակայն, ի վերջո ընտրել էր ամենամարդասիրական մասնագիտությունը. 2006 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ:

Նարեկը բուժծառայության մայոր էր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր:

Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Փրկելով հարյուրավոր զինվորների կյանքերՙ պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Պատերազմի լուրը ստանալուն պեսՙ Նարեկ Մեսրոպյանը շտապել է Արցախ նաեւ 2020 թվականին: Նա նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ:

Հոկտեմբերի 11-ին Աղդամի ճանապարհինՙ վիրավոր զինվորներին օգնության շտապելիս, հրետակոծության ժամանակ մայորը վիրավորվել է: Նրան տեղափոխել են Երեւան. բժիշկներն ութ օր պայքարել են բազմաթիվ կյանքեր փրկած գործընկերոջ կյանքի համար: Սակայն Նարեկը, չկարողանալով հաղթահարել, բռնել է հավերժի ճամփան:

Նա արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի» մեդալների, հետմահուՙ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանի:

Հուշ-ցերեկույթին ելույթ ունեցան ԱՀ վաստակավոր արտիստ Սիմոն Սարգսյանը , Արցախի «Մռակաց» պետական կամերային երգչախումբը Տիգրան Քախվեջյանի ղեկավարությամբ եւ այլք: Տեսաֆիլմով ներկայացվեց ռազմական բժշկի անցած շատ կարճ, բայց բովանդակալից ճանապարհը:

Հուշ-ցերեկույթն ավարտվեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ՙ Նարեկ Մեսրոպյանին եւ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների հիշատակին նվիրված «Դու կաս, տղաս» երգով:

Նարեկ Մեսրոպյանին նվիրված հիշատակի օրը միջոցառման մասնակիցներն ամփոփեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱՎԻՉ ՎԵՐՆԱԳԻՐՙ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական