Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԻՏԱԿ ԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր ուսումնասիրություն Հայաստանի ռազմավարական մտածողության եւ նրա ապագայի տարբերակների վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերյան պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի եւ քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Այն նաեւ առիթ դարձավ մի շարք հրապարակումների, որոնք վերլուծում են այս խնդիրները կամ ապագա քաղաքականության առնչությամբ որոշ խորհուրդներ առաջարկում:

Այժմ, ութ ամսվա հետազոտություններից եւ լայնածավալ խորհրդակցություններից հետո նոր զեկույց է հրապարակվելՙ որպես Սպիտակ Թուղթ , որը մանրամասնորեն եւ խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտությանՙ այդ պատերազմում: Այս զեկույցը նաեւ սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային եւ միջազգային առումներով: Փաստաթուղթը ներկայացնում է նաեւ առաջարկություններ ապագայի կապակցությամբ, ընտրությունների եւ բարեփոխումների վերաբերյալ:

Սպիտակ Թուղթը, որի խորագիրն էՙ «2020 թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» , Հայաստանի, Ղարաբաղի եւ ողջ հայոց աշխարհի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցերի մի համապարփակ ուսումնասիրություն է:

Երկարաշունչ ուսումնասիրությունն ուղեկցվում է Կատարողական ամփոփագրով, Բովանդակության ինտերակտիվ ցանկով եւ տեքստը լրացնող հավելվածներով ու նյութերով: Ուսումնասիրությունը հասանելի է երկու լեզվովՙ հայերեն եւ անգլերեն:

Զեկույցի նպատակն է առաջարկել անցյալի հարցերի եւ ապագա տարբերակների մի համակարգված վերլուծությունՙ հիմնված ռացիոնալ փաստարկների վրա, եւ հրավիրել հանրային քննարկում, որը հիմնված կլինի փաստերի ու քննադատական դատողությունների վրաՙ փաստը տարանջատելով կարծիքից, սթափ դատողությունըՙ նախապաշարմունքից, ռազմավարական նկատառումներըՙ գաղափարախոսական կառուցվածքներից: Այդպիսով հեղինակները հույս ունեն խրախուսել հանրային քննարկումն այս հարցերի շուրջ, բայց նաեւ օգնել իրավասուներինՙ վերանայելու խնդիրները քաղաքականություն ձեւակերպելիս:

Հետազոտությունը, որը հեղինակել են երեք քաջատեղյակ անհատներ, ներառում է նաեւ աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների եւ վերլուծաբանների տեսակետների համառոտագիրըՙ պատերազմի պատճառների, վարման ու հետեւանքների վերաբերյալ:

Երեք հեղինակներըՙ Թալին Փափազյանը (ֆրանսահայ քաղաքագետ), Ռոբերտ Այդաբիրյանը (ֆրանսահայ բիզնես ղեկավար եւ վերլուծաբան) ու Ժիրայր Լիպարիտյանը (պատմաբան եւ նախկին դիվանագետ), սերտորեն եւ տարբեր կերպ ներգրավված են եղել Հայաստանի ու Արցախի կյանքումՙ երկար տարիների ընթացքում:

«Սպիտակ Թուղթը սահմանող մեկ կարեւոր առանձնահատկությունը նրա լիարժեք թափանցիկությունն է, որին մենք փորձել ենք հասնել` ընթերցողների վստահությունը շահելու նպատակով: Մենք առանձնացրել ենք մեր տեսակետները մեր հարցվողների տեսակետներից, եւ ամբողջությամբ հնչեցրել առկա բոլոր կարծիքներըՙ անկախ նրանից, թե որքանով են դրանք տարբերվում մեր կարծիքներից կամ որքանով են հակառակվում դրանց»,-ասում է հեղինակներից մեկըՙ Էքս ան Պրովանսի համալսարանի դասախոս Թալին Փափազյանը:

Հետազոտության առաջին մասը 45 հարցվածների տեսակետների սպեկտրի ամփոփումն է, տեսակետներՙ որոնք վերաբերում են հեղինակների կողմից մի շարք զգայուն թեմաների վերաբերյալ ուղարկված հարցաշարին: Այդ տեսակետները հաճախ գտնվում են հակառակ ծայրերումՙ արտացոլելով հայերի պառակտված աշխարհն այսօր:

Երկրորդ մասը ներառում է հեղինակների սեփական դիտարկումներն այսօրվա Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ, ինչպես նաեւ այն գործոնները, որոնք Հայաստանը եւ հայերը պետք է հաշվի առնեն արտաքին ու անվտանգության քաղաքականության մասին մտածելիս ու դրանց հետ կապված ընտրություն կատարելիս: Հեղինակները պնդում են, որ այժմ, առավել քան երբեւէ, պետք է ավելի իմաստուն գործել ու խուսափել անցյալի սխալներից:

Սպիտակ Թուղթը տրամադրվել է Հայաստանի եւ Արցախի գործադիր ու օրենսդիր ղեկավարներին, ԶԼՄ-ներին, հետազոտական կենտրոններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայտնի փորձագետների ու անհատների: Այն ներկայացվել է նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դեսպաններին:

«Այն, ինչ մենք պատրաստել ենք, վերլուծական փաստաթուղթ է, – ասում է հեղինակներից Ռոբերտ Այդաբիրյանըՙ Փարիզից, – բայց եւ անմիջական առնչություն ու կիրառություն ունի քաղաքականության մեջ եւ կառավարության քաղաքականության ու գործողությունների մեջ: Մեր դիտարկումները եւ առաջարկությունները կարող են օգտակար լինել Հայաստանի ու Արցախի ղեկավարներին, ինչպես նաեւ դիվանագետներին ու ռազմական ղեկավարներին»:

Ըստ փորձագետների, որոնց հեղինակները խնդրել էին ընթերցել փաստաթղթի երրորդ նախնական տարբերակը եւ կարծիք հայտնել դրա վերաբերյալ, այս Սպիտակ Թուղթը մոտենում է հնարավորինս հավաքականորեն մտածելու ջանքերին. այնքանով, որքանով դա հնարավոր է ներկա իրավիճակում:

«Հեշտ չէր հասնել երկու նպատակներինՙ առաջարկելով մի հավաքական աշխատանք, որը նույնպես գործնական արժեք ունի», – ասում է երրորդ հեղինակըՙ Բոստոնից Ժիրայր Լիպարիտյանը եւ հավելում. «Մենք ստիպված էինք հաշվի նստել միջազգային եւ տարածաշրջանային իրողությունների հետ, որոնք դժվար է ընդունել: Մենք գիտեինք, որ մեր ժողովուրդը սնվել է բազմաթիվ սին հույսերով ու կեղծ երազներով: Բայց որոշեցինք, որ լավագույն ծառայությունը, որը մենք կարող ենք մատուցել այս պահին, հավաստիորեն ու իրատեսորեն մատնանշելն է, թե որտեղ ենք մենք եւ ինչ հնարավորություններ կան հիմա»:

Սպիտակ Թուղթն այժմ հասանելի է հանրությանը :

Տե՛ս անգլերեն տեքստի հղումը.

Տե՛ս հայերեն տեքստի հղումը .

Ցանկացած հարցով դիմել Կարինե Հարությունյանինՙ hkarine2011@gmail.com հասցեով :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հուսով եմ Ռուսաստանում լիբերալ-կոսմոպոլիտների սողացող հեղաշրջումը կկանխվի, հակառակ դեպքում տխուր է լինելու հատկապես Ռուսաստանի համար». Կոնստանտին Տեր-Նակալյան

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԸՙ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԲԱՐԵԿԱՄԸՙ ՅԱՍՄԻՆ ԴՈՒՄ-ԹՐԱԳՈՒՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական