Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐԸՙ «ԲՆԱԿԱՎԱՅՐ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔ», ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵՆՔ ԳՅՈՒՂ ՈՒ ՔԱՂԱՔ

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարգարժան ընթերցող, մի հարց տամ, էլի: Դուք ո՞ր համայնքի ո՞ր փողոցում եք ապրում… Հասկանում եմ, հարցս անհեթեթ է հնչում ու այդպիսին էլ կա. համայնքի փողոցը ո՞րն էՙ կասեք: Խնդրեմ ձեր զարմանքն ուղղեք հանրապետության հին ու ներկա իշխանություններին, որոնք եթե բոլորը մի բանում հաստատ հաջողել են, դա այն է, որ գործնականում հաջորդաբար խեղաթյուրել, արժեզրկել կամ շրջել են տարբեր հայտնի հասկացություններ ու դրանց իմաստները: Այդ հարցում երեւի ամենից շատ տուժած «բարեփոխում» հորջորջումը ձեզ օրինակ, ու շատ կցանկանայինք խնդրել, որ այսուհետ որեւէ փոփոխությունը պարզապես փոփոխություն, վերափոխում կամ նման մեկ այլ չեզոք բառով կոչեն, թող հետո կյանքը ցույց տաՙ բարեփոխո՞ւմ էր, թե՞ հակառակը:

Հիմա դառնանք համայնքի հարցին: Ավելի ստույգՙ մեր օրենսդրությունում դրա սահմանմանը եւ համայնքների այսպես կոչված խոշորացման շարունակվելիք ծրագրին, որին «Ազգ»ն առնվազն մեկ անգամ անդրադարձել է դեռ 2018 թ. փետրվարին: Սովորական ու հայտնի իմաստով համայնքը հատկապես որեւէ քաղաքի, գյուղի բնակիչների, ինչպես նաեւ արհեստակցական, ազգային, կրոնական եւ այլ հիմքերով միավորված մարդկանց ամբողջությունն է, հասարակական ու ընկերային միավորման, ինքնակազմակերպման ձեւ: Իսկ որպես իրավական հասկացություն այն ՀՀ-ում պաշտոնական շրջանառության մեջ մտավ 1995 թվականից հետո, երկրի վարչատարածքային նոր բաժանման հետ կապված: Մեր Սահմանադրության 180-րդ հոդվածի 1-ին կետում էլ ասվում է. «Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրությունն է», այսինքն մարդիկ են: Բայց ահա նույն հիմնարար փաստաթղթի մեկ այլՙ 121-րդ հոդվածում համայնքները, մարզերերի հետ մեկտեղ, որոշ այլ երկրների օրինակով սահմանվել են որպես Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներ: Հակասությունն ակնհայտ չէ՞: Համայնքըՙ մի դեպքում մարդիկ, մյուս դեպքումՙ քարտեզի վրա նշվող, կիլոմետրերով չափվող տարածք… Ընդունելի՞ դիրքորոշում է:

Եվ արդեն չգիտեսՙ մեզ հաճախ բնորոշ չափազանցությամբ կամ թյուրըմբռնմա՞մբ, թե՞ իրոք հենց օրենքի պահանջով պաշտոնական գործածությունից կարծես թե վտարվում-վերացվում են մեր նաեւ քաղաք ու հատկապեսՙ գյուղ հասկացությունները, ասվում են համայնք ու բնակավայր («վա՜յ, հանկարծ չասես, չգրես քաղաքապետարան, ասա համայնքապետարա՜ն»): Զորօրինակ, այս տարվա մայիսի 31-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարով ներկայացված էր Սյունիքի Տեղ գյուղի մուտքի ցուցանակը, որտեղ գրված էրՙ Տեղ համայնք, տակը անգլերենՙ Tegh community… Սովորական են դարձել հետեւյալ կարգի գրառումները Շիրակի ու հավանաբար նաեւ այլ մարզպետարանների էջերում. «Հայկավան համայնքում (Հայկավանը գյուղ է – Գ. Մ.) տեղադրվել են հակակարկտային կայաններ»: Կամՙ Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ բնակավայրում մեկնարկել են այսինչ աշխատանքները: Ու հիմա պիտի հարցնենքՙ ի վերջո մենք քաղաքացի կամ գյուղացի՞ ենք (իհա՜րկե, Երեւանը չհաշված), թե՞ համայնքացի կամ բնակավայրացի. մարդ լեզուն էլ կկոտրի: Դե արի ու մի՛ կրկնիր, նաեւ, վաղուց Կումայրի-Գյումրիում հաստատված իմ լոռեցի ընկեր, ճանաչված տնտեսագետ-լրագրող Համլետ Մոսինյանի մի մտահոգ-հեգնախառն գրառումը, թե «Հետաքրքիր էՙ դասագրքերում արդեն գրե՞լ ենՙ Հովհաննես Թումանյանը ծնվել է Դսեղ համայնքում»:

Կարծեմ 2016-18 թվականներին «հների» կառավարությունն իրականացրեց համայնքների խոշորացում կոչվող իր ծրագրըՙ մեկական համայնքի մեջ նաեւ արհեստականորեն միավորելով տասնյակ մոտիկ ու հեռու բնակավայրեր, ներառյալ քաղաքն ու գյուղը, միավորելով հաճախ անմիավորելին: Շիրակի մարզումՙ նաեւ Անիի նախկին վարչական շրջանն ամբողջությամբ, որոշ գուցե քննարկումներով հանդերձ վերջին հաշվով այդ բնակավայրերի բնակիչների կամքից անկախ: Այսօրվա իշխանությունն ավելի հեռուն է գնումՙ միավորելով արդեն միավորված համայնքները, եթե ճիշտ հասկացանքՙ հիմնականում կամ շատ դեպքերում էլի նախկին վարչական շրջանների սահմաններում: Ուրեմն այդ մեծ վարչական կուտակումները, գոնե, արհեստականորեն մի՛ կոչեք համայնքներ, մի՛ նաեւ այսպես խեղաթյուրեք մեր սովորական պատկերացումն ու լեզվամտածողությունն էլ: Վարչատարածքային միավորներն այլ կերպ անվանեք եւ ինչո՞ւ պարտադիր պատճենել, կրկնել ուրիշներինը, հարմարվել նրանց, մենք պատմական ճանապարհ չե՞նք անցել, այնտեղից վերցնելիք չունե՞նք:

Հասկանալի է, համայնքների միավորումները գուցե թելադրված են նաեւ բացատրելի ֆինանսական դժվարություններով, բայց մասշտաբներն ու դրսեւորումները մտահոգող են: Իշխանությունները, նշելով նման միավորումների դրական կողմը, արդյո՞ք հաշվարկել են նաեւ դրանց հնարավոր ռիսկերն ու բացասական հետեւանքներըՙ հատկապես փոքր գյուղերի, սրանց ճակատագրի համար:

Այս քաղաքականությունը երեւի մշակող ու իրականացնող լիազոր մարմինը կոչվում է ՀՀ տարածքային ԿԱՌԱՎԱՐՄԱՆ եւ ենթակառուցվածքների նախարարություն: Մինչդեռ պետք է լիներ տարածքային ԶԱՐԳԱՑՄԱՆ, փոխվեր փիլիսոփայությունը… Այսքան միավորումն ու կենտրոնացումն արդյոք ավելի շատ կօգնի տարածքների զարգացմա՞նը, թե՞ իշխանության կողմից դրանց բնակչության առավել կառավարելիության ապահովմանը: Ի հետեւանս նաեւ առավել կենտրոնացնելով, հեռացնելով սովորաբար հենց հակառակըՙ ապակենտրոնացո՛ւմ պահանջող ինքնակառավարումը, այն դարձնելով արդեն ոչ այնքան տեղական:

…Բայց երեւի այս խոսակցություններն էլ անտեղի են, որովհետեւ կա խորհրդարանական մեծամասնության կառավարության բերած նախագիծը Ազգային ժողովում նույն այդ խորհրդարանական մեծամասնության բավարարող ձայներով անվերապահ ընդունելու անհողդողդ մեխանիզմը: Էլ ի՞նչ քննարկումներ, ի՞նչ բան:

Ուրեմն սպասենք «լավագույն ավանդույթների» շարունակմա՞նը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՆԻԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԹՈՂ ԱՅԼԵՎՍ ՆՄԱՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐ ՎԵՐ ՉԽՈՅԱՆԱՆ»

Հաջորդ գրառումը

ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՓՈՐՁ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՓՈՐՁ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական