Հայաստանում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ սա change.org-ի հայկական տարբերակն է:
«Հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման մասին հաղորդում: Կառավարությունը այս ամենին մեծ ուշադրությամբ հետեւելու է եւ ականջալուր է լինելու»,- ավելացրել է Տիգրան Ավինյանը ։