Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՔՍԻՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԳՆԵՐԸ` ԱՃՈՒՄ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

300 կամ 400 դրամի փոխարեն 700-ից 800 է այս պահին նվազագույնը: Սակագինը 1,5-2 անգամ ավելացել է, ստիպված կրկնակի ենք վճարում շատ կարճ ճանապարհի համար: Էլ չասեմ, որ «դոմինոյի էֆեկտը» գործեց, մասնավոր տաքսիստները բաց չթողեցին հնարավորությունը եւ նույնպես ավելացրեցին իրենց ծառայությունների արժեքը:

Երեւանյան տաքսիների ուղեվարձը նկատելիորեն թանկացել է, տաքսիով ուղեւորությունը թանկ հաճույք է դարձել, ուղեւորներն էլ սովորականից ավելի երկար են սպասում իրենց պատվիրած մեքենային:2021 թվականի օգոստոսին, 2020 թվականի օգոստոսի համեմատ, արձանագրվել է սակագների 1.8% գնաճ:Տրանսպորտի գները բարձրացել են 10%-ով, որը հիմնականում պայմանավորված է տաքսի ծառայությունների սակագների բարձրացմամբ:

Քաղաքացիները բողոքում ենՙ եթե նախկինում սակագների ավելացումը «պիկ» ժամերին սպասելի էր եւ արդարացված, ապա հիմա այդ մեխանիզմը գործում է բոլոր եղանակներին եւ անգամ համեմատաբար հանգիստ ժամերին:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքովՙ տաքսի ծառայությունների գնագոյացման վրա ազդում են ե՛ւ բնակլիմայական պայմանները, ե՛ւ երթեւեկության վիճակը, ե՛ւ վառելիքի գները:

Չիլինգարյանի համոզմամբ, խնդիրներ առաջացան, երբ շուկա մտան օնլայն տաքսիները, որոնք սկսեցին գին թելադրել, ընդ որում` գները սկզբում այնքան իջեցրին, որ ավանդական տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կամաց-կամաց շուկայից դուրս մղվեցին, եւ երբ օնլայն տաքսիներն արդեն գրավեցին ողջ շուկան, սկսեցին ծառայությունների դիմաց պահանջվող գինը բարձրացնել:

«Սակագինը ես չեմ որոշում: Թե օրվա կամ գիշերվա այս կամ այն ժամին ձեզնից որքան գումար կգանձվիՙ որոշում է համակարգը»,- ասում է բջջային տաքսի-ծառայություններից մեկում որպես վարորդ աշխատող Կարենը,ավելացնելով. «Եթե տաքսի պատվիրեք, օրինակ, քաղաքի կենտրոնից մինչեւ որեւէ ծայրամաս, ապա ծանրաբեռնված ժամերին համակարգը, հավանական է` սովորականից 500-600 դրամ ավելի պահանջի: Այսինքնՙ 9-10 կմ-ի համար 1200 դրամի փոխարեն ստիպված կլինեք 1500-1800 դրամ վճարել: Եթե համակարգն այդպիսի սակագին է տալիս, նշանակում էՙ ճանապարհները ծանրաբեռնված են, ամբողջ կենտրոնում խցանումներ են, եւ տաքսի նստողները շատ են այդ ժամին»:

Երեւանի բանուկ հատվածներում, որտեղ սովորաբար կայանում են տաքսու վարորդները, օրվա երկրորդ կեսին ազատ մեքենա հնարավոր չէր գտնել: Կենտրոնում առավելագույնը 10 րոպեի ճանապարհը 20 րոպեում անցնող, նվազագույն գումարը կրկնապատկող տաքսի ծառայություններն, ըստ անցորդների, քիչ չեն, ըստ նրանցՙ այդպես են սկսել աշխատել ոչ միայն անհատ վարորդները, այլեւ օնլայն տաքսի ծառայությունները:

«Հաճախորդը տաքսի պատվիրելիս նախապես գիտի, թե որքան է վճարելու եւ կարող է հրաժարվել ծառայությունից»,-մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, տաքսի ծառայությունների որակի մեջ անհրաժեշտ է շուտափույթ փոփոխություն իրականացնել, ինչը բխում է նաեւ երթեւեկության մեջ գտնվող քաղաքացիների անվտանգության պահանջից, հետեւաբար ծառայություն մատուցողները պետք է ունենան որոշակի կանոններ եւ չափանիշներ: Ըստ նրա` տաքսիները պետք է տարբերվեն նաեւ գունային ֆոնով, տարանջատվեն մյուս տրանսպորտային միջոցներից, վարորդները պետք է առաջնորդվեն իրենց համար նախատեսված չափորոշիչներով: Բայց որակի բարձրացումը տաքսիների պարագայում անշուշտ պետք է բերի գնի բարձրացման, դրանք հարցեր են, որոնք անպայման պետք է կարգավորվեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՈՒԶ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԳՅՈՒՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՆՈՒԱՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. ԼԵԶՈՒ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՒ «ՄԵԾ ԵՂԵՌՆ»» ԱՆԳԼԵՐԷՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՆՈՒԱՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. ԼԵԶՈՒ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՒ «ՄԵԾ ԵՂԵՌՆ»» ԱՆԳԼԵՐԷՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական