Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՌԱԶՄԱԿԱՆԱՊԵՍ ԹՈՒԼԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԵ՛ ԻՐ, ԹԵ՛ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԱՎՈՐ ԼԻՆԵԼ»

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում ոստիկական անցակետ են տեղադրել: Ըստ տարածվող տեսանյութերիՙ նրանք այնտեղ արդեն ոստիկաններ են տեղակայել ու հսկում են ավտոմեքենաների երթեւեկը: Հայաստանից այժմ հայտարարություններ են հնչում, թե այդ տարածքները Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել: Ի՞նչ գնահատական կտաք ստեղծված իրավիճակին:

– Կոնֆլիկտային այս ամբողջ իրավիճակն սահմանների միջազգայնորեն ճանաչված սահմանագծման ու սահմանազատման գործընթացների բացակայության հետ է անմիջականորեն կապված: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ոչ թե անկախ, այլ Խորհրդային միության մաս կազմող պետություններ են եղել, ու նրանց սահմաններն էլ ոչ թե պետական-քաղաքական, այլ ներպետական վարչական սահմաններ են եղել:

Քանի որ նույն պետության մեջ են եղել, բնակավայրերը երբեմն միմյանց կապել են հարմար ճանապարհներով, ու այդ պարագայում որեւէ նշանակություն չի տրվել այն հանգամանքին, թե Հայաստանի քաղաքների ճանապարհներն անցում են Խորհրդային Ադրբեջանի, թե՞ Խորհրդային Հայաստանի վարչատարածքային սահմանով: Այն ժամանակ առհասարակ սահման հասկացություն չի եղել: Համեմատության համար այսպես ասեմՙ Երեւանից Գյումրի գնալու համար անցնում ենք Արագածոտնի մարզով, այնուհետ մտնում Շիրակի մարզ, չէ՞: Դուք տեսե՞լ եք, որ Շիրակի ու Արագածոտնի մարզերի միջեւ սահմանի լինի, չկա այդպիսի բան: Կա վարչատարածքային նկարագրական ինչ-որ ցուցանակ: Բնականաբար Խորհրդային միության փլուզումից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չեն իրականացրել: Իսկ խորհրդային ժամանակահատվածում գյուղերի միջեւ տարածքների բաժանումը կատարվել է մոտավորՙ առանց հաշվի առնելու, թե տվյալ տարածքը ո՞ր հանրապետությանն է պատականում:

Միջազգայնորեն ընդունված սահման Հայաստանը ներկայումս ունի միայն Իրանի ու Թուրքիայի հետ, դա էլ ոչ թե Խորհրդային Հայաստանն է իրականացրել, այլՙ Խորհրդային միությունը: Այսինքնՙ սահմանը ոչ թե Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Իրան է եղել, այլ ԽՍՀՄ-Թուրքիա, ԽՍՀՄ-Իրան: Միջազգայնորեն ընդունված ու ճանաչված սահմանը, փաստացի, մենք ուղղակի ժառանգել ենք Խորհրդային միությունից:

Մինչեւ 44-օրյա պատերազմը 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ ոչ մի իշխանության մտքով չի անցել սահմանների ճշգրտմամբ զբաղվել: Որեւէ մեկի մտքով, գուցե օբյեկտիվորեն, չի անցել, որ Հայաստանի արեւելքում գտնվող Արցախի Հանարապետության տարածքները մի օր հնարավոր էՙ Արցախինը չլինեն: Դա, իհարկե, կարճատեսության, անհետեւողականության ու բարձիթողի վիճակի մասին է վկայում: Որեւէ մեկը չի մտածել, որ եթե մի օր Արցախի հարցը լուծվի, ու 7 շրջանները, որոնք մենք անվանում ենք անվտանգության գոտի, վերադարձվեն, ինչպես է լինելու սահմանների կամ թեկուզ հենց Գորիս-Կապան ավտոմայրուղու ճակատագրի հետ: Հիմա, երբ այնպես է ստացվել, որ պատերազմում պարտվելովՙ Հայաստանը հետ է քաշվել, ու, բնականաբար այդ տարածքները, որոնք, ենթադրենք, խորհրդային տարիներին թողարկված քարտեզներով Ադրբեջանի տարածքում են եղել, ադրբեջանցիները եկել, այդտեղ կանգնել են, ու Հայաստանի միջպետական ավտոճանապարհի մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հիմա համառ ու քրտնաջան աշխատանք է պետք գուցե ինչ-որ մի տեղ փոխզիջման հասնելու ու Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանին թողնելու համար: Սակայն դրանից ավելի բարդ խնդնիրներ կան այսօր. անկլավների հարցն է ու նոյեմբերի 10-ի պայմանագրից բխող դրույթը, ըստ որիՙ Հայաստանն Ադրբեջանին պետք է ճանապարհային հաղորդակցություն տրամադրի դեպի Նախիջեւան: Սրանք կոկորդին մնացած ոսկորներ են, որտեղ սկզբունքային անհամաձայնություններ կան Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչը կարող է անվտանգային ու պատերազմական իրավիճակ ստեղծել:

Այս բոլոր հարցերում մեծ դեր ունի ռուսական կողմը, որն իր վրա խաղաղար առաքելություն է վերցրել: Տնտեսապես ու ռազմականապես թուլացած, պարտված Հայաստանը, չունենալով բավարար ռեսուրսներ, չի կարող թե՛ իր, թե՛ Արցախի համար երաշխավոր լինել: Արեւմուտքը, ճիշտ է, ճնշում գործադրում է Ադրբեջանի վրաՙ հայտարարելով, որ Արցախյան հարցը լուծված չի, բայց փաստը մնում է փաստ, որ տարածաշրջանում հարց լուծողն ու Արցախի երաշխավորը Ռուսաստանն է, ու նրանից է կախված նաեւ մեր սահմանների անվտանգության հարցը: Ինչ-որ դեր մենք, միանշանակ, կարող ենք խաղալ, բայց վճռորոշը ռուսական կողմի խոսքն է:

– Առանց այն էլ թուլացած, պարտված երկրի համար վտանգավոր չէ՞, երբ պաշտոնյաները հակառակորդի ջրաղացին ջուր լցնող հայտարարություններ են անումՙ ասելով, թե այդ տարածքներն Ադրբեջանի սուվերեն տարածքի մաս են կազմում:

– Անշուշտ կարող են վնասել, բայց տարբեր մարդկանց հայտարարությունները մի բան են, պետության պաշտոնական հայտարարություննՙ ուրիշ բան:

– Բայց չէ՞ որ այդ անձինք պետություն են ներկայացնում:

– Իհարկե, ճիշտ եք ասում, նրանք էլ են պետության մաս կազմում, բայց արտաքին հարաբերությունների կոնտեքստում վճռորոշ դեր են խաղում առաջին դեմքերի, օրինակ, արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի, վարչապետի հայտարարությունները: Եթե օրինակ ինչ-որ մի նախարար կամ նախարարության վարչության պետ ինչ-որ մի բան է ասում, դա կարող է ասել նաեւ որպես մասնագետ կամ քաղաքացի: Անկեղծ ասածՙ ծանոթ չեմ, թե առանձին պաշտոնյաներիցՙ ով ինչպես է արտահայտվել Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին, բայց պետական պաշտոն զբաղեցնող մարդը պետք է շրջահայաց լինի, հասկանա, որ իր խոսքը հակառակորդի կողմից կարող է որպես քարոզչության միջոց օգտագործվել: Էլ չասած, որ դա կարող է թյուրըմբռմամբ ընկալվել սեփական երկրում, տարընթերցումներովՙ միջազգային հանրության մեջ: Համաձայն եմ ձեզ հետՙ պետական պաշտոնյաները պետք է խուսափեն նման հայտարարություններ անելուց, քանզի մեզ նման պայթյունավտանգ վիճակում գտնվող երկրում նման հայտարարություններ անելու իրավունքը պետք է միայն առաջին դեմքերին տալ, նրանք էլ շատ շրջահայաց լինեն, յոթ չափեն մեկ կտրեն, հետո նոր հայտարարություն անեն:

– Անգամ այս պայմաններում մեր դիվանագետներն ու պատկան մարմինները մանեւրելու տեղ ունե՞ն:

– Հիմա մանեւրելու տեղ ուղղակի չկա: Գաղտնի բանակցությունների մասին տեղեկություններ կան, դուք ինքներդ էլ լսել եք վստահաբար, որ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում, բայց դրանք մամուլում շրջանառվող լուրեր են: Ներկա պարագայում մեր երկրի դիվանագիտական կորպուսը կարող է ինչ-որ ձեւով մեղմել պարտությունը: Ֆրանսիան, օրինակ, պարտվեց, բայց ֆրանսիացի Շառլ Մորիս Թալեյրանի դիվանագիտական ճկունության արդյունքում պատերազմից հետո Ֆրանսիան պահեց իր տարածքային ամբողջականությունը Վիեննայի վեհաժողովի ժամանակ: Ճիշտ եքՙ մեր դիավանագիտությունից շատ բան է կախված, բանակիցՙ ոչ, նոր պատերազմը մեր երկիրն ամբողջովին ջախջախման կտանի: Դրա համար պետք է անենք ամեն ինչՙ խուսափելու նոր պատերազմից, ինչը եթե պատահի, մեզ համար, երեւի թե, վերջինը կլինի:

Դիվանագիտության մեջ ոչ թե թնդանոթներ ու հրթիռներ, այլ քաղաքական ճկունություն է պետք: Մեր երկրի դիվանագիտությունը պետք է արտահայտվի նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային շահերում Հայաստանի շահերի որոնումը ու դրանց համընկնումը: Այսինքնՙ պետք աշխատել սեպ խրել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ, որոնք մինչեւ պատերազմը նույնիսկ ռազմավարական էին որակվում: Պետք է աշխատել օգտվել ՌԴ-Թուրքիայի հարաբերությունների ոչ միանշանակությունից: Պետք է աշխատել գործի գցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ու օրակարգ բերել Արցախի կարգավիճակի հարցը:

Ես իհարկե վերապահումով եմ մոտենում, որ մեր դիվանագիտությունն ունի այդ կարողությունը, դա նոր իրողություն չէ, այն ՀՀ անկախության հռչակումից մինչ այսօր կաղացել է: Ինչպե՞ս կարելի է 26 տարի բանակցություն վարել ու գոնե կես քայլ առաջ չգնալ: Չէ՞ որ մարդիկ հաղթանակ էին տոնել, սոված-ծարավ հրապարակ էին դուրս գալիս, միտինգներ էին անում, 6-7 հազար մարդ զոհվեց, արտոնյալ պայմաններում զինադադար ունեցանք, բայց 26 տարի մսխեցինք այդ հաղթանակը: Բալային համակարգով դուք ի՞նչ կգնահատեիք դիվանագիտական կորպուսի աշխատանքը, եսՙ զրո: Ու այնպես չէ, թե արտգործնախարարությունն այսօր քաղաքական նոր վեկտոր է ընտրել, նրանք իներցիայով շարունակում են առաջ գնալ, ու միմատություն է կարծել, թե այն այսօր-վաղը կտրուկ փոխելու է այդ ուղղությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԳԻՆԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԳԻՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական