Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 5-ին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի շնորհանդեսը, որի ընթացքում մանկավարժական համալսարանի զոհված ուսանողները հետմահու պարգեւատրվեցին «Մանկավարժական համալսարան» մեդալով, որոնք հանձնվեցին նրանց ընտանիքներին:

Բուհի Գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված գիրքը նվիրված է արցախյան երեք պատերազմներին մասնակցած 310 համալսարանականներին. Հայաստանի անկախության վերակերտման համար արցախյան պատերազմներին գործուն մասնակցություն են ունեցել համալսարանի շրջանավարտներ եւ ուսանողներ: Նրանցից 55-ը կյանքը զոհել է հանուն հայրենիքի: Կենսագրական հանրագիտարանում ներկայացված է շուրջ 277 քաջորդիների ընդհատված կյանքի ուղին:

«Հայ մտավորականության եւ երիտասարդության հետ, շարժման առաջին օրերից, ոտքի կանգնեցին նաեւ ՀՊՄՀ-ի դասախոսներն ու ուսանողները: Այդ օրերին համալսարանում սկսեց հաղթահարվել խորհրդային տարիների թմբիրը, վերանայվեցին, լուսաբանվեցին Հայոց պատմության փակի տակ գտնվող բազմաթիվ էջեր»,- նախաբանում նշել է ՀՊՄՀ նախկին ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

«Հայրենքի համար» գրքում ներկայացված է Արցախի առաջին պատերազմում զոհված 17, Ապրիլյան քառօրյայում 1 եւ վերջինՙ 44-օրյա պատերազմում 37 նահատակների կենասագրություն, ինչպես նաեւ նրանցը, ովքեր պայքարել են հայրենիքի համար եւ այսօր էլ շարունակում են իրենց գործը հանուն հայրենիքի վաղվա օրվա:

«Մենք այսօր հիշատակի ուխտ ենք կատարում համալսարանի զոհված ուսանողների եւ պատերազմի մասնակից աշխատակիցների հիշատակի առջեւ, որպեսզի նոր սերնդի երիտասարդները գիտակցումով ու պատասխանատվությամբ գնահատեն նրանց հերոսական օրինակն ու մշտապես վառ պահեն նրանց հիշատակը»,- ասաց գրքի հեղինակ, ՀՊՄՀ-ի Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Շնորհանդեսի շրջանակում ներկաները ծաղիկներ խոնարհեցին ՀՊՄՀ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առաջ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Տիգրան Պետրոսյանցն իր խոսքում անդրադարձ կատարեց նաեւ օրվա խորհրդին:

«Այսօր մեր ինքնության կերտողներիՙ ուսուցիչների օրն է, մեր շնորհավորական խոսքն ենք ուղղում Ձեզ: Այս օրը լցված է ոչ միայն հիշատակի տուրքով, այլեւ համալսարանի ներկայիս եւ ապագա ուսուցիչների օրվա հարգանքի խոսքով»,- ասաց Պետրոսյանցը, ապա նկատեց, որ դահլիճում նստած յուրաքանչյուրը հիշում է իր ուսուցչին, իսկ հաջորդ տարի մանկավարժներ պատրաստող բուհը կնշի իր հիմնադրման 100-ամյակը. նշանակում է համալսարանը հարյուր հազարավոր ուսուցիչներ է պատրաստել եւ հպարտ է իր այդ առաքելությամբ:

«Այսօր այս դահլիճում մենք մեկտեղել ենք մեր զոհված սուրբ նահատակների հարազատներին, որպեսզի եւս մեկ անգամ հարգանքի տուրքը մատուցենք նրանց, որպեսզի կիսենք ձեզ հետ մեր փոքր ազգի գոյամարտի արդյունքի ծանր բեռը, գոյամարտ, որը դեռ շարունակվում է եւ հանուն որի, հանուն հայրենիքի եւ ազգի գոյատեւման իրենց կյանքը տվեցին մեր երիտասարդները»,- նշեց ՀՊՄՀ նոր ռեկտոր Աշոտ Խոեցյանը:

Ռեկտորը նաեւ ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանի համար այս հանդիպումը մեծ նշանակություն ունի: Մեր հերոսների ճակատագրերը կապված ու դաջված են համալսարանի պատմությանը, եւ նրանց օրինակը հարստացնում է 100-ամյա պատմություն ունեցող բուհի կենսագրությունը. «Ձեր զավակներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, նոր սերնդի եւ մեր ժողովրդի գոյատեւման: Մեր ֆիզիկական գոյությամբ շնորհակալ ենք նրանց.նրանք զոհեցին ամենաթանկըՙ իրենց կյանքը: Այսօր նաեւ ուսուցչի մեծարման օրն է, ամենակարեւոր մասնագիտության, որ մարդու մեջ դաստիարակում է հայրենասիրություն, սեփական երկրի, հայ ժողովրդի հողի նկատմամբ պատասխանատվության զգացում»:

Միջոցառման ավարտին Տիգրան Պետրոսյանցը մեջբերեց Գարեգին Նժդեհի հետեւյալ խոսքերը. «Հայրենիքները ստեղծվում են սիրով եւ կործանվում դրա պակասից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑ. ԱՆԱՎԱՐՏ ԶՐՈՒՅՑՆԵՐ…

Հաջորդ գրառումը

«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական